20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Գրեին, որ ՀՀԿ-ն գլխավոր առաջնորդող քաղաքական ուժն է ու պրծնեին»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բացասական է գնահատում նոր Սահմանադրության նախագիծը: «Միանշանակ, բացասական եմ գնահատում, մնում էր սովետի նման գրեին, որ ԽՄԿԿ-ն գլխավոր առաջնորդող քաղաքական ուժն է, կամ գրեին՝ Հանրապետականն է առաջանորդող կուսակցությունն, այս պարագայում, ու պրծնեին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Մարտիրոսյանի՝ փորձ է արվում խորհրդարանում մենաիշխանություն, միակուսակցական համակարգ ձևավորել:  «Արհեստական մեծամասնություն են ստեղծում»,-ասաց […]

Կարևւո՞ր ա. Սամվել Ալեքսանյանը՝ կառավարությունում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր կառավարության շենք էր եկել նիստի ավարտից հետո: Միևնույն ժամանակ շենքի դիմաց ցույց էին անում նաիրիտցիները: Մեկ ժամ շենքում գտնվելուց հետո Ալեքսանյանը դուրս եկավ: Լրագրողները հետաքրքրվեցին այսի նպատակից: «Կարևո՞ր ա»,-եղավ պատգամավորի արձագանքը: Այլ հարցերին նա չպատասխանեց, հեռացավ:

Էապես նվազել է Հայաստանից Թուրքիա հանգստի մեկնողների թիվը։

2014-ի վերջին, երբ սկսեցինք «Ո՛չ Թուրքիայում հանգստին» ծրագիրը, որոշ պարապ մարդիկ, ինչպես միշտ, սովորության համաձայն կամ իներցիայով սկսեցին քննադատել կազմակերպիչներին։ Հնչեցին բազմաթիվ սուբյեկտիվ, չհիմնավորված կարծիքներ՝ ինչ իմաստ ունի ծրագիրը սկսել ձմռանը, Թուրքիան առաջարկում է էժան և բարձրակարգ սպասարկում, փոխարենը ի՞նչ եք առաջարկում մեր հայրենակիցներին և այլն, և այլն։ Այսօր՝ ամռան կեսին, բոլոր դիտարկումները ցույց են […]

Այլապես քաղաքացիական նախաձեռնությունները կլինեն սոսկ հրդեհ հանգցնողներ

Քաղաքացիական նախաձեռնությունները, ինչ խոսք, չեն կարող փոխել իշխանություններին: Քաղաքացիական նախաձեռնությունները բայց կարող են անել ավելին՝ նրանք կարող են փոխել ժողովրդին: Իսկ փոխված ժողովուրդն արդեն կունենա այլ իշխանություն: Սա ավելին է, քան հեղափոխական իշխանափոխութունը: Քաղաքացիական նախաձեռնությունները կարող են փոխել ժողովրդին, եթե նրանց թիկունքում կա այդ նպատակն ունեցող ընտրանի: Այլապես քաղաքացիական նախաձեռնությունները լավագույն դեպքում կլինեն սոսկ հրդեհ […]

Կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժման որակը

     Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ կարիքների համար ինսուլին դեղերի գնման 2015-2019թթ. գործընթացը կազմակերպելու մասին, նպատակ ունենալով անխափան ապահովել դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը: Արդյունքում կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժօգնության որակը, կբարելավվի նրանց առողջական վիճակը:             Երկու այլ որոշումներով հստակեցվել են մանուկների և պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների նվազագույն […]

Տրանսպորտը կթանկանա. ՀՅԴ

Վերջին շրջանում էլեկտրաէներգիայի  սակագնի բացթողմանը,  ինչպես նաև ավտոմեքենաների լցավորման գազի նկատմամբ կառավարության նախաձեռնած ակցիզային հարկի ներդրումը`  2016թ-ի հունվարից անխուսափելիորեն կհանգեցնեն  Երևանում տրանսպորտի գործող սակագնի հարցի վերաբացմանը: Երևանի քաղաքապետարանը նախորդ անգամ հարցի արծարծման ժամանակ այդպես էլ որևէ լուծում չտվեց, մի կողմից Երևանի տրանսպորտային կապը ապահովվող  տնտեսվարողների և վարորդների, մյուս կողմից հասարակության կողմից բարձրացվող հարցերին: Լուծված չեն […]

Պոլսահայ լրագրողը հակկընդեմ հայց է ներկայացրել Անկարայի քաղաքապետի դեմ

Պոլսահայ լրագրող, գրող Հայկո Բաղդադը հակընդդեմ հայց է ներկայացրել Անկարայի քաղաքպետ Մելիհ Գյոքչեքի դեմ, ով ավելի վաղ դատ էր բացել Բաղդադի դեմ, գրում է Ermenihaber.am-ը: Դատական այս թնջուկի նախապատմությունն այսպիսինն է` Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը 2015 թվականի մարտի 17-ին Twitter-ում Գերմանիայի Բունեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին ուղղված հետևյալ գրառումն էր արել. «գերմանական կանաչների կուսակցության պատգամավորին հետաքրքրությունից […]

Աղոթքը պետք է լինի հավատով

Աղոթքը պետք է լինի հավատով: Մենք պետք է խնդրենք հավատքով, հետևենք հուսալով, բախենք սիրով: Հույսով, Հավատքով և Սիրով աղոթքը երկնքի բանալին է, որ բաց է անում Աստուծո ողորմության դուռը, ինչպես որ հուսադրելով ասում է Հիսուս. «Ամեն բան ինչ-որ խնդրեք աղոթքի մեջ հավատքով՝ կստանաք» : Աղոթքը թույլ է, եթե հենված չէ հավատքի վրա. անհավատ, անհույս, անսիրտ […]

«Ոտքի՛, Հայաստան» շարժումը վաղը կներկայացնի

«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանը տեղեկացրել է. Հայրենակիցներ, Բաղրամյան պողոտայում հանրային քննարկումների արդյունքում էլետկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը համակարգելու նպատակով մշակվեց որոշումներ ընդունելու մեխանիզմ: Քննարկումների մասնակիցների կազմից ձևավորվեց «Ոտքի՛, Հայաստան» շարժման Խորհուրդը: Ս.թ. հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում քննարկման և հաստատման համար Խորհուրդը քաղաքացիների դատին կներկայացնի իր անդամների կազմը, Կանոնադրությունը և Գործողությունների Ծրագիրը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի