24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անի Երանյանի ավտոմեքենան ոչ թույլատրելի հատվածից է դուրս եկել եւ բախվել դատավորի մեքենային. ՔԿ

Դերասանուհի Անի Երանյանի վարած ավտոմեքենան հուլիսի 18-ին ոչ թույլատրելի հատվածից է դուրս եկել մայրուղի եւ դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի երթևեկելի ձախ գոտում բախվել դատավոր Գագիկ Պողոսյանի վարած մեքենային: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեյի մամլո ծառայությունից: ՔԿ փոխանցմամբ ՝ նախնական տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա.Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» […]

Ադրբեջանի շանտաժը

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը  համոզված է, որ գերտերությունները չեն ստիպի  կողմերին գնալ զիջումների, քանի որ մի կողմից շահերը չի համընկնում, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ ՝մյուս կողմից էլ Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի պայմանագիր, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և դա կբերի հակամարտության՝ ՀԱՊԿ-ՆԱՏՕ, ինչից նրանք ուղղակիորեն խուսափում են: Այդ մասին նա ասաց այսօր, լրագրողների […]

Ահաբեկչություն Թուրքիայում. 27 հոգի մահացել է, կան հարյուրավոր վիրավորներ /վիդեո/

Թուրքիայի Սուրուչ քաղաքում` Սիրիայի սահմանին, ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում 27 հոգի մահացել է, կան հարյուրավոր վիրավորներ: Նախնական տեղեկություններով` մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանի մոտ, գրում է РИА Новости–ն: Պայթյունից վնասվել են նաև հարակից շինությունները, կոտրվել են ապակիներ։ Այժմ շրջանում աշխատում են շտապօգնության մեքենաները և բուժանձնակազմն առաջին բուժօգնությունն է տրամադրում վիրավորներին։ Այլ […]

Ամառային հավաք DEMYC-ի շրջանակներում ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ

Հուլիսի 16-19-ը Սլովենիայում անցկացվեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի(The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված ամառային հավաքը: Հավաքի թեման էր <<Օրենքի գերակայության կիրառությունը և իրականացումը>>: Ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը: Հավաքը միավորում էր տարբեր երկրների շուրջ 45 երիտասարդ քաղաքական գործիչների: Ծրագրի առաջին օրվա ընթացքում երիտասարդները կլոր սեղանի շուրջ քննարկում ունեցան «Երիտասարդությունը, […]

Բանկը սահմանափակում է ընդդիմադիր կուսակցության գործունեությունը

Դեռևս մոտ երկու ամիս առաջ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քաղաքացիական շտաբ»-ի հետ համատեղ,  հաշվեհամարներ էր բացել «Ամերիա» բանկում` կուսակցության բնականոն գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով կամավոր անհատական նվիրատվությունների փոխանցումները www.alyans.am կայքում online ինտերնետային համակարգով իրականացնելու համար: Մինչ օրս այդ համակարգը ներդրված չէ, մինչդեռ պայմանագիրը նշված բանկի հետ կնքվել էր միմիայն այդ համակարգը ներդնելու պայմանով:  Միևնույն ժամանակ […]

Հայկի հանդեպ դատաստա՞ն.մանրամասներ

Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող՝Հայկ Կյուրեղյանին զրկելով դատական նիստերին ներկա գտնվելու իրավունքից, դատարանը խախտում է նրա արդար դատավարության իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի «Հելսինկյան կոմիտեի» դիտորդ Նելլի Հարությունյանը։ «Հայկ Կյուրեղյանը հրաժարվում է փաստաբանից, հետեւաբար չի կարելի նրան […]

Ադրբեջանը վարանո՞ւմ է. բացահայտում է նախկին նախարարը

  Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը այսօր հանդիպեց լրագրողներին: Հարությունյանը անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման գործընթացը պետք է ակտիվացնել, նախկին նախարարը նշեց, թե դա նշանակում է, որ ՌԴ-ն ցանկանում է, որ հակամարտությունը կարգավորվի։  «Չկա նախապայման, որ Ղարաբաղի հարցը լուծվի: Հայաստանը և ԼՂՀ-ն միշտ եղել են կոմպրոմիսի կողմնակից: Միշտ հայտարարել ենք, […]

Իմ սիրտն ընդմիշտ այստեղ է.Եվա Ռիվասը լքեց Հայաստանը

Երգչուհի Եվա Ռիվասը իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը. «Դե ինչ, ընկերներ, գնում եմ օդանավակայան, շնորհակալություն բոլորին, ով հետս էր Հայաստանում եղած ժամանակ: Գրեթե երկու տարի… քիչ ժամանակ չէ… կկարոտեմ, անգամ կարծես թե ցավ եմ զգում: Երբ տանից դուրս էի գալիս, սիրտս ճմլվում էր, սակայն սրտիս կեսը գտնվում է Ռուսաստանում, այդ […]

«Իմ մեծ, «չաղ», հայկական ընտանիքը». նախկին նախարարը հանգստանում է /ֆոտո/

Անսպասելի ազատման դիմում ներկայացած արդարադատության արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը  իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հանգիստն անցկացելիս Մանուկյանների ընտանեկան ուրախ  լուսանկարը՝ հետևյալ գրությամբ. «Իմ մեծ, «չաղ», հայկական ընտանիքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված