19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ոստիկանության մայորի նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Նորայր Ճաղարյանը կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը: Մասնավորապես՝ ոստիկանության աշխատակից Ն. Ճաղարյանը 2014 թվականի դեկտեմբերի 14-ին տեղեկանալով, որ քաղաքացի Սիմոն Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» […]

3 տարի ապրել է մահացած մոր հետ՝ հանուն թոշակի

Եսենտուկիի 60-ամյա բնակիչը, ով ինտիմ-խանութի վաճառող է, 3 տարի նույն տան մեջ ապրել է մահացած մոր հետ, որպեսզի ստանա նրա թոշակը։ Տղամարդը մոր դին աղով մշակել է, որպեսզի հոտ չգա, հայտնում է LifeNews-ը։ Կնոջ դին հայտնաբերել է թաղայինը, ում հարեւաններն էին զանգահարել՝ տարօրինակություններ նկատելով։

ՄԻՊ-ի գնահատականներից չպետք է նեղանալ

ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա գործունեության մասին զեկույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գնահատականներ տվեց զեկույցին: Նա նշեց, որ օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումն աննախադեպ քայլ է, և ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ: Շարմազանովը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացած կարելի է համարել, ընդ որում՝ թե՛ նախկին օմբուսդմենի, թե՛ գործող օմբուդսմենի ջանքերի […]

ՀՅԴ-ն բացել է փակագծերը

Երբ Ազգային ժողովը դեռ չէր քննարկել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՀՅԴ-ն հանդիպումներ էր ունենում տարածքային կառույցների հետ Սահմանադրության փոփոխությունների թեմայով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ այս պահին ստեղծվել է միասնական շտաբ, որը համակարգելու է ինքը: «Նույնիսկ կազմել ենք մարզեր այցելության գրաֆիկ, որ դեռ պետք է քննարկենք մարզային պատասխանատուների […]

Արքայազն եմ, ինչ կուզեմ, կանեմ․ ձերբակալվել է՝ 2 տոննա թմրանյութ ինքնաթիռ անցկացնելու համար

Լիբանանի անվտանգության ուժերը Բեյրութի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդել Մոհսեն բեն Վալիդ բեն Աբդել Ազիզին, ում մոտ 2 տոննա թմրանյութ է հայտնաբերվել։ Արքայազնը փորձում էր թմրանյութը անցկացնել մասնավոր ինքնաթիռ, որով վերադառնալու էր տուն։ Արքայազնը ոստիկաններին ասել է․ «Արքայազն եմ, ինչ ուզեմ, կանեմ»։

ԲՀԿ-ում դեռ չեն շտապում

Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը համակարծիք չէ այն տեսակետների հետ, որ ԲՀԿ-ի «Այո»-ի քարոզարշավի հարցում պասիվ է: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ում ամեն մեկն իր անելիքները գիտի: «Վահան Բաբայանը քարոզչության պատասխանատուն է, ունենք ընդհանուր շտաբի համակարգող մարմին, սակայն կազմակերպչական հարցերով պետք է զբաղվի Աբրահամ Մանուկյանը»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ թեև շտաբը վերջանականորեն չի ձևավորվել, սակայն […]

Իշխանությունները միտումնավոր չեն համաձայնել

Իշխանությունները միտումնավոր չհամաձայնեցին նույնականացման քարտով ընտրողների համար հատուկ սարք տեղադրել, որով կարելի է հաշվառել, ֆիքսել ընտրողներին: Այդ մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չընդունեց վերահսկող մեխանիզմներ սահմանելու` Տիգրան Ուրիախանյանի առաջարկը: Ըստ պատգամավորի՝ դա կեղծիքներ իրականացնելու լրացուցիչ հնարավորություն է տալիս: «Խնդիրը ոչ թե միայն նույնականացման քարտ ունեցող 170 հազար […]

Անծանոթների կրակահերթից տուժածները.նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից

Երեկ ուշ երեկոյան հնչած կրակոցներից վիրավորված 4 երիտասարդներից մեկի ՝ 27-ամյա Վահան Գևորգյանի վիճակը միջին ծանրությանը է, նրան վիրահատել են, Henaran .am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Էրեբունի բժշկական կենտրոնից: Մեր զրուցակիցը նշեց, որ Վահան Գևորգյանը  հրազենային վնասվածք է ստացել՝ որովայնի և կրծքավանդակի շրջանում, ունի լյարդի վնասում։ «Վիրահատել ենք հաջող է անցել, որևէ բարդություններ չի առաջացել, […]

5-ամյա երեխան ցած է ընկել առևտրի կենտրոնի շարժասանդուղքից /վիդեո/

ՌԴ Նոր Ուրենգոեում 5-ամյա աղջնակը ցած է ընկել առեւտրի կենտրոնի երկրորդ հարկից՝ էսկալատորի վրայից։ Երեխան առեւտրի կենտրոնում մորաքրոջ հետ է եղել։ Նա փորձել է բարձրանալ էսկալատորի բազրիքի վրա ու ցած է ընկել, գրում է Lifenews-ը։ Երբ երեխան բարձրացել է բազրիքին, մորաքույրը հեռախոսով խոսելիս է եղել։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, բարեբախտարաբար, Լինարան լուրջ վնասվածքներ չի ստացել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի