25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը, նախնական տեղեկություններով՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան: Հիշեցնենք, որ Ստամբուլում այսօր մահապարտը պայթեցրել է ինքն իրեն, ինչի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ։

Պարսից ծոցի երկրներն անհանգստացած են

«Նավթի գների ներկա անկման ֆոնին Պարսից ծոցի երկրներին անհանգստացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելը»,- այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  արաբագետ Արաքս Փաշայանը: Նրա խոսքով, պատժամիջոցների հանումը Իրանին հնարավորություն կտա ակտիվորեն մտնել նավթի համաշխարհային շուկա: Իրանագետի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ լարվածությունը նորություն չէ, սակայն կան մի շարք նոր պատճառներ այս երկու երկրների միջեւ […]

Մահվան ելքով վրաերթ` Մյասնիկյան պողոտայում

Հունվարի 11-ին, ժամը 07.40-ին, «Ջիպ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Վարսենիկ Մովսիսյանին, ով տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Կատարվում է քննություն:  

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, մասնավորապես՝ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի […]

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը․ մանրամասներ

Այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 10:20-ին Ստամբուլի զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ Սուլթանահմեթ հրապարակում, ուժգին պայթյուն է որոտացել, գրում է Ermenihaber.am-ը: Պայթյունի հետևանքով զոհվել է 10 հոգի, վիրավորել է՝ 15-ը: Այս մասին «CnnTürk»-ի ուղիղ եթերում հայտնել է առողջապահության նախարարության Ստամբուլի նահանգային վարչության պետ Սելամի Ալբայրաքը: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հիմնվելով ականատեսների հայտնած տեղեկությունների վրա, նշում  է, որ պայթյունը […]

Նախագահը հրաման է ստորագրել

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ համատեղության կարգով նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2016թ. Հունվարի 12 Երևան ՆՀ- 4 -Ա

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել […]

Ոստիկանության ծառայողները անցել են պաշտոնեական լիազորությունները

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սարգիս Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը: Մասնավորապես՝ Սարգիս Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի […]

Վարորդները կվճարեն ու կշարունակեն խախտումներ իրականանցել

Դեռևս 2015 թվականի սեպտեմբերին նախագահը հանձնարական տվեց, որ որոշակի մեղմացուցիչ փոփոխություններ լինեն վարչական իրավախախտումների համակարգում: Սակայն 5 ամիս անց տեսնում ենք, որ հանձնարարակնի փոքր մասն է կատարված: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արմեն Եփրեմյանը` «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունից: Անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքին և օրենքին կից […]

Մահապարտը պայթեցրել է իրեն Ստամբուլում․ կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Ստամբուլի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Սուլթանահմեթում, հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով կան բազմաթիվ վիրավորներ։ Պայթյունը տեղի է ունեցել տրամվայի կանգառի մոտ, դրա ձայնը այնքան հզոր է եղել, որ լսվել է Ստամբուլի այլ շրջաննում ևս՝ Թաքսիում, Սիրքեջիում, Չաղլայանում, Բեշիկթաշում, Քասըմփաշայում: Նախնական տեղեկություններով՝ պայթյունը իրականացվել է մահապարտ-ահաբեկչի կողմից, նշվում է նաեւ, որ վիրավորներից 6-ը գերմանացի զբոսաշրջիկներ են։ Այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի