19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սերբիայի Ազգային ժողովի նախագահին

Փետրվարի 8-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի Ազգային ժողովի (Նառոդնա սկուպշտինա) նախագահ Մայա Գոյկովիչին: Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին Երևանում՝ ՀՀ արտգործնախարարն արժևորեց հայ և սերբ ժողովուրդների միջև ձևավորված պատմական, ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք լավ հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը նշեց, որ Սերբիան կարևորում […]

Անվստահ հաղթանակների երեկո. Իսպանիայի առաջնություն /վիդեո/

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում ավարտին է մոտենում 23-րդ տուրը: Մրցաշարային աղյուսակի առաջատար կատալոնական «Բարսելոնան» մեկնել էր Վալենսիա՝ տեղի «Լևանտեի» հետ արտագնա հաղթանակի հետևից: Հանդիպումն անցավ հիմնականում տխուր ու անհետաքրքիր պայքարում: Կապտանռնագույնների երկրպագուների սպասելիքները չարդարացան. գրանցվեց դարպասի միայն 2 գրավում, որոնցից մեկն էլ ինքնագոլ էր: 21-րդ րոպեին պատահմամբ սեփական դարապսը գրավեց «Լևանտեի» դաշտպան Դավիթ Նավարոն: Կամ դաշտի […]

ԱԳ նախարարը հյուրընկալել է ԵՄ դեսպաններին

Փետրվարի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում ունեցավ Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, նախորդ ամիս Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին, նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող […]

Հարություն Խաչատրյանը՝ Ազգային կինոակադեմիայի նախագահ

Ս. Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով հաշվետու ելույթով հանդես եկավ և ներկայացրեց չորս տարվա ընթցքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի կատարած աշխատանքները: Դավիթ Մուրադյանի առաջարկով Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաջորդ փուլի ղեկավարման համար նախագահ է ընտրվել Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի […]

Ռուսաստանում ԻՊ զինյալներ են ձերբակալվել․ նրանց առաջնորդը Թուրքիայից է

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են ձերբակալվել։ Նրանք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Մոսկվայում, Պետերբուրգում եւ Ուրալում: Ինչպես նշում են ռուսական լրատվաիջոցները, ձերբակալված ահաբեկիչների պարագլուխը Թուրքիայից էր ժամանել։ Նշվում է, որ Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո ահաբեկիչները մտադրվել էին մեկնել Սիրիա` մարտական գործողություններին մասնակցելու համար:  

Գրենք հայերեն /վիդեո/

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու, իսկ 8-ը՝ ամբողջ աշխարհում անվտանգ համացանցի օրն է: Ոլորտի մասնագետները խոսել են գոյություն ունեցող խնդիրների մասին: Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանն առաջարկում է ստեղծել էլէկտրոնային բառարան:«Ինտերնետ հանրություն» հկ փոխնախագահն էլ կարծում է, որ անվտանգության խնդիրը պետք է կարգավորել հայեցակարգային մոտեցմամբ: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն […]

Այսպիսի ճանապարհային ոստիկաններ տեսե՞լ եք

Ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, վերսկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին:

5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել

Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից  ս.թ.-ի փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3440 տոննայի դիմաց:

Վրաստանի ներկայիս իշխանություններն ավելի պատրաստակամ են Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, վրացագետ Ալիկ Էրոյանցը ասաց, որ Վրաստանի ներկայիս իշխանություններն ավելի պատրաստակամ են Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու հարցում, հետեւաբար՝ վերջին մի քանի տարում հնարավորություն ունենք խոսելու հայ-վրացական հարաբերությունների ավելի բարձր մակարդակի մասին: «Տարածաշրջանային վերջին զարգացումները նոր հնարավորություններ են բացում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: Օրինակ՝ Իրանի նկատմամբ […]

Էրդողանի էկվադորյան այցի սկանդալը թուրքական մամուլում

Թուրքական մամուլում ակտիվորեն քննարկվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Էկվադոր կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, գրում է Ermenihaber.am-ը: Մայրաքաղաք Կիտոյում Էրդողանի մասնակցությամբ անցկացված «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Լատինական Ամերիկան» խորագրով համաժողովի ընթացքում մի խումբ կին ցուցարարներ ներխուժել են դահլիճ ու վանկարկել «մարդասպան Էրդողան»` նկատի ունենալով քրդերի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությունը: Ցուցարարները, որոնց ձեռքին եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի