25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դանակահարություն՝ Աջափնյակում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ 2016 թվականի փետրվարի 22-ին` ժամը 01:50-ին, Արմենիա ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կրծքավանդակի թափանցող և զույգ ազդրերի կտրած-ծակած վերքերով բժշկական օգնության է տեղափոխվել Երևան […]

Հնդկական գյուղտեխնիկայից մինչեւ՝ հայկական գինի

Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է գյուղատնտեսական տեխնիկա մատակարարող, այդ թվում` խոշորագույն Դաշմեշ և Շաքթիման ընկերությունների ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում նախարարը նշել է, որ գյուղտեխնիկայի նկատմամբ առկա է մեծ պահանջարկ` միևնույն ժամանակ կարևորելով արտադրանքի որակի և գնի հարցը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից […]

ԱԺ նիստը մեկնարկեց փոխադարձ մեղադրանքներով

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի նիստի օրակարգում  ՄԻՊ ընտրության հարցն է:  Նիստը վարում են ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը: Նախքան օրակարգի քվեարկությանն անցնելը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց հարցում անել խորհրդարանի անունից իրավապահներին` ինչ հիմքերով է կալանավորվել ակտիվիստ Վարդգես Գասպարին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հարկ չկա ստանձնելու դատախազի եւ […]

Ներկայացվել է «Երեխայի իրավունքների գործիքակազմը»

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Եվրոպական Միությունը և Գերմանական զարգացման համագործակցությունը այսօր ներկայացրել են ԵՄ– ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված «Երեխայի իրավունքների գործիքակազմը», որին կհաջորդի երկօրյա դասընթաց՝ զարգացման օրակարգում երեխայի իրավունքները ընդգրկելու վերաբերյալ: Դասընթացը նախատեսված է կառավարության, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և […]

Լրագրողները պահանջում են պատժել պատգամավոր Մհեր Սեդրակյանին

Մի խումբ լրագրողներ պահանջում են պատժել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ով նրանց պնդմամբ, իրենց նախիր է անվանել և հայհոյել է։ Փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա կանցկացնեն՝ պատգամավորին պատժելու պահանջով: Այդ առիթով Facebook-յան նախաձեռնող խումբը հրավիրում է խմբագիրների, հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի պատգամավորների, իրավապաշտպանների և բոլոր շահագրգիռ անձանց՝ մասնակցելու […]

Շատանում են «հոթելներն» ու «մոթելները»` առանց մայրենիի /վիդեո/

Լեզվաբան Լավրենտի Միրզոյանը մայրենի լեզվի պահպանման համաշխարհային օրվա կապակցությամբ, որը նշվում է փետրվարի 21-ին,լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, թե լեզվի մաքրության հետ կապված խնդիրները բավական շատ են, դրանք առնչվում են լեզվական քաղաքականության հետ: «Այսօր օր օրի մեր լեզուն մեզանից օտարվում է, կան բուհեր, որ հայոց լեզուների ամբիոնները փակվում, միացվում են օտար լեզուների ամբիոններին: Օրեցօր Երևան […]

ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածում» ծրագրի շրջանակում կայացել է համերգ

Փետրվարի 20-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնած «Դասական արվեստի տարածում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի շրջանակում նախատեսվում է դասական արվեստի բոլոր ճյուղերի տարածումը՝ համերգների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների անցկացմամբ: Առաջին միջոցառումը, որը հանդիսացավ ծրագրի մեկնարկ, «Ղազարոս Սարյանի» լարային քառյակի դասական երաժշտության համերգն էր, որը կայացավ Ստեփանակերտում: Համերգի ընթացքում հնչել են հայ […]

Որոշ փաստեր զենքի վաճառքի պայմանագրի մասին

Օրերս ռուսական կողմը վավերացրեց Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ տալու համաձայնագիրը: Այն, մասնավորապես, ենթադրում է, որ Հայաստանը այդ գումարի չափով զենք կգնի Ռուսաստանից, իսկ գումարը կվճարի տարիների ընթացքում: Ընդ որում, հրապարակային ելույթներում ասվում է, որ գնվելու է նորագույն զենք, որը, ըստ պաշտոնյաների, վաճառվելու է արտոնյալ գներով: Սակայն օրերս հրապարակվեց վարկային պայմանագրի հավելվածը, որով սահմանվեց վաճառվելիք […]

Մի սպանիր․ Հռոմի պապը պահանջում է արգելել մահապատիժն աշխարհում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Սուրբ Պետրոսի հրապարակում իր ելույթի ժամանակ պահանջել է, որպեսզի մահապատիժը վերացվի ողջ աշխարհում։ Պապը հայտարարել է, որ «մի սպանիր» պատվիրանը վերաբերում է նաեւ մեղավորներին, գրում է Gazeta.ru-ն։ Նա կոչով դիմել է աշխարհի ողջ կաթոլիկներին՝ խնդրելով նրանց ամեն ինչ անել, որպեսզի մահապատիժը վերանա աշխարհի երեսից։  

Պլանային ջրանջատում Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Ա. Պետրոսյան փողոցի, Աբովյան 22Ա, Թումանյան փող. 10, 12, Սայաթ-Նովայի պող. 8-ից-31, Նալբանդյան փող. 23-ից-43 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված