17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Յուրահատուկ «հոտառության» շնորհիվ Սյունիքում հայտնաբերվել է համաշխարհային գտածոներ

ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանն այսօր լրագրողներին հայտնց, որ օրերս Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողերի գործունեության հետևանքով հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի ուշագրավ գտածոներ: Հնագետը նաեւ նշել է, որ բոլոր գտածոները միասին երկու հարյուր օրինակ են` մարտական սակրեր, արվեստի գործեր, որոնք Սյունիքի մարզի քննչական բաժնի կողմից հայտնաբերվելուց հետո դիմել են Մշակույթի նախարարութանը: «Եթե […]

Որքան է Ադրբեջանի զոհերի թիվը /լրացված/

Ընդհանուր առ­մամբ, որքան է ադրբեջանական բանակի զոհերի թիվը, Henaran.am-ի թղթակիցը փոր­ձել է պարզել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից, ում խոսքով` հակառակորդի զոհերի թիվը 2,5 հազար է: «Այն, որ մեր տարած­քում իրենցից քիչ դիակներ կան, նշանակում է, որ իրենց չի հաջողվել մխրճվել մեր երկրի խորքը»: Նկատենք, հայկական կողմի զոհերի թիվը պաշտոնապես դեռեւս ճշգրտված չէ: Մինչ օրս հրապարակված թվերով մեր […]

Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպման ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարևորել են պետություն-եկեղեցի […]

Պուտինը հեռացրել է Գրիզլովին ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բորիս Գրիզլովին հեռացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, համապատասխան հրամանում ասվում է․ «2012թ. մայիսի 25-ի հրամանով ՌԴ նախագահի  հրամանով հաստատված ՌԴ Անվտանգության խորհրդի կազմում փոփոխություններ կատարել՝ բացառելով Բորիզ Վյաչեսլավի Գրիզլովին»։ Բորիս Գրիզլովը 2003-2011թթ. Եղել է Պետդումայի խոսնալը, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահի հրամանով նշանակվել էր […]

Լավ գիտնականներ ունենք․ Աշոտյան

Մեկնարկել է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը, որի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, թե Հայաստանում կան բազմաթիվ լավ գիտնականներ, սակայն դեռ վաղ է խոսել Նոբելյան մրցանակների հավակնությունների մասին։ «Բազմաթիվ հայ գիտնականներ ունեն, որոնք աշխատում են այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Հույս ունենանք, որ մի գեղեցիկ օր կունենանք հայազգի նոբելյան […]

Երկրորդ նախագահը մտափոխվելու է. Շարմազանով

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում հանդիպում նախաձեռնել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  Անդրադառնալով այս հարցին՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Գրեթե վստահ եմ, որ երկրորդ նախագահը մտափոխվելու է եւ ինքն էլ միանալու է համազգային միավորմանն ու համախմբմանը»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ադրբեջանի նման գործողություններն արդարացում չունեն. ԼՂՀ ԱԳՆ

  Ապրիլի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների ու սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։ Խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետևանքով ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական […]

Մոսկվան Երեւանին եւ Բաքվին հավասարակշռություն պահպանելով է զենք վաճառում․ Ռոգոզին

ՌԴ փոխվարչապեռ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը Երեւանին եւ Բաքվին զենք վաճառելիս պահպանում է շահերի հավասարակշռությունը։ «Մենք զենք ենք վաճառում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»,- ասել է Ռոգոզինը, գրում է РИА Новости-ն։ Միեւնույն ժամանակ նա նշել է, թե հենց որ Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումն այդ երկրներից մեկին, նրա տեղն իսկույն կգրավեն ԱՄՆ-ը կամ այլ երկրներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի