20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դոլարը թանկանում է

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեւորվել  է  6 լումայով`  դառնալով 479.09 դրամ, եվրոն արժեւորվել է`70 լումայով`  դառնալով  545.88 դրամ: Ռուսական ռուբլու գինն այս անգամ արժեւորվել է 3 լումայով  եւ դարձել`  7.25  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  479.09  Եվրո 545.88  ՌԴ Ռուբլի 7.25

Այլեւս վերջ

Կառավարության նիստի մեկնարկին այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե քառօրյա պատերազմը բոլորին ստիպել է վերաիմաստավորել կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ Հանրապետության Նախագահի փետրվարի 12-ի ելույթին: «Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք […]

Բոլոր նախագծերն ընդունվեցին

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի սկզբում քվեարկվեցին եւ ընդունվեցին երեկ քննարկված բոլոր նախագծերը՝ «Հրազդան ցեմենտ»-ի, «Կուտակային կենսաթոշակների մասին», «Հարկերի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ այսօր քննարկվող բոլոր նախագծերի քվեարկությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ, այսինքն՝  հերթական քառօրյայի սկզբում:

Հարստանալը ունի սահման, որից հետո դա էշություն է

Ջորջ Քլունին ինչո՞ւ եկավ Հայաստան բանուգործ չունե՞ր:Հիմա բոլոր աստեղրն են բարեգործությամբ զբաղվում, բարեգործությամբ գումարներն ազատվում են հարկերից:Հարստանալը ունի մի սահման, որից հետո դա էշություն է: Բիլ Գեյթսը 40 միլիարդ դոլար դրեց բարեգործության մեջ եւ կոչով հանդես եկավ ուղղված հարուստներին` ինչ եք անելու այդքան փողը, դրանք անգամ ձեր երեխաների համար շատ են, «Հենարան» մամուլի ակումբում սոցիոլոգ Ահարոն […]

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հրազդան ցեմենտ»-ին արտոնություն տալու մասին նախագիծը

Քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ  ընդունեց  «Հրազդան ցեմենտ»-ին  արտոնություն տալու՝ տույժ-տուգանքներից ազատելու եւ ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին օրենքի նախագիծը՝ 80 կողմ, 12 դեմ, 7  ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք՝ երեկ ևս այս նախագիծն արժանացել էր պատգամավորների մեծամասնության հավանությանը. առաջին ընթերցմամբ այն ընդունվել էր: Նշենք նաև, որ վերջին քառօրյայում այս նախագծի երրորդ ընթերցմամբ քվեարկությունը տապալվել էր, որից հետո, սակայն, […]

Զինվորը զոհվել է ԵԱՀԿ դիտարկումից անմիջապես հետո. ՀՀ ՊՆ

ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 11-ի երեկոյան հակառակորդի կողմից արձակված կրակոցից 20-ամյա Արմեն Հրայրի Մարտիրոսյանը զոհվել է ԵԱՀԿ դիտարկումից անմիջապես հետո: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն: «Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ առաքելության կողմից նույն օրը ԼՂՀ Մարտակերտի շրջանում իրականացված դիտարկումից ընդամենը ժամեր անց, ինչը վկայում է, որ […]

Նավթը կմնա էներգիայի խոշորագույն աղբյուր մոտակա 25 տարիներին

Ամերիկացի մասնագետները վստահ են, որ նավթը կմնա էներգիայի գլխավոր աղբյուրը մոլորակում մոտակա 25 տարիներին, իսկ դրանից հետո այն կապահովի համաշխարհային էներգիայի 30 տոկոսը։ Մասնագետները կարծում են, որ նավթի հետ այս առումով կշարունակի մրցել ածուխը։  Իսկ ահա ատոմային էներգետիկան դանդաղորեն կզարգանա։

Եղբորը հուղարկավորեց ու բարձրացավ դիրքեր. վրեժի ցավ /վիդեո/

Արարատ Գրիգորյանը կամավորագրվել և Արցախ է եկել եղբոր  զոհվելուց անմիջապես հետո: Ցավը և վրեժ լուծելու ցանկությունը միախառնված են Արարատի մեջ. «Պետք է եղբորս արյան վրեժը լուծեմ թուրքերից: Հենրիկը 19 տարեկան էր: Փորձել է օգնել վիրավոր ընկերներին ու ինքն է զոհվել»,-պատմեց Արարատը: Մանրամասները՝ տեսանյութում:

Սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում`մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, 13-14-ը, 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 […]

Դավաճանեցին. Հրապարակ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հրազդանի ցեմենտի գործարանի՝ 500 մլն դրամ վճարման ենթակա գումարը չեղյալ անելու վերաբերյալ նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 8 և ձեռնպահ՝ 9 պատգամավոր: Նախորդ քառօրյայում ԱԺ-ում նախագիծը տապալվել էր քվորումի բացակայության պատճառով։ Ընդդիմադիրները միասնաբար բոյկոտել էին,քանզի անխնա քննադատել էին ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է, որ ՎՏԲ Հայաստան բանկում գրավադրված և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի