25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին, համատեղության կարգով, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը`Փարիզ): Henaran.am-ին փոխանցում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից

Սիրիայում քաոսը շարունակվում է /վիդեո/

Սիրիական անվտանգության ուժերը կրակ են բացել նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգին  դեմ դուրս եկած ցուցարարների վրա Դամասկոսում, տեղեկացնում է “Reuters”-ը: Ակտիվիստներից մեկի վկայությամբ` հակակառավարական ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Հանկարծ ամբոխին է մոտեցել մի ավտոբուս, որից դուրս են եկել անվտանգության ուժերի ոստիկանները եւ կրակ են բացել ամբոխի վրա: Միջադեպի արդյունքում 4 մարդ է տուժել: […]

Եգիպտոսն իր դեսպանին ետ է կանչել Սիրիայից /վիդեո/

Եգիպտոսը եւս իր դեսպանին ետ է կանչել Սիրիայից, հաղորդում է “Reuters”-ը: Եգիպտոսի արտաքին քաղաքականության վարչության այս քայլը կապված է Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Զինվորակնները, որոնք ենթարկվում են նախագահ Բաշար Ալ-Ասադին, մի քանի օր շարունակ ռմբակոծության են ենթարկում Հոմս քաղաքը եւ մի շարք այլ բնակավայրեր, որոնք համարվում են ընդդիմության կետերը: Ավելի վաղ Սիրիայից իրենց դեսպաններին ետ […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՊՆ ԶՈՒ հավաքին

Ինչպես Henaran.am-ին է հաղորդում ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, փետրվարի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցեց Պաշտպանության նախարարության ղեկավարության եւ Զինված ուժերի հրամանատարական կազմի ավանդական հավաքին: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները ու դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները: Էդվարդ Նալբանդյանը մանրամասն կանգ է առել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին […]

Դիվանագիտական նոր դպրոցում առաջին անգամ դասախոսել է Էդվարդ Նալբանդյանը

Փետրվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավանդական առաջին դասախոսությամբ հանդես եկավ  ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրների առջեւ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դիվանագիտական դպրոցի 27 ունկնդիրներն ընտրվել են մոտ 150 դիմորդների շարքից գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում, շրջանավարտներից  լավագույնները, ընդունված կարգի համաձայն, կդառնան դիվանագետ եւ աշխատանքի կանցնեն ՀՀ ԱԳ նախարարության համակարգում: Շնորհավորելով դիվանագիտական դպրոց […]

Բակո Սահակյանի հայտարարությունը խեղաթյուրել են

Հունաստանում ԼՂ հարցի կարգավորման կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել: Թեմայի շուրջ  Henaran.am-ը զրուցել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ: ‘Մասնավորապես, նշվում է, թե իբր ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ մինչեւ ԼՂ հարցի վերջնական կարգավորումը եւ Արցախի կարգավիճակի որոշումը, արցախյան կողմը պատրաստ […]

Լրագրողը դարձավ “Ժառանգության” հատուկ ծրագրերի պատասխանատու

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ ԵԺԿ-ին անդամակցության հանգրվանից ելնելով` հիմնվել է ‘Ժառանգություն’  կուսակցության Հատուկ ծրագրերի պատասխանատուի պաշտոն, որը վստահվել է Լուսինե Պետրոսյանին: Լուսինե Պետրոսյանը մասնագիտությամբ լրագրող է, հանդես է եկել հայաստանյան մամուլում` հիմնականում ‘Ազգ’ (1993-98),’Առավոտ’ (1999-2003) ‘Հրապարակ’ (2008-11) օրաթերթերում: 2012-ին առաջադրվել է լրագրության ասպարեզում բարձրագույն պարգեւի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Guillermo Cano մրցանակի համար: Ի դեպ, Լուսինե Պետրոսյանը հարյուրավոր […]

ՀՀԿ նախընտրական ծրագիրը արտահայտելու է հասարակության կարծիքը. Տիգրան Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության նպատակն է կազմել այնպիսի նախընտրական ծրագիր, որը կարտահայտի ՀՀԿ շարքային անդամների եւ բնակչության կարծիքը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` Գավառում եւ Մարտունիում կուսակցության տեղի ներկայացուցիչների, հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումների ժամանակ: ‘’Այս հանդիպումներն ունեն մեկ նպատակ: ՀՀԿ նախընտրական ծրագիրը պետք […]

ԼՂՀ-ում իրականացվելու են մարդասիրական ծրագրեր. Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտե

Փետրվարի 20-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Կարմիր Խաչի       Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար` Ռոման Պարամոնովին: Զրույցի ընթացքում գրասենյակի ղեկավարը նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրերի իրականացումը ԼՂՀ-ում, դրանք ավելի կոնկրետացնելով: Մասնավորապես, նա կանգ է առել հանրապետության Մարտակերտի եւ Հադրութի շրջաններում անհայտ կորածների ընտանիքների եւ ականներից տուժած […]

Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ հրատապ է սառցալեզվակների հեռացումը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ, չնայած վարչական շրջաններն ակտիվ եւ շարունակական աշխատանք են տանում մայրաքաղաքի ձնամաքրումն իրականացնելու եւ ձյան կուտակումները վերացնելու ուղղությամբ, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն հատկապես մայթերի ու բակային տարածքների մասով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ զուգահեռաբար շարունակվում են նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված