20 Մարտի, Չորեքշաբթի, 2019

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կանացի վրեժխնդրության էժանագին դրսեւորում. գլխավոր դերում առաջին տիկինն է

image_11887

Թուրքական “Hurriyet”-ի փոխանցմամբ` Թուրքիայի առաջին տիկին Հայրունիսա Գյուլը յուրօրինակ ձեւով է արտահայտել իր դժգոհությունը ֆրանսիական Սենատի որոշման դեմ: Նախագահական նստավայրում կազմակերպված ճաշկերույթին, որին հրավիրված են եղել Թուրքիայում հավատարմագրված դեսպանների կանայք, կին դեսպանները, միջազգային կազմակերպությունների կին աշխատակիցները, նա չի հրավիրել  Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլի կնոջը` Սաբին Բիլին: Ըստ թուրքական լրատվամիջոցի` Գյուլը նման կերպ իր բողոքն […]

Իրանն ինքնակամ է զրկում Եվրոպային նավթից

image_11889

Եվրոպան հավանաբար ավելի շուտ կզրկվի իրանական նավթից, քան սպասվում էր: Հնարավոր է, որ Իրանի խորհրդարանի անդամները առաջիկա օրերին հավանություն տան իրենց վառելանյութը եվրոպական երկրներ արտահանումը դադարեցնելու օրինագծին, հայտնում է “РИА Новости”-ն: Եթե համապատասխան օրինագիծը հավանության արժանանա, ապա Իրանն ավելի շուտ կդադարեցնի արտահանել իր նավթը, քան Եվրամիությունը կհասցնի իրականացնել դրա արտահանման արգելքը: Իրանի խորհրդարանի անդամ Նասեր […]

Կալիֆորնիայի համալսարանները Հայոց ցեղասպանության հերքման դեմ ցույցեր կանցկացնեն

image_11896

Ինչպես տեղեկացնում է “Asbarez.com”-ը, Կալիֆորնիայի Համահայկական Ուսանողական Ասոցացիան մի շարք ցույցեր է կազմակերպել Լոս Անջելեսի, Հարավկալիֆորնիական, Սան Դիեգոյի, Իրվայնի, Սանտա Բարբարայի, Ռիվերսայդի, Բերքլիի, Լոյոլա Մերիմաունթ, Նորթրիջի համալսարաններում եւ Գլենդել համայնքի քոլեջում: Ցույցերը կկայանան այսօր: Դրանք ուղղված են Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Բողոքի ակցիաներին կմասնակցեն Երիտասարդության Հայկական Դաշնության եւ ՀՅԴ “Շանթ” ուսանողական ասոցացիայի անդամները: Բողոքի ակցիաները […]

“Սա հայ ժողովրդի այն ցավն է, որ մենք էլ լավ ենք հասկանում”. Լատվիայի արտգործնախարար

image_11909

Ինչպես Henaran.am-ին հայտնում է ՀՀ ԱԳ մամլո ծառայությունը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ֆրանսիայի կողմից հայկական օրինագծի ընդունումը: Լատվիա կատարած այցի շրջանակներում; Նա հայտնել է լրագրողներին, որ այս օրենքի ընդունումը կարեւոր մեխանիզմ է մարդկության դեմ կատարվող նոր ոճիրները կանխելու համար: “Ֆրանսիան շատ կարեւոր քայլ կատարեց, որը պիտի որ աջակցություն ստանա ոչ միայն եվրոպական մյուս […]

‘’Ֆրանսիան ապացուցեց նվիրվածությունը համամարդկային արժեքներին’’.Արթուր Բաղդասարյան

image_11914

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին, որում մասնավորապես ասված է.  “Հարգելի պարոն Դելոն, Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի  կողմից  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ և շնորհակալական խոսքս հղել Ֆրանսիայի  բարեկամ ժողովրդին: Ընդունելով օրինագիծը` Ֆրանսիան […]

Մահացել է Սաակաշվիլիի խորթ հայրը

image_11917

77 տարեկանում մահացել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորթ հայրը` Զուրաբ Կոմետիանին, հայտնում է “Ambebi.ge” ինտերնետ պորտալը: Նա ավելի քան 100 գիտական աշխատությունների հեղինակ է: Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Սաակաշվիլիի իսկական հայրը` Նիկոլոզը, բժիշկ է եղել: Նա լքել է ընտանիքը` որդու ծնվելուց մի քանի ամիս առաջ եւ նոր ընտանիք կազմել: Միխեիլ Սաակաշվիլիին դաստիարակել են մայրը` […]

Պարգևատրման արարողություն ‘ՀՀ Զինված ուժեր. 20 տարի’ հոբելյանական մեդալով՞

image_11918

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ հունվարի 25-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել հոբելյանական գիտաժողով, որի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, մի խումբ դասախոսների, ինչպես նաև համալսարանական զոհված ազատամարտիկների հարազատների պարգևատրել  է ‘Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի’ հոբելյանական մեդալով: Իր ելույթում Սեյրան Օհանյանը  մասնավորապես ասել է. ‘’ […]

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

image_11926

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ահմեդ Դավութօղլին: Արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Նրանք համաձայնության են եկել այդ խնդրի ուղղությամբ ջանքերն ավելացնելու շուրջ: Քննարկվել են նաեւ մի շարք այլ արդիական  հարցեր, որոնց թվում` Մերձավոր Արեւելքի եւ Իրանի խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները:

‘Ռոսսելխոզբանկը’ կարող է նպաստել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը. ՀՀ նախագահ

image_11927

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ‘Ռոսսելխոզբանկ’-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը բանկի պատվիրակության հետ քննարկել է մեր երկրում ‘Ռոսսելխոզբանկ‘-ի գործունեության հնարավորությունները: Նախագահի խոսքով`արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում, ‘Ռոսսելխոզբանկ‘-ը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաև հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում: Բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է ‘Ռոսսելխոզբանկ‘-ի գործունեության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

Ամենաընթերցված