19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահին ցուցարարներից թաքցրել են բարում /վիդեո/

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ձախողել է իր այցը ֆրանսիական Բայոննա քաղաք, քանի որ այնտեղ նրան դիմավորել են ցուցարարները, որոնց ցրել են հատուկ ծառայության ջոկատները, տեղկացնում է “РИА Новости”-ն: Սարկոզին Բայոննա էր ժամանել իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում, սակայն նախագահին դիմավորել են “դու ոչինչ չարեցիր 5 տարվա ընթացքում” ճիչերով, եւ նրա վրա են նետել բասկերի տարածքային կազմավորումների […]

Իրանում խորհրդարանական ընտրություններ են

Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են, տեղեկացնում է “AFP”-ը: Ընտրական տեղամասերը կաշխատեն տեղի ժամանակով առավոտյան 8.00-ից մինչ երեկոյան 18.00-ը: Երկրում ձայնի իրավունք ունի 48 մլն մարդ: Խորհրդարանի 290 տեղի համար պայքարում է 3,4 հազար թեկնածու: Դիվանագետների կանխատեսումներով` հիմնական պայքարը կծավալվի պահպանողական շարժումների ներկայացուցիչների միջեւ: Ընդդիմության եւ ռեֆորմիստների թեւի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել ընտրություններին: Նախորդ ընտրություններն Իրանում […]

Կարմիր խաչի ներկայացուցիչներին թույլ են տվել մուտք գործել Սիրիա /վիդեո/

Սիրիական Հոմս քաղաքն ազատագրվել է գրոհայիններից կառավարական զորքերի “շնորհիվ”: Այսօր քաղաք կժամանեն Կարմիր խաչի ներկայացուցիչները, հաղորդում է “Вести.ru”-ն: Նրանք օգնություն կտրամադրեն տեղի բնակչությանը, դեղեր եւ սննդամթերք կբերեն իրենց հետ: Ծայրահեղականների ոչ մեծ խումբ դեռեւս շարունակում է դիվերսիաներ իրագործել զինվորականների եւ քաղաքացիների դեմ: Բնակիչների խոսքով` գրոհայինների հարձակումները հիմնականում ուղղված են քրիստոնյա բնակչության դեմ: Չնայած սիրիացիների մեծ […]

ՀԱԿ հանրահավաքին մասնակցել է 4000 մարդ. ոստիկանություն

 Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, մարտի 1-ին Օպերայի հրապարակում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Հանրահավաքը սկսվել է ժամը 18.15-ին: Մասնակցել է 4000 մարդ: Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ: Հանրահավաքին հաջորդել է մասնակիցների երթը:

ՀՀ նախագահը հրավիրել է Ազգային Անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստում քննարկվել են Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի նախագիծը եւ Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը: Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: Henaran.am-ին հաղորդում են […]

Տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի  2011-ի և Պլանավորման ու վերանայման գործընթացի փաստաթղթերի գնահատման նպատակով 2012-ի փետրվարի 27-ից մարտի 2-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը: Այցի շրջանակներում, մարտի 1-ին տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի 2011-ի գնահատման նախնական արդյունքները: […]

Արտգործնախարար Նալբանդյանը քննարկել է Հայաստան–Եվրոպական Միություն փոխգործակցությունը

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել ՀՀ Նախագահի` Բրյուսել առաջիկայում նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքներին: Անդրադառնալով օրերս ԵՄ խորհրդի կողմից […]

Պենտագոնը պատրաստել է Իրանի վրա հարձակման նախագիծը

ԱՄՆ-ի օդուժի հրամանատար Նորթոն Շվարցը հայտարարել է, որ իր աշխատողները Իրանի վրա հարձակման նախագիծ են մշակել, տեղեկացնում է “Bloomberg”-ը: Ինչպես գեներալն է արտահայտվել` “ձեզ դուր չէր գա այն վայրը, որտեղ կարող է իրականացվել այդ նախագիծը”: Ըստ Պենտագոնի գործակալության` ամերիկյան զինվորականները պատրաստվում են հարված հասցնել իրանական հեղափոխության պահակախմբի Կորպուսի բազաների, պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ իրանական հատուկ […]

Շվեյցարիան փակել է իր դեսպանատունը Դամասկոսում

Մարտի 1-ին Շվեյցարիան հայտարարել է Դամասկոսում իր դեսպանության վերջնական փակման մասին, հաղորդում է “Reuters”-ը: Միաժամանակ Շվեյցարիայի արտգործնախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ հեռանալ Սիրիայից: Սիրիայում բնակվում է Շվեյցարիայի 150 բնակիչ, որոնց մեծ մասը երկքաղաքացիություն ունի եւ բնակվում է Դամասկոսում: Շվեյցարիան դիմել է այս քայլին` երկրում տիրող իրավիճակի, մասնավորապես` Հոմս քաղաքի ռմբակոծության […]

Քվեաթերթիկում կնշվի ընտրատարածքի համարը

Մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի անդամների կողմից միաձայն ընդունվեց ԿԸՀ 2011 թվականի օգոստոսի 11-ի` “Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձեւերը եւ շարադրանքը սահմանելու” մասին համապատասխան որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումը: Սա վերաբերում է միայն մեծամասնական ընտրակարգին եւ այսուհետ քվեաթերթիկների վրա նշվելու է  ընտրատարածքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի