28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բեռնաթափվում են Երեւանի փողոցները

image_10217

Երթեւեկության կանոնակարգման եւ բեռնաթաման նպատակով մայրաքաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական նոր լայնածավալ աշխատանքներ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր 2.5 կմ երկարությամբ եւ 14 մ լայնությամբ երկշերտ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա միանալ նաեւ Ալմաստ գործարանի հարակից կամուրջի տրասպորտային […]

Կնվիրվի Սպարապետի ծննդյան օրվան

image_10220

Մարտի 4-ին ժ. 12:00 ՀՀ Պաշտպանության նախարարության` Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է հրաձգության մրցաշար` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան: Հատկանշական է, որ մրցաշարին մասնակցում են ՀՀԿ Արարատի մարզի տարածքային կազմակերպության շուրջ 50 երիտասարդներ: Մրցաշարը անցկացվելու է “Մենամարտ” մարզասարքի միջոցով, իսկ հաղթողները որոշվելու են` խփված թիրախների քանակով: Մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին կշնորհվեն […]

“Լռության օր” Ռուսաստանում

image_10225

ՌԴ նախագահական ընտրություններից առաջ հայտարարվել է այսպես կոչված “լռության օր”` արգելվում է յուրաքանչյուր քարոզչություն եւ քաղաքական գովազդ: Այս մասին տեղեկացնում է “Новые известия”-ն: Ենթադրվում է, որ այս ընթացքը կարեւոր է ընտրողների համար, որպեսզի վճռական լինեն իրենց ընտրության մեջ: Նախագահական ընտրությունները կանցկացվեն 95 հազար ընտրական տեղամասերում` Ռուսաստանի տարածքում եւ նրա սահմաններից դուրս: Այս ընտրությունները պատմության մեջ […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Չեխիա

image_10228

Մարտի 5-ին Պրահայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների ԱԳ նախարարների, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարի եւ Վիշեգրադյան քառյակի ու եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարների ընդլայնված հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Չեխիա:

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ

image_10233

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 3-ին  Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդակցությանը: Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ փոխխոսնակի եւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցը: Պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանում արդար, ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացմամբ: Կողմերը կարեւորել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ […]

Սիրիայում սպանված լրագրողների դիակները կուղարկվեն հայրենիք

image_10237

Սիրիական իշխանությունները նախօրեին Կարմիր խաչի ներկայացուցիչներին են հանձնել Հոմս քաղաքում զոհված լրագրողների դիակները: Ինչպես տեղեկացնում է “AFP”-ը, Փարիզի դատախազությունն արդեն սկսել է Օշլիկի մահվան հետաքննությունը: Ֆրանսիական իշխանությունները նախ կկազմակերպեն դիակի ինքնությունը ճանաչելու գործընթացը, որից հետո դին կուղարկեն Ֆրանսիա: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ ֆրանսիական դեսպանատունը Դամասկոսում կփակվի: Ֆրանսիա են էվակուացվել եւս 2 լրագրող […]

Տորնադոյի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 28-ի. հայտարարված է արտակարգ իրավիճակ /վիդեո/

image_10239

Վերջին տվյալներով` առնվազն 28 մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավային եւ հարավարեւմտյան նահանգներում  վրա հասած տորնադոների նոր ալիքից, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: 13 զոհ Ինդիանա նահանգում է, 12-ը` Կենտուքիում, եւս 2-ը` հարեւան Օհայոյում: Օհայոյում 70 տոկոսով  ավերվել է Մոսկվա կոչվող փոքրիկ քաղաքը, որտեղ գրեթե 250 մարդ է բնակվում: Հիմնավոր ավերվել են 3 հազար բնակչություն ունեցող Ուեսթ-Լիբերթի […]

ԵՄ-ի Խորհուրդը ցանկանում է ազատ մուտք դեպի Ղարաբաղ

Ս.թ. փետրվարի 27-ին ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը սահմանել է ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների շրջանակները մոտ ապագայի համար: “Խորհրդի հայտարարության մեջ նկարագրվում է ոչ միայն Եվրամիություն – Հայաստան հարաբերությունների մի նոր որակ`  ներառյալ արտոնագրերի ռեժիմի պարզեցումը եւ Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտին, այլեւ հետագա աջակցության եւ ինտեգրման պայմանները: Ավելին, ԵՄ-ն ակնկալում է, […]

Պոռնոաստղերը` քաղաքականության մեջ

image_10242

Իտալացի պոռնոաստղ եւ քաղաքական գործիչ Միլլի Դաբրաչոն հրաժարվել է Մոնցա քաղաքի քաղաքապետի պաշտոնից, հայտնում է “La Repubblica”-ն: Աստղը հրաժարվել է պաշտոնից, քանի որ այն ցանկանում է զբաղեցնել նաեւ նրա նախկին գործընկերուհի Իլլոնա Շալերը, որն ավելի հայտնի է Չիչոլինա անունով: Դրա փոխարեն Դաբրաչոն կառաջդրվի Նեոպոլի մոտ գտնվող փոքրիկ Տոռե դել Գրեկո քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար: Միլլի […]

ԱԳ նախարարի հայտարարությունը` ՀՀ ՄԱԿ-ի անդամակցության քսանամյակի կապացությամբ

image_10248

Այս օրը պատմական է հայ ժողովրդի համար: Նորանկախ Հայաստանը, առաջնորդվելով համամարդկային արժեքներով և խաղաղ համակեցության հիմնարար գաղափարով, քսան տարի առաջ միացավ միավորված ազգերի ընտանիքին: Հայաստանը  պատվով է ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որոնք համահունչ են մեր ժողովրդի իղձերին: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել ՄԱԿ-ի  նպատակների իրականացմանը` միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի