19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Այսօր “սուպեր երեքշաբթի” է` ԱՄՆ-ի նախընտրական մրցապայքարի ամենաթեժ փուլը

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախնական պայքարը վճռական փուլում է: Այսօր ամերիկյան 10 նահանգների բնակիչները կքվեարկեն այն հանրապետական թեկնածուի օգտին, ում ուզում են տեսնել Օբամայի փոխարեն: Այս օրը ամերիկյան քաղաքական ժարգոնով անվանում են “սուպեր երեքշաբթի”: Հունվարի սկզբին սկսած հանրապետական թեկնածուների մրցապայքարում առայժմ չի պարզվել` ով է բացարձակ առաջատարը: Ավելին, շատ մասնագետներ ասում են, որ դա կարող է […]

Ալիեւը քննարկել է ղարաբաղյան հակամարտության խնդիրը Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` Իգոր Պոպովին` Ռուսաստան, Ռոբերտ Բրադկեին` ԱՄՆ, Ժակ Ֆորին` Ֆրանսիա, եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անժի Կասպշիկին: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական կայքերը: Հանդիպմանը քննարկվել են հարցեր` կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարագավորման հետ:

ՀՀ նախագահի բրյուսելյան օրակարգից

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ: Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ […]

Պետությունը կանգնելու է այն զինծառայողների կողքին, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպել է Երեւանի զորամասերից մեկի զինծառայողներին՝ ներկայացրել զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը: Վերջինիս նպատակը զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների եւ առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումն է՝ ՀՀ բուհեր, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: ‘Մենք պետք է օգնենք ձեզ զինծառայության ընթացքում […]

Միջազգային դիտորդները ՌԴ ընտրություններն անարդար են համարում

ԵԱՀԿ-ի դիտորդները հայտնել են, որ ՌԴ նախագահական ընտրություններին բոլոր թեկնածուների համար ապահոված չեն եղել հավասար պայմաններ, տեղեկացնում է “Интерфакс”-ը: “Չնայած թեկնածուները կարողացել են իրենց նախընտրական քարոզարշավն անցկացնել առանց խոչընդոտների, պայմանները ակնհայտորեն մեկ թեկնածուի օգտին էին` վարչապետ Վլադիմիր Պուտինի,”- նշվում է հայտարարության մեջ: “Մեր գնահատականով` ընտրություններն անարդար էին, չնայած ընտրական համակարգում ներառած նորամուծություններին,”- նշել է դիտորդների […]

Հիշատակի համերգ-երեկո Թբիլիսիում` նվիրված Սումգայիթի եւ Բաքվի ջարդերին

Մարտի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ “Ռոքն ընդդեմ բռնության” խորագրով: Միջոցառմանը հրավիրված են եղել դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ, Վրաստանի մշակութային և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանն իր խոսքում, դատապարտելով բռնություն և ագրեսիա պարունակող բոլոր երևույթները, մասնավորապես, նշել է. “Մենք […]

Դավութօղլուն` Հայոց պատրիարքարանում /վիդեո/

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Պոլսի Հայոց պատրիարքարանի վանահայր արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական “Hurriyet”-ը: Հանդիպման ժամանակ արքեպիսկոպոսն անհանգստություն է հայտնել հայկական համայքի անունից` կապված հակահայկական քարոզչության հետ փետրվարի 26-ին Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ: Աթեշյանն անընդունելի է համարել հայերին վիրավորող պաստառները եւ լոզունգները: Արքեպիսկոպոսը հայտնել է, որ ոչ […]

Սպարապետի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում ՊՆ-ում

Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձի կապակցությամբ ՊՆ վարչական համալիրում մարտի 5-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են Սպարապետի հարազատները, մարտական ընկերները, զինծառայողներ, Վազգան Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում մասնավորապես ասել է. ’20-րդ դարավերջին մեր դեռ գոյություն չունեցող բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին, եւ այսօր, […]

Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ

Այսօր քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Անցյալ շաբաթ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է կանգառագոտիներից դուրս կայանման 24 եւ վարորդների ծխելու 14  դեպք: Սահմանված սանիտարական նորմերը խախտած տրասպորտային միջոցները ժամանակավորապես դուրս են բերվել երթուղագծերից, մաքրվել եւ հետո միայն շարունակել են սպասարկումը: Զեկուցվել է […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր այցելել են Ադրբեջան, տեղեկացնում են ադրբեջանական կայքերը: Ռուսական կողմից միջնորդ Իգոր Պոպովը հայտնել է, որ Մինսկի խմբի գործունեության կարեւոր հաղթանակներից մեկն այն է, որ հակամարտությունը չի անցել “թեժ փուլի”:  Նա ավելացրել է, որ վերջին տարիներին սկսվել է աշխատանքը ղարաբաղյան հակամարտության հիմանարար սկզբունքների վրա, որը դանդաղ է ընթանում, չնայած առաջընթաց կա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի