23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Քաղաքապետը ներկա է գտնվել Հենրիկ Իգիթյանին նվիրված գրքի շնորհանդեսին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանում կայացած Հենրիկ Իգիթյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ‘Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը’ գրքի շնորհանդեսին: Ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով հրատարակված գիրք-ալբոմում ներկայացված են թանգարանի հիմնադրման պատմությունը, ինչպես նաեւ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի նկարիչների ու քանդակագործների թանգարանում ցուցադրվող եւ արվեստասերներին դեռեւս անհայտ աշխատանքներ: Շնորհանդեսի շրջանակում հյուրերը […]

Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի հետ

Մարտի 6-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ: Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը    ՀՅԴ խմբակցությունից: Կողմերը կարեւորել են երկկողմ համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ: Է. Շարմազանովը Սեյմի նախագահի հետ զրույցում շնորհավորել է վերջինիս մարտի […]

ՀՀ ներքաղաքական կյանքում ես ճգնաժամ չեմ տեսնում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ ներքաղաքական կյանքում ես ճգնաժամ չեմ տեսնում: Կարծում եմ, որ կառավարությունը անցյալ տարի մի շարք կարևոր որոշումներ կայացրեց` կալանավորված անձանց ազատ արձակումը, ինչպես նաև Ազատության հրապարակի բացումը, որ այնտեղ խաղաղ ցույցեր և հանրահավաքներ անցկացվեն: Այդ մասին ‘Առաջին լրատվական’-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը` խոսելով 2008թ մարտի 1-ից հետո […]

Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: Ձեւավորված ավանդույթի համաձայն` մարտի 2-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարության մասնակցությամբ, ՀՀ վարչական դատարանի դատավորներին ներկայացրեցին նորանշանակ դատավորին: Դատավորների հետ նման հանդիպումները […]

‘Գարնանային մեղեդին’, կանայք եւ Երեւանի քաղաքապետը

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացված ‘Գարնանային մեղեդի’ խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀԿ կանանց խորհրդի աջակցությամբ: Բացմանը ներկա են եղել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աժ պատգամավորներ եւ արվեստագետներ: Մարտի 8-ին ընդառաջ բացված ցուցահանդեսին ներկայացված 150 ստեղծագործությունների հեղինակները 120 կին նկարիչներ են: ‘Ամեն ոլորտում կինը իր ասելիքն ու անելիքն ունի: ՀՀԿ Կանանց […]

Բրյուսելում մեկնարկել է ‘Հյուսիսատլանտյան խորհուրդ-Հայաստան’ նիստը

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ի երեկոյան հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախագահը կարեւորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը: ‘Շնորհակալ եմ, որ դուք ապացուցում եք, որ կարելի է լինել բելգիացի եւ պահպանել, զարգացնել հայկական ինքնությունը’,-Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ […]

Իսրայելի վարչապետը չի կողմնորոշվում Իրանի վրա հարձակման հարցում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ Երուսաղեմը դեռեւս չի ընդունել վերջնական որոշում` Իրանի վրա հարձակում գործելու համար: Ինչպես տեղեկացնում է իսրայելական “Հաարեցը”, այս մասին վարչապետն Օբամային հայտնել է նախօրեին` Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ: Բանակցությունների ընթացքում Նետանյահուն ասել է, որ Իսրայելը չի բացառում հետագա ռազմական գործողությունները, ինչպես նաեւ ընդգծել է, որ […]

“Արմավիան” դադարեցնում է թռիչքները Երեւանից

“Արմավիա” ընկերությունը հետաձգում է իր բոլոր թռիչքները Երեւանից` որպես բողոք օդանավակայանի բարձր գների դեմ: Սպասարկումը “Զվարթնոց” օդանավակայանում ավիաընկերության վրա եռակի անգամ ավելի թանկ է արժենում, քան մոսկովյան օդանավակայաններում, եւ կրկնակի անգամ ավելին, քան եվրոպական օդանավակայաններում, հաղորդում է “Газета.Ru”-ն: Ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան հայտնել է, որ “Զվարթնոցում” նույնիսկ կերոսինն է “թանկ նստում” իրենց վրա` 1 […]

Պուտինը դեռ չի հասցրել “հարմարվել” նախագահի աթոռին, իսկ նրանից արդեն հրաժարական են պահանջում /վիդեո/

Մոսկվայի հրապարակներում ընթացող խաղաղ ցույցերն այլեւս խաղաղ բնույթ չեն կրում: Ցուցարարներից 6-ն արդեն դիմել են բժշկական օգնության, որոնցից 2-ը հոսպիտալացման կարիք են ունեցել, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Իսկ նախօրեին ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարների մի մեծ խմբի Պուշկինյան հրապարակում, քանի որ նրանք հրաժարվել են ցրվել ակցիայից հետո եւ դիմադրություն են ցույց տվել: Ձերբակալվածների թվում են եղել […]

Թուրքիան կշարունակի Ֆրանսիայի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Հայկական օրինագիծն օրակարգում է

Թուրքիան կպահպանի բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի դեմ, քանի դեռ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն օրակարգում է: Այս հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը, տեղեկացնում է “ИТАР ТАСС”-ը: Առինչը հայտնել է, որ իրենց համար “ուրախալի փաստ” է այն, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել օրինագիծը, սակայն Թուրքիան կշարունակի իր  պատժամիջոցները, որպեսզի Նիկոլա Սարկոզին այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված