19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մի քանի տարի` եւ մենք միասին կապահովենք արդարության բոլորովին ուրիշ մակարդակ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար. Սերժ Սարգսյան /վիդեո/

“Մենք քայլեր ենք արել եւ անում ենք իրավական պետություն դառնալու ուղղությամբ”,-այսօր Սասունցի Դավթի հրապարակում Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, իշխանություններն իրականացնում են քայլեր, որոնք կապահովեն հասարակական հարաբերությունների բոլորովին այլ մակարդակ մեր երկրում: “Հաշվի առնելով տասնամյակներ ի վեր մեր երկրում ամրացած հոռի բարքերը, այո, դա բարդ խնդիր է, […]

Սասունցի Դավթի ոգին, ոչ միամտությունը

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում նախագահը խոսեց ՀՀ զինված ուժերից, նշեց, որ “բանակաշինություն” բառը պետք է արդեն համարել հնացած, “զրոյից բանակ ստեղծելու փուլն արդեն անցել ենք, եւ ՀՀ զինված ուժերը մեր պետականության ամենակայացած կառույցն է: Նախագահը անդրադարձավ բանակում բարեփոխումների եւ արդիականացման անհրաժեշտությանը եւ նշեց.”Այս ուղղությամբ ինչ որ արել ենք, խղճով ենք արել, […]

Փոփոխությունները փնթփնթալով չեն իրականացվում. Սերժ Սարգսյանը կոչ արեց էրեբունցիներին

“Շատ բան կա փոխելու, բայց փոփոխությունները փնթփնթալով չեն իրականացնում”,- Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է հավատ եւ ցանկություն:”Մենք ունենք այդ հավատը, ունենք բավարար կամք եւ փորձառություն”,-շեշտեց նախագահը : Հավաքվածները արձագանքեցին ծափերով ու “Էրեբունի, Էրեբունի” բացականչություններով: “Մենք կարիք չունենք համոզելու, թե մեր երկիրը […]

ԿԸՀ-ն վերանայել է որոշ պատգամավորի թեկնածուների գրանցումները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Արսեն Լեւոնյանի (թիվ 1 ընտրատարածք), Մերուժան Մխոյանի (թիվ 21 ընտրատարածք), Տիգրան Պետրոսյանի (թիվ 23 ընտրատարածք), Արմեն Ավդալյանի (թիվ 28 ընտրատարածք)     գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի  մասին դիմումները: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել նաեւ […]

Քանի որ իշխանություն ենք, մենք պետք է հանդուրժող լինենք. ՀՀԿ նախագահ

“Մենք այս տարիների ընթացքում թերությունները չենք թաքցրել, իսկ հաջողությունները չենք թմբկահարել, մենք աշխատել ենք”,-այս խոսքերով սկսեց հանդիպումը Էրեբունիի ընտրողների հետ: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանությունը վայելք չէ, այլ պատասխանատվություն է: Նախագահն անդրադարձավ արտաքին քաղաքականության ոլորտին եւ շեշտեց. “Արտաքին քսղաքականության մեջ ինչ-որ արվել է, արվել է կշռադատված` հավատով եւ խղճով: Մենք չենք նստել ու […]

Բացահայտվել է “դարի կողոպուտը”

Սերբիայում 6 մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են մի հանցագործության մեջ, որը տեղական մամուլում հայտնի է “դարի կողոպուտ” անվանումով: Այդ մասին հաղորդում է “B92”-ը: Խոսքը միջազգային “Securitas” անվտանգության ընկերության ինկասացիայի մեքենայից կողոպուտի մասին է: 2011-ի մարտի 10-ին ինքնաձիգներով զինված եւ դիմակներով մարդիկ հարձակվել էին մեքենայի վրա եւ թաքնվել 5 պարկ փողերով: Գողացված գումարը գնահատել էին […]

Քիչ անց կմեկնարկի ՀՀԿ հանրահավաքը

Քիչ անց Սասունցի Դավթի հրապարակում կմեկնարկի ՀՀԿ հանդիպումը Էրեբունի վարչական շրջանի ընտրողների հետ: Նախընտրական հանդիպմանը ներկա է լինելու ՀՀ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ նա կժամանի, հավաքված բազմությանը ողջունում են հայկական էստրադայի աստղերը: Հրապարակը բազմամարդ է, ծածանվում են Եռագույնը եւ ՀՀԿ կուսակցանշանով սպիտակ դրոշները: Նախագահին ուղեկցում են Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը, […]

Առանց ՀԱԿ-ի եւ ՕԵԿ-ի

Ազգային ժողովի նախագահին կից ‘Ընտրական օրենսգրքի’ կիրարկման  եւ ընտրական գործընթացների մոնիթորինգային աշխատանքային խմբի երկրորդ նիստում ապրիլի 10-ին քննարկվեցին կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ նախանշվեցին առաջիկա անելիքները: Դեռ նախորդ նիստում առաջարկ էր եղել, որ յուրաքանչյուր կուսակցություն ու կազմակերպություն քննարկի եւ այս հանդիպմանը ներկայացնի իր պատկերացումներն ու առաջարկները խմբի գործունեության, մասնավորապես մոնիթորինգի ընթացքում կիրառվելիք մեխանիզմների մասին: ԱԺ նախագահ […]

Իրանը հակահարված է տալիս եվրոպական պատժամիջոցներին

Իրանը դադարեցրել է նավթ արտահանել Հունաստան: Այդ մասին հայտարարել է Իրանի  նավթի նախարար Ռուստամ Քաշեմին, տեղեկացնում է “AFP”-ը: Քաշեմին հայտնել է, որ արտահանումը դադարեցվել է, քանի որ Եվրոպան արգելք է սահմանել իրանական ածխաջրածինների գնման վրա, որը կսկի գործել այս տարվա հուլիսից: Նավթի նախարարը նշել է, որ ներկա պահին Իրանը որեւէ խնդիր չունի` կապված նավթի կամ […]

Ինչ է անում Վերահսկիչ պալատը

Ապրիլի 9-ին  ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հնչեցրած` “Ինչ է անում Վերահսկիչ պալատը, պատվեր է կատարում՝ նախագահի կողմից, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմությունից” տեսակետի կապակցությամբ ՀՀ վերահսկչի պալատը ներկայացնում է հետևյալ պարզաբանումը. Վերահսկիչ պալատը իր գործունեության չորս տարիների ընթացքում որևէ պատվեր, որևէ մեկի կողմից չի կատարել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի