17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հանրապետության ղեկավարը “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնում էր

   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոն, ծանոթացել կենտրոնում իրականացված վերակառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքներին: Նախագահին զեկուցվել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում պետության ակտիվ մասնակցությամբ իրականացված մեծածավալ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքների շնորհիվ “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնն այսօր հագեցած է ժամանակակից սարքավորումներով, բուժծառայությունները մատուցվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, ծառայությունների […]

Մոսկվայում Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

Մի քանի տասնյակ մարդ է ներխուժել Մերձմոսկովյան շրջանում գտնվող Մոսկովյան կոչվող քաղաքի ոստիկանական բաժանմունք, ուր  դրանից մի քանի ժամ առաջ խուլագանության համար ձերբակալված Հայաստանի քաղաքացիներ էին տարել: Ըստ որոշ տեղեկությունների` կոնֆլիկտի պատճառ է դարձել միջադեպից մի քանի օր առաջ սրճարաններից մեկում ոստիկանների հրահրած վեճը, հաղորդում է “Московский комсомолец”-ը: Ապրիլի 21-ին “Դարյա” կոչվող սրճարանում հանգստանալիս են […]

ՀՀ նախագահը մասնակցեց ‘Վարք հավերժության’ քանդակի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ‘Վարք հավերժության’ քանդակի բացման արարողությանը: Քանդակը բացվել է մայրաքաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում: Հեղինակն է ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին: Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` ‘Մշո ճառընտիրը’ փրկելու պատմությունը: Հանրապետության ղեկավարն այսօր մասնակցել է նաեւ հայ գրատպության 500-ամյակին նվիրված մեկ այլ միջոցառման՝ Հայաստանի պատ­մության […]

ԵԽ ԽՎ ԳԴՀ պատվիրակության անդամ Կատրին Վերները տարածել է հայտարարություն Հայոց ցեղասպանության մասին

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ամեն տարի աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին հարգում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության զոհ դարձած իր նախնիների հիշատակը : Ստամբուլի հայ մտավոր, քաղաքական ու մշակութային վերնախավի ձերբակալությունը երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված եւ իրագործված բնաջնջման քաղաքականության սկիզբն էր: Բնաջնջման այդ գործին զոհ դարձան 1,5 միլիոն հայեր: Գերմանիան այդ ժամանակ Օսմանյան կայսրության […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միլանի նահանգապետին

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային, ով Երևանում է գտնվում “Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք” միջոցառումների շրջանակներում: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական առնչությունները դարերի պատմություն ունեն եւ լավ հիմք են ապահովում արդյունավետ եւ բազմաոլորտ համագործակցություն ծավալելու համար: Դրա լավագույն վկայությունն են անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Նախագահի այցը […]

Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բուլղարիայում

Ապրիլի 21-ին Սոֆիայի “Լյումիեր” դահլիճում ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում ԲՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Սոֆիայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության եւ Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ լիբանանահայ  Միսակ Քելեշյանի հանրային ելույթը, որը ներկայացրեց  Մեծ Եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող  փաստեր եւ տեսանյութեր: Միջոցառմանը ներկա էին […]

‘Որպեսզի մայիսի 7-ին բաց ճակատով նայենք միմյանց’. ՀՀԿ ուղերձը

Այսօր ՀՀԿ գործադիր մարմինը ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. ‘Հարգելի´ կուսակիցներ, Մենք ձեզ հետ միասին բավականին արդյունավետ անցանք քարոզարշավի կեսը: ‘Հավատանք, որ փոխենք’ կարգախոսով մենք ակտիվորեն ներկայացնում ենք Հայաստանի յուրաքանյուր քաղաքացուն ուղղված դրական փոփոխությունների մեր ծրագրերը: Միասին մենք շատ բան ենք փոխելու մեր երկրում: Ու փոխելու ենք նաեւ այն բացասական ավանդույթները, որոնք մեր […]

Թուրքիան թույլ չի տալիս Իսրայելին մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Թուրքիան արգելափակել է Իսրայելի պատվիրակության մասնակցությունը մայիսի 20-ին եւ 21-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, հաղորդում է “Hurriyet”-ը: Անկարան մերժել է դաշինքի մի շարք անդամների` ներառյալ ԱՄՆ-ի խնդրանքը`  միջոցառմանը` իսրայելցիների մասնակցությունից հանելու իր վետոն: Թուրքերը պնդում են, որ դրա համար Իսրայելը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի 2010-ին իր 9 քաղաքացիներին սպանելու համար: Ընդ որում, Թուրքիայի ԱԳ […]

ՀՀԿ-ի կոռեկտության նշաձողը

Այսօր ՀՀԿ գործադիր մարմինը հրապարակել է  կանոններ, որոնք  կոչված են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցությունը` ընտրությունների ազատ եւ արդար անցկացման նպատակով, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը: Մասնավորապես. 1. Ընտրական գործընթացի մասնակիցը 1. 1. Սույն Կանոններում “ընտրական գործընթացի մասնակից’ են հանդիսանում” ա) սույն Կանոններն ընդունած եւ ընտրական գործընթացի մասնակից հանդիսացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները (այսուհետ` […]

Հայաստանի հույները սատարում են ՀՀԿ-ին

Ապրիլի 22-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  հանդիպել է  ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը: Է.Շարմազանովը բարձր գնահատեց Իվան Սավվիդիի վաստակը քաղաքականության ու գործարարության ասպարեզներում, ԱՊՀ երկրներում հույների ինքնակազմակերպման ու ինտեգրման, հունական մշակույթի և քրիստոնեական արժեքների տարածման գործում` գոհունակությամբ արձանագրելով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի