25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ընտրություններից 2 օր առաջ Սարկոզիի եւ Օլանդի վարկանիշերը գրեթե հավասարվել են

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլից 2 օր առաջ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին իր վարկանիշով արդեն բավականին քիչ է զիջում իր հիմնական մրցակից Ֆրանսուա Օլանդին, ինչի մասին վկայում են սոցհարցումների արդյունքները, տեղեկացնում է “Reuters”-ը: “Harris Interactive”-ի հարցման համաձայն, որն անց է կացվել մայիսի 2-ի նախագահի 2 թեկնածուների հեռուստաքննարկումից հետո, Օլանդի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացիների 53 […]

Հայաստանին տուգանել են “Եվրատեսիլի” մասնակցությունից հրաժարվելու համար

Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանել է Հայաստանին “Եվրատեսիլի” մասնակցությունից հրաժարվելու համար, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Ըստ միության որոշման` Հայաստանը պարտավոր է վճարել մասնակցության համար վճարումը, ինչպես նաեւ այդ գումարի կեսը` իբրեւ տուգանք: Բացի դրանից, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ստիպված կլինի ցուցադրել “Եվրատեսիլն” ուղիղ եթերում: Միությունը նաեւ նշել է, որ հրաժարվելու դեպքում Հայաստանը կզրկվի 2013-ին “Եվրատեսիլին” մասնակցելու իրավունքից: Միության […]

ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի անեկդոտը ՀՀԿ-ի մասին է … /վիդեո/

“Ու՞մ օգտին եք քվեարկելու,”-հարցնում է մեկը մյուսին,-“դե իհարկե` Հանրապետականի”, -լինում է պատասխանը: Մյուսի պատասխանը` “դե լավ, ուզում ես մի ասա”,-նեղացած ասում է ընկերը: Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանարահավաքն սկսվեց այս անեկդոտով, որն օրերս ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն էր լրագրողներին պատմել: ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանի խոսքով` 20 օր տեւաց ՀԱԿ-ի քարոզարշավը` սկսեցին Ապարանից, վերջացնում են Երեւանով, եւ հասկացան, […]

Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր երկրում լավ ընտրություններ անցնեն. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 3-ին, ընդունել է 2012-ի ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունին եւ առաքելության շտաբի ղեկավար, ԱՊՀ գործկոմի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային: Սերժ Սարգսյանը ողջունել է ներկայանալի կազմով Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող Համագործակցության անդամ պետությունների դիտորդներին եւ վստահություն հայտնել, […]

Շատ գործ, քիչ աղմուկ. ՀՀԿ առաջնորդը նոր միտք է շրջանառում

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ: Իր և իր գլխավորած կուսակցության անունից Հանրապետական կուսակցության նախագահը խոստացել է աշխատանք արդյունքի՛ համար և ո՛չ թե գովազդի: “Ես ունեմ պարզ սկզբունք. շատ գործ, քիչ աղմուկ: Եվ ընդհանրապես, մեր փոքր երկիրը վերջին հարյուրամյակում այնքան աղմուկ է լսել, […]

Ուրուգվայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուրուգվայի Հանրապետության ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն: Այցի ընթացքում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Մայիսի 4-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի  բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամուլի ասուլիս: Լուիս Ալմագրոն […]

ԱՄՆ-ի հանրապետականների թեկնածուների շարքերը նվազում են

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայցուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչը դուրս է եկել նախագահական մրցապայքարից, տեղեկացնում է “Reuters”-ը: Նա  բավականին զիջում էր Հանրապետական փրայմերիզի ֆավորիտ Միթ Ռոմնիին: Գենգրիչը պաշտոնապես չի աջակցել Ռոմնիին, սակայն հայտնել է, որ Հանրապետականներն այլընտրանք չունեն, բացի Մասաչուսեթսի նախկին նահանգապետին աջակցելուց: Գենգրիչը հայտարարել է նաեւ, որ ընտրական մրցապայքարից դուրս գալը չի նշանակում, որ ինքը […]

Պետդուման ԼՂ հակամարտության վերաբերյալ որոշում կքննարկի

ՌԴ Պետդումայի պատգամավոր, “Արդար Ռուսաստան” կուսակցության ներկայցուցիչ Ալեքսեյ Միտրոֆանովը  “Vesti.Az”-ին հայտնել է, որ ինքը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշում է մշակում, որը շուտով կներկայացնի Դումա: Միտրոֆանովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը հակված է ռազմական հարաբերությունների հաստատմանը, քանի որ այն  բարձրացնում է իր ռազմական հզորությունը տեխնիկայի նորագույն նմուշներով: “Ադրբեջանական կողմը ակտիվ կերպով պատրաստվում է պատերազմի եւ, իմ […]

Նախընտրական վճռական հանդիպումը թեժ վիճաբանության է վերածվել /վիդեո/

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակած Ֆրանսուա Օլանդի միջեւ հեռուսատաքննարկումը գրեթե 3 ժամ է տեւացել եւ բավական ագրեսիվ բնույթ են կրել: Սարկոզին իր հակառակորդին նույնիսկ “թշվառ զրպարտիչ” է անվանել, հաղորդում է “Ազատություն”-ը: Օլանդն անհամեմատ ավելի հանգիստ եւ վստահ է եղել: Նա հայտարարել է, որ ցանկանում է դառնալ “արդար նախագահ”: Օլանդը մեղադրել […]

Ռուսաստանը փորձել է փրկել Տիմոշենկոյին

Ռուսական իշխանությունները փորձել են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա` նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով, որին ձերբակալեցին Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր ստորագրելու ընթացքում “պաշտոնական դիրքը չարաշահելու համար”: Սակայն Տիմոշենկոյին փրկելու փորձերն անարդյունք են մնացել: Այս մասին “РИА Новости”-ին է հայտնել Կրեմլի աղբյուրներից մեկը: Նա նշել է, որ Ռուսաստանը մասնավորապես փորձել է ճնշում գործադրել ուկրաինական անկախ դատահամակարգի վրա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված