25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Իսրայելում ստորգետնյա ստուդիա է կառուցվել

Իսրայելական “IBA” հեռուստաալիքը Հայֆա քաղաքում ստորգետնյա ստուդիա է կառուցել, ինչը թույլ կտա հեռուստաընկերությանը չդադարեցնել հեռարձակումները նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է “The Israel National News”-ը: Ստուդիան գտնվում է 7 մետր խորության վրա, նրա պատերի լայնությունը 30 սմ է: Բացի հաղորդավարի համար նախատեսված տարածքից, ստուդիայում կա նաեւ ռադիոխցիկ, ինչպես նաեւ այլ սարքավորումների խցիկ, որտեղից […]

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վարչապետ  է նշանակել Ժան-Մարկ Այրոյին, հաղորդում է “AFP”-ը: 1997-ից Այրոն ղեկավարում է Սոցիալիստների դաշինքը Ֆրանսիայի Ազգային ժողովում: Բացի այդ, 1989-ից ի վեր նա 4 անգամ ընտրվել է Նանտի քաղաքապետ: Առաջիկայում Այրոն կձեւավորի նախարարների կաբինետը: Սարկոզիի նախագահության տարիներին` 2007-2012-ը, Ֆրանսիայի կառավարության ղեկավարն էր Ֆրանսուա Ֆիյոն: Նա պաշտոնաթող է եղել մայիսի 10-ին, սակայն ինչպես […]

ՀՀ նախագահը մասնակցել է ԱՊՀ երկրների գագաթաժողովին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովից հետո մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Ինչպես հաղորդում է ռուսական “дни.ru” կայքը, ԱՊՀ երկրների ղեկավարներին ողջունել է ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա մասնավորապես նշել է, որ ԱՊՀ երկրները Ռուսաստանի հիմնական գործընկերներն են, եւ որ նրանք չեն կարող զարգանալ իրարից անկախ: Նա […]

Մոսկվայում կայացել է Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպումը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կառավարության նորանշանակ նախագահին ևս մեկ անգամ շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Դմիտրի Մեդվեդևն այդ պաշտոնում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդմանը: ՌԴ կառավարության նախագահը համոզվածություն է […]

Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ նստաշրջանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝  նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաեւ կազմակերպության անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ […]

Սարկոզին Օլանդին փոխանցեց պետական գաղտնիքները /վիդեո/

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու, Տյուլի նախկին քաղաքապետ Ֆրանսուա Օլանդը, ով նախագահական ընտրություններում հաղթեց Նիկոլա Սարկոզիին, այսօր` մայիսի 15-ին, ստանձնեց պաշտոնը, հաղորդում է “РБК” կայքը: Հանդիսավոր արարողությունը, որին հրավիրված էր մոտ 400 մարդ, կայացավ Ելիսեյան պալատում: Սարկոզին դիմավորել է  իրավահաջորդին պալատի աստիճանների վրա, որից հետո անհատական զրույցի ընթացքում նրան է փոխանցել միջուկային գաղտնաբառերը, ինչպես նաեւ լուսաբանել […]

Ես հայ ընտանիքի ջատագով եմ ու չեմ ընդունի օտարածին նորամուծություններ. Տարոն Մարգարյան

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում է թողել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասված է. ‘Սիրելի հայրենակիցներ, Սիրելի երեւանցիներ, Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարատեւման ամենամեծ գրավականը ընտանիքի հանդեպ ունեցած մեր անսահման սերն ու նվիրումն է: Եվ իրոք, հայերիս համար ընտանիքը, որ շատ հաճախ օջախ ենք անվանում, […]

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը ՄԱԿ-ի պետքարտուղարին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի պետքարտուղարին, որում մասնավորապես ասվում է. ‘Ես կցանկանայի Ձեր ուշադրությունը ուղղել Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի վրա, որը վերաբերում է 2012-ի հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Շատ հիասթափեցնող է Ադրբեջանի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ազատ ընտրություններ անցկացնելու իրավունքի հանդեպ: Համազգային ընտրությունները օբյեկտիվ ցուցանիշ են դեմոկրատիայի զարգացման մակարդակը […]

Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ գագաթաժողովը

Մոսկվայի Մեծ Կրեմլյան պալատում ընթանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակի հոբելյանական  գագաթաժողովը: Այն ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին արտաքին քաղաքական միջոցառումն է: Գագաթաժողովին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ-երկրները` Ղրղըզստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը,  Ուզբեկստանը, հաղորդում է “Ведомсти”-ն: Պուտինը նախ ընդունել է հյուրերին եւ ողջունել, որից հետո սկսվել է նիստը:  […]

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր` մայիսի 15-ին ՀՀ նախագահը Մոսկվա է մեկնել` մասնակցելու  Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին: ՀԱՊԿ-ի նիստը կկայանա Կրեմլի Մեծ Կրեմլյան դահլիճում: Հոբելյանական նիստին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված