20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ նախագահն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում  Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային: ՀՀ նախագահի Ճապոնիա կատարելիք առաջիկա այցից առաջ կողմերը քննարկել են հայ-ճապոնական հարաբերությունների օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը: Զրուցակիցները վստահություն են […]

ԵՄ-ն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը

Եվրամիությունը ցանկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց տեսնել: Այս հայտարարությամբ է հանդես եկել Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Կոբիան նշել է, որ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է իրականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկի` կողմերի միջեւ փոխվստահություն հաստատելու ուղղությամբ: Կոբիան հույս է հայտնել, որ կողմերը կընդունեն ԵՄ-ի առաջարկած […]

Ներկայացուցիչների պալատի անդամն առաջարկել է ավելացնել ԼՂ-ին տրամադրվող օգնությունը

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովը այս շաբաթ ընդունել է մի քանի դրույթներ, որոնք խթանում են ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները Կովկասում` առաջարկելով Լեռնային Ղարաբաղին հատկացվող 2 մլն դոլար օգնությունը բարձրացնել մինչեւ 5 մլն, ինչպես նաեւ  հրաժարվել Օբամայի վարչակազմի կողմից առաջարկված` Հայաստանին հատկացվող 7,2 մլն դոլար […]

Հունաստանի նախագահը ժամանակավոր կառավարություն է ձեւավորում

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը հանդիպում է քաղաքական կուսակցությունների հետ, որպեսզի կազմավորի ժամանակավոր կառավարություն, մինչեւ հունիսի 10-17-ն ընկած հատվածում կրկին ընտրություններ կկայանան, տեղեկացնում է BBC-ն: Սպասվում է, որ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո նախագահը ժամանակավոր վարչապետ կնշանակի, ով ըստ Սահմանադարության` պետք է լինի 3 բարձրագույն դատական մարմիններից մեկի ղեկավարը: Ըստ հարցումների` հույն ընտրողների մոտ այժմ ամենաբարձր […]

Օբաման հրաժարվել է խոսել Մեդվեդեւի հետ

ԱՄՆ նախագահի եւ Ռուսաստանի վարչապետի հանդիպման ամսաթիվը եւ բանակցությունների թեմատիկան բավականին կրճատվել են, տեղեկացնում է “Аргументы и факты”-ն: Քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկնել ամերիկյան Քեմփ Դեւիդ` “մեծ ութնյակի” հանդիպմանը, Սպիտակ տունը որոշել է լրջորեն փոխել Բարաք Օբամայի հանդիպման ձեւաչափը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի  հետ, ով Ամերիկա կմեկնի Պուտինի փոխարեն: Ավելի վաղ […]

ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից ադրբեջանցիների պատճառով

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո […]

Սիրիայի ընտրությունները ծիծաղելի են. Պետդեպ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ուշադրության արժանի չի համարում: Ընդհանուր առմամբ` ԱՄՆ-ը չի ճանաչում այդ ընտրությունները եւ դրանք “անօրինական” է համարում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, տեղեկացնում է “Вести”-ն: Սիրիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են մայիսի 7-ին: Ընտրություններին մասնակցել է ավելի քան 5 մլն մարդ, այսինքն` ձայնի իրավունք ունեցողների […]

Նախագահի ինքնաթիռը “կայծակնահար” է եղել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ինքնաթիռը վերադարձել է Փարիզ այն բանից հետո, երբ Բեռլին մեկնելու ճանապարհին կայծակը հարվածել է ինքնաթիռին, հաղորդում է “Reuters”-ը: Միջադեպի արդյունքում նախագահը չի տուժել, պարզապես Փարիզի օդանավակայանում մեկ այլ ինքնաթիռ է նստել եւ կրկին մեկնել Բեռլին: Բեռլինում նախատեսված առաջին հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ է: Նախօրեին` մայիսի 15-ին Ֆրանսուա Օլանդը ստանձնեց նախագահի պարտականությունները: […]

Պաշտոնապես առաջին ինքնաբացարկները

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը,  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանը եւ “Ժառանգություն” կուսակցությունից Լարիսա Ալավերդյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում […]

Իսրայելում ստորգետնյա ստուդիա է կառուցվել

Իսրայելական “IBA” հեռուստաալիքը Հայֆա քաղաքում ստորգետնյա ստուդիա է կառուցել, ինչը թույլ կտա հեռուստաընկերությանը չդադարեցնել հեռարձակումները նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է “The Israel National News”-ը: Ստուդիան գտնվում է 7 մետր խորության վրա, նրա պատերի լայնությունը 30 սմ է: Բացի հաղորդավարի համար նախատեսված տարածքից, ստուդիայում կա նաեւ ռադիոխցիկ, ինչպես նաեւ այլ սարքավորումների խցիկ, որտեղից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի