19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Աստված հեռու պահի հայ-ադրբեջանական նոր պատերազմից. Վաշաձե

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն անդրադարձել է  հայ-ադրբեջանական հարաբերություններին` “Зеркало Недели”-ն տված հարցազրույցում: Վաշաձեն հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը կհանգեցնեն արագ կարգավորման` նկատելով, որ 3-րդ կողմն ակտիվորեն աշխատում է, որ գործընթացն առաջընթաց չգրանցի, իսկ լարվածությունը սահմանին շարունակվի: “Աստված հեռու պահի հայ-ադրբեջանական նոր պատերազմից, քանի որ այն կթաղի Հարավային Կովկասի 3 պետությունների ինքնիշխանությունը”,-հայտարարել է […]

Ռուսաստանը ծանր զրահատեխնիկա է կուտակել ադրբեջանական սահմանին . ИРИБ

Ռուսաստանն Ադրբեջանի սահմանի մոտ է ուղարկել ծանր զրահատեխնիկա, հաղորդում է իրանական տեղեկատվական “ИРИБ” գործակալությունը: Ըստ ստացված տեղեկությունների` Մախաչկալայի բնակիչները նկատել են, որ սահմանի ուղղությամբ զրահատեխնիկա է տեղափոխվում: Դաղստանի խորհրդարանի փոխխոսնակ Նիկոլայ Ալչիեւը ոչ միան  հաստատել է բնակիչների խոսքերը , այլեւ նշել, որ դա կատարվել է նախօրոք պլանավորված ծրագրի համաձայն: Գործակալությունը տեղեկացնում է, որ անցած շաբաթ […]

Սիրիան ռմբակոծել է թուրքական կործանիչը

Սիրիական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են իրենց տարածքային ջրերի վրայով թռչող թուրքական “F-4” կործանիչը: Պաշտոնական Դամասկոսն արդեն հաստատել է այդ փաստը, գրում է “Утро.ru”-ն: Սիրիական եւ թուրքական ռազմածովային նավատորմերն արդեն կապի մեջ են եւ համատեղ փնտրում են կործանիչի 2 օդաչուներին: Առայժմ հայտնի չէ` ողջ են նրանք, թե` ոչ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտահերթ նիստ է […]

Եգիպտոսի նոր նախագահ կռչակվի Ահմեդ Շաֆիկը

Զինվորականների հրամանատար Ահմեդ Շաֆիկը հունիսի 24-ին կհռչակվի Եգիպտոսի նոր նախագահ, հաղորդում է “CNN” հեռուստաընկերությունը: Նախագահական ընտրությունների 2-րդ փուլը կայացել է նախորդ հանգստյան օրերին: Շաֆիկի մրցակիցը “Մուսուլման եղբայրներ” շարժման ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին էր: Շաբաթվա կեսին ընտրությունների արդյունքների հրապարակումն անսպասելիորեն հետաձգվեց, իսկ մինչ այդ Սահմանադրական դատարանը ցրեց խորհրդարանը, որն ընտրվել էր մի քանի ամիս առաջ: Դիտորդներն այդ […]

Հայաստանը կմասնակցի ՍԾՏՀ գագաթաժողովին Ստամբուլում

Հունիսի 26-ին Ստամբուլում տեղի կունենա  Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-րդ հոբելյանական գագաթաժողովը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Գագաթաժողովը կընթանա Թուրքիայի եւ Սերբիայի համանախագահությամբ: Հայաստանին եւս հրավեր է ուղարկվել ` մասնակցելու գագաթաժողովին: Մեր երկիրը կներկայացնի փոխարտգործնախարարը: Մասնակիցների թվում են նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին, Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը: Գագաթաժողովի […]

Հրաժեշտի հանդիպում ԱԺ-ում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին  հայ-գերմանական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով  իր հրավերը` Գերմանիայի Բունդեսթագի նախագահին […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է էքս նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ երկրորդ նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Արկադի Ղուկասյանի ավանդը ԼՂՀ պետականության կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման և համազգային ծրագրերի իրականացման գործում՝ ընդգծելով, որ նա այսօր էլ նույնպիսի նվիրումով շարունակում […]

Ահաբեկիչները գրոհել են Հալեպը. 25 մարդ է սպանվել

Ահաբեկիչների անհայտ խումբը գրոհել է Սիրիայի Հալեպ քաղաքը: Գրոհայինները առեւանգել եւ սպանել են 25 մարդու, հաղորդում է “SANA” գործակալությունը: Ականատեսների խոսքով` հանցագործներն առեւանգել են տեղի բնակիչներին, դաժանորեն կրակել նրանց, իսկ այնուհետեւ աղավաղել նրանց դիակները: ՄԱԿ-ի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լերկեն, ով զբաղվում է հումանիտար համագործակցության համակարգմամբ, հայտարարել է, որ հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների թիվը […]

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը Հայաստանում իրականացրել է 75 մլն դոլարի ծրագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կողմից Երեւանում կազմակերպված ՛՛Հայաստան. Աճի տեմպեր եւ միջազգային փորձ՛՛ խորագրով միջազգային բիզնես ֆորումի բացմանը: Կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից      Henaran.am-ին տեղեկացրին, որ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բանկի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն դոլար: ՛՛Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի