24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահը կմեկնի Բելգիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Հանրապետության նախագահը Բրյուսելում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, հանդիպումներ կունենա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:  

ՉԺՀ գերագույն դատարանի պատվիրակությունն այցելեց ՀՀ վճռաբեկ դատարան

 Հունիսի 25-27-ը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրավերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինի գլխավորած պատվիրակությունը: Հունիսի 26-ին պատվիրակությունն այցելեց ՀՀ վճռաբեկ դատարան: Ողջունելով հյուրերին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նշեց, որ մեր երկրների միջև վերջին տարիներին և քաղաքական, և տնտեսական, և մշակույթի բնագավառներում ստեղծվել է […]

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց “Amnesty international”-ի ներկայացուցիչների հետ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 26-ին հանդիպեց “Amnesty international” կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի փոխտնօրեն Դավիթ Դիազ Ժորեսի եւ համակարգող Նատալյա Նոզաձեի հետ: Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը կարեւորեց մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ զարգացման գործում միջազգային դերակատարություն ունեցող կազմակերպության գործունեությունը: Խոսելով կատարված բարեփոխումներից` հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ […]

Սիրիացի զինվորականները հրաման են տվել սպանել խաղաղ բնակիչներին

Սիրիական իշխանությունները հրաման ե տալիս զինվորականներին եւ ոստիկաններին ոչնչացնել ամբողջական գյուղեր եւ սպանել դրանց բնակչությանը: Այս մասին “Sky News”-ին պատմել է ապստամբների մոտ գերի ընկած  ազգային բանակի զինծառայողը: Հեռուստաընկերության տվյալներով` զրույցը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի հետ սահմանի վրա: Գերին մասնավորապես պատմել է, որ երկրի ղեկավարությունը խաբում է բանակին` համոզելով, որ իրենց թիրախը ահաբեկիչներն […]

Նախագահը հրաժեշտ տվեց Հանս Յոխեն Շմիդտին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման շուրջ երեք տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար եւ մաղթել հաջողություններ:

Հայաստանն Ավստրիան դիտում է որպես բարեկամ պետություն և վստահելի գործընկեր. ՀՀ նախագահ

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ավստրիայի  նախագահների համատեղ ասուլիսը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերին եւ նշել, որ երկու երկրների միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում սա Ավստրիայի Հանրապետության նախագահի առաջին պաշտոնական այցն է մեր երկիր: “Այն ևս մեկ կարևոր ուղենիշ է հայ և ավստրիացի ժողովուրդների՝ ժամանակի […]

Ստեփանակերտի օդանավակայանն այլեւս երազանք չէ

Դեռ վերջերս թվում էր, թե Լեռնային Ղարաբաղում օդանավակայան կառուցելու գաղափարը անիրական է, եւ այն այդպես էլ իրականություն չի դառնա: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճերը թռիչքները դարձնում էին անհնարին, քանի որ Բաքուն հայտարարել էր, որ առանց իր թույլտվության ոչ մի  ինքնաթիռ վայրէջք չի կատարի Լեռնային Ղարաբաղում: Բայց, ինչպես պարզվեց, օդանավակայանն արդեն կառուցվել է եւ այն […]

Երեւանի քաղաքապետարանը պատասխանում է ,,Մենք ենք այս քաղաքի տերը ՛՛ նախաձեռնության բաց նամակին

Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում նախատեսվող Նանսենի անվան թանգարանի շինարարության հետ կապված ՛՛Մե՛նք ենք այս քաղաքի տերը՛՛ քաղաքացիական նախաձեռնության կողմից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակին ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտնում է, որ դեռեւս  2011թ.–ին նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆ. Նանսենի հիմնադրամի նախագահ, Ֆ. Բախչինյանի 23. […]

Ավագանու ԲՀԿ խմբակցությունն առաջարկել է շենք շինություններն ու հողամասերն օտարել կադաստրային արժեքով

Այսօր գումարվել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը,ինչպես -ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը ներկայացրել է ԿԸՀ որոշման համաձայն ավագանու ՀՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունների նոր անդամներին, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Դերենիկ Դումանյանը։ Այնուհետեւ Երեւանի ավագանին […]

Ստամբուլում մեկնարկել է ՍԾՏՀ գագաթաժողովը

Ստամբուլում այսօր` հունիս 26-ին, բացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության հոբելյանական 20-րդ գագաթաժողովը: Հայաստանը գագաթաժողովին կներկայացնի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, գրում է “Երկրամասը”` հղում անելով ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությանը: Հայաստանն այս կազմակերպության հիմնադիրներից մեկն է: 1992-ի հունիսի 25-ին Ստամբուլում գագաթաժողով հրավիրվեց, որի ժամանակ Սեւծովյան տարածաշրջանի 11 երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի