20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Հուլիսի 11-13-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Այցի ընթացքում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հուլիսի 12-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Լամբերտո Զանիերի բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամուլի ասուլիս:      

Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր` հուլիսի 10-ին, Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին, Ռոբերտ Բրադտկեին, Իգոր Պոպովին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է “APA”-ն: Համանախագահներն Ալիեւի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարատության ներկայիս կարգավիճակը եւ կարգավորման հեռանկարները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, հուլիսի 11-ին համանախագահներն Ադրբեջանի կողմից […]

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծը Ֆրանսիայում, կքննարկվի աշնանը

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծը Ֆրանսիայի կառավարությունը կքննարկի աշնանը: Այդ մասին “France-Presse” գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանանախագահ Ֆրենք Փափազյանը: Սոցիալիստական կուսակցության սենատոր Ֆիլիպ Կալտենբախն իր հերթին հայտարարել է, որ դիմել է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներին սոցիալիստական կուսակցության անունից` խնդրելով հատուկ խորհրդարանական հանձնախումբ ստեղծել օրինագծի վրա աշխատելու համար: Փափազյանն […]

Մեկնարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան

Այսօր` հուլիսի 10-ին, մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ժակ Ֆորը, Ռոբերտ Բրադտկեն եւ Իգոր Պոպովը հուլիսի 10-12-ը կայցելեն Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ, գրում է “Кавказский узел”-ը: Համանախագահները կհատեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը եւ, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմից կանցնեն  ղարաբաղյան կողմ: Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժակ Ֆորը Բաքու է ժամանել հուլիսի 9-ին: […]

Պաշտոնական այցով Երեւան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը

Հուլիսի 11-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոն եւ պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,  ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի […]

Անկարան ուշադիր հետեւում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ զարգացումներին

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայոց ցեղասապանության հերքումը քրեականացնող նոր օրինագծի վերաբերյալ հայտարարությունը հավանաբար քաղաքական շարժառիթներ ունի, գրում է ‘Երկրամասը”: “Քանի որ ընտրությունների ժամանակ Օլանդի հավաքած ձայների թիվը մոտ էր նրա չհավաքած ձայների թվին, հավանաբար նա մտադիր է ընդարձակել իր քաղաքական դաշտը: Ցանկացած գործողությանը հետեւում է որոշակի […]

Սերժ Սարգսանն ընդունել է Իրանի ՆԳ նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ ԻԻՀ ՆԳ նախարարի ներկայիս այցը, վկայում են հայ-իրանական բարեկամությունն ավելի ամրապնդելու երկկողմ ձգտման և գործնական կապերն ավելի խորացնելու վճռականության մասին: […]

Եգիպտոսի խորհրդարանը կրկին “անգործ” է մնացել

Եգիպտոսի Սահմանադրական դատարանն արգելել է կրկին վերականգնել երկրի խորհրդարանի աշխատանքը, որի կազմը ցրել էր 2012-ի հունիսին: Դատարանի տարածած հատարարության մեջ ասվում է, որ դատարանի բոլոր որոշումները պարտադիր են երկրի բոլոր համակարգերի համար, հաղորդում է “AFP”-ը: Սահմանադրական դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիրը ստորագրել էր Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 8-ին: Նոր նախագահի որոշման համաձայն խորհրդարանը […]

Դիպուկահարներին հանել շփման գծից. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

“Չի կարելի հասնել խաղաղության եւ վստահութան, երբ բնակչությունն անընդհատ վախենում է սեփական կյանքի համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ  գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը  “Turan” գործակալությանը տված հարցազրուցում` անդրադառնալով ղարաբաղյան խնդրին: Զանյերը համոզմունք է հայտնել, որ չնայած մի շարք հիասթափություների, բացի խաղաղ բանակցային գործընթացից այլ ուղի չի տեսնում հակամարտության կարգավորման համար: “Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մարդկային […]

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանն ու Վահան Բաբայանը հուլիսի 9-ին հանդիպեցին Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Յաապ Վերների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ  Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Արտակ Զաքարյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի