29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին Բաշար ալ-Ասադի վարչակազմին զենք տրամադրելու համար

image_3947

ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրել են Իրանին  Իրաքի օդային տարածքով Սիրիային զենք տրամադրելու համար, գրում է “New York Times”-ը: Պարբերականի տվյալներով` թռիչքները, որոնք դադարեցվել էին գարնանը, 2012-ի հուլիսին վերսկսվել են: Թռիչքների վերականգնումը ի չիք է դարձնում սիրիական ապստամբների ջանքերը, որոնց հաջողվել էր նախկինում փակել իրանական մի քանի բեռնատարների ճանապարհը դեպի իրենց երկիր: Թեհրանը Դամասկոսին աջակցում էր սիրիական […]

Հունգարիայի նախկին վարչապետի նամակը ՀՀ նախագահին

image_3953

Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրճանը “Facebook” սոցցանցի իր էջում նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` անդրադառնալով ադրբեջանցի ռամիլ Սաֆարովի արտահանձնամնը: նամակում մասնավորապես ասվում է. “Ափսոսանքով տեղեկացա Հունգարիայի կառավարության այն որոշման մասին, որի համաձայն` Ադրբեջանին է հանձնվել Բուդապեշտում հայ զինվորին դաժանորեն սպանած ադրբեջանցին: Թույլ տվեք այս դեպքի կապակցությամբ հայտնել կարծիքս Ձեզ. հունգարական իշխանությունները հայ ժողովրդի նկատմամբ […]

Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսին

image_3959

Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի  Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով փոխվարչապետի այցը Հայաստան ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն էական ներդրում կունենա հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում: Աժ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական, թե խորհրդարանական հարթություններում: […]

“Ժառանգությունը” արձանագրում է

image_3956

“Ժառանգություն” կուսակցությունը Հունգարիայի կողմից ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ դրան հետեւած տարածաշրջանային ու միջազգային զարգացումների առնչությամբ արձանագրում է. Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու արդյունքում Ադրբեջանի նախագահի կողմից կամայականորեն կասեցվել է արդարադատության իրացումը հանցագործի հանդեպ: Իլհամ Ալիեւի քայլը հակաիրավական է էությամբ, սադրանք է տարածաշրջանային կայունության համար եւ ֆանատիզմի […]

ԵԽԽՎ նախագահը դատապարտում է Սաֆարովի աղմկահարույց համաներումը

image_3957

ԵԽԽՎ նախագահը հայտնել է իր մտահոգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լուրջ սրման կապակցությամբ: “Ես միանում եմ դատապարտումներին` ուղղված հրեշավոր հանցագործության “փառաբանման” դեմ, որը պարոն Սաֆարովը իրագործել է եւ դրա համար Եվրախոհրդի անդամ երկրում դատապարտվել է ցմահ բանտարկության: Նրա ազատությունն անընդունելի է, եւ ես շատ հիասթափված եմ  այս գործում Եվրոպայի խորհրդի իրավական գործիքների չարաշահումից: Այս աղմկահարույց […]

Հայաստանը տեղին չէ համարում Շվեյցարիայի միջնորդությունը

image_3960

Մեկնաբանելով Շվեցարիայի հնարավոր միջնորդության լուրը` ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Henaran.am-ին ասաց. “Չեմ կարծում, որ այստեղ միջնորդության կարիք կա, այստեղ անհրաժեշտ են հստակ քայլեր հունգարական իշխանության կողմից”: Նշենք, որ Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրկհալթերը Հունգարիային առաջարկել էր իր օգնությունը հայ-հունգարական հարաբերությունների կարգավորման հարցում: Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին հայտնել էր, որ Շվեյցարիան` որպես ավանդաբար չեզոք, միջնորդ երկիր, […]

Պետությունը պատրաստ է օժանդակել սիրիահայ գործարարներին. ՀՀ վարչապետ

image_3964

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության գործադիր մարմնի՝ դիվանի ներկայացուցիչներին՝ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: “Ուրախ եմ, որ Ռամկավար ազատական կուսակցությունն սկսել է վերամիավորման և ուժերի համախմբման գործընթաց: ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի մեր ավանդական կուսակցությունները լինեն ուժեղ, համախմբված, որովհետև դա հայ ժողովրդի ինքնակազմակերպման կարևորագույն միջոցներից մեկն է: Ավանդական կուսակցությունների ցանկացած պառակտում […]

Ականը վնասազերծվել է

image_3970

Երեքշաբթի,  ժամը 19.25-ին արատակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գերեզմա¬նատանը` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է ականանետի ական (82 մմ): ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը։ Ահազանգի մասին տեղեկացվել են ԱԱԾ, ՊՆ գլխավոր շտաբի եւ ոստիկանության հերթապահները: Տեղում ոստիկանության ուժերով սահմանվել է հերթապահություն։ Այսօր` […]

Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը

image_3978

Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը: Այս մասին գրում է  “Մեդիամաքս” լրատվական գործակալությունը` հղում անելով ԵԱՀԿ Վիեննայի Քարտուղարության աղբյուրին, ըստ որի այդ հարցը նախօրեին քննարկվել է ԵԱՀԿ-ում հունգարական առաքելության աշխատակցի եւ ամերիկյան դիվանագետի ոչ պաշտոնական ճաշի ժամանակ: Հունգարացի դիվանագետը նշել է, որ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, սակայն դա նաեւ դիտարկվում է որպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի