25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նալբանդյանն ընդունեց ներկայացուցիչների պալատի անդամին

Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթընին (Dan Burton): Ողջունելով հյուրին` ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ  ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցությունը արձանագրում է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակը, ներառելով  բազմաթիվ ոլորտներ: Նախարարը մեծապես կարեւորեց օրենսդիր մարմնի […]

Կյանքի աստված, ցույց տուր արդարության եւ խաղաղության ճանապարհը

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Կրետեում տեղի ունեցավ  Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական կոմիտեի նիստը, որի օրակարգի հիմնական նյութը 2013 թ. աշնանը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում տեղի ունենալիք ԵՀԽ գլխավոր համաժողովն էր: Համաժողովն անցկացվելու է  “Կյանքի Աստված, ցույց տուր մեզ արդարության եւ խաղաղության ճանապարհը” խորագրի ներքո: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին […]

Բոլոր համայքները կունենան հանգստի եւ ժամանցի կենտրոններ

Երեւան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները, այգիներն ու պուրակները: Շենգավիթ վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին նախ հանդիսավորությամբ բացել է Շողակաթի զբոսայգին: Շենգավիթցիների հանգստյան ամենասիրելի վայրերից մեկը երկար տարիներ մատնված լինելով անուշադրության, գործնականում կորցրել էր իր նպատակային նշանակությունը: Հերթական աշխատանքային […]

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ-ում շուրջ երկու տասնյակ անդամ երկրների հավատարմագրված դեսպաններին: Ողջունելով դեսպաններին, ԱԳ նախարարը նշեց, որ այս տարի նշվում է ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակը եւ այս տարիներին Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է բերել կազմակերպության գործունեության հիմքը կազմող բոլոր երեք հարթություններում եւ նպաստել կառույցի արդյունավետության եւ հեղինակության […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսին

Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ փոխվարչապետ Շաուեյսի գլխավորած` Իրաքի ներկայացուցչական պատվիրակության այցելությունը կխթանի տնտեսական փոխգործակցությունը, եւ ընդգծեց, որ այցն ունի նաեւ կարեւոր քաղաքական ազդակ: Նախարարը հույս հայտնեց, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում, առավել […]

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը հետաձգելը քաղաքական ենթատեքստ չի հետապնդում

ԼՂՀ կառավարության վերջին նիստի ժամանակ գործադիրի հավանությանն է արժանացել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծը, գրում է “karabakh-open.info”-ն: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ է վերջապես իրագործվելու թռիչք Ստեփանակերտի օդանավակայանից եւ որն է ձգձգման պատճառը, պարզաբանել է, որ խնդիրը ոչ թե քաղաքական անվտանգության, այլ մասնագետների պատրաստվածության […]

Ես պատերազմ տեսած մարդ եմ. ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ դեսպաններին

ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ: Ներկայացնում ենք նախագահ Սարգսյանի խոսքը դեսպանների հետ հանդիպմանը. “ԵԱՀԿ-ն շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար և ոչ միայն այն պատճառով, որ այդ կազմակերպության շրջանակներում են ստեղծվել մի քանի ինստիտուտներ՝ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի ինստիտուտը, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, այլ […]

Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտություն է հայտնում վարչակազմին եւ Կոնգրեսի անդամներին

Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտ է վարչակազմին եւ Կոնգրեսի անդամներին իրենց նախնական հայտարարությունների համար` ի պատասխան այն նորություններին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպային կացինով սպանելու համար մինչ վերջինս քնած էր. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Երկու սպաները Հունգարիայում մասնակցում էին ՆԱՏՕ-ի 2004թ. “Գործընկերություն հանուն […]

ԱԳ նախարարն ընդունեց Շվեդիայի միգրացիոն եւ ապաստանի քաղաքականության հարցերով նախարարին

Սեպտեմբերի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի միգրացիայի եւ ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրյոմին, ով Երեւան է ժամանել մասնակցելու “Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը` ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում” ծրագրի մեկնարկը ազդարարող համաժողովին: Ողջունելով հյուրին`  նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախարարը նաեւ […]

ՆԱՏՕ-ի պետքարտուղարը Բաքվում եւս մտահոգություն է հայտնել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ

ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, կրկին իր մտահոգությունը հայտնեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: “Ինձ լրջորեն մտահոգում է Ադրբեջանի որոշումը` ներում շնորհել Սաֆարովին: Այն, ինչ նա կատարել է 2004-ին, հանցագործություն է, որը չպետք է խրախուսվի: Դա կոտրում է վստահությունը եւ չի նպաստում ղարաբաղյան գործընթացի կարգավորմանը”,-ասվում է Ռասմուսենի  Twitter-ի պաշտոնական  էջում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված