25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հունգարիան գործել է ոչ միայն խղճի մտոք, այլ նաեւ իրավական նորմերի համաձայն. Վիկտոր Օրբան

“Հունգարիան ոչ միայն գործել է խղճի մտոք, երբ ադրբեջանցի սպա Ռանիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, այլ նաեւ` եվրոպական իրավական եւ քաղաքակիրթ նորմերի համաձայն”,-Հանրային ռադիոյին է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճը Հունգարիայի հետ կապ չունի եւ “Հունգարիայի շահերից է բխում հեռու մնալ այդ կոնֆլիկտից”: “Հունգարիան կարող է […]

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի հետ

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ  Տոնոյանը Մոսկվայում հանդիպեց իր պաշտոնակցի` ՌԴ պաշտպանության փոխնախարար Անտոնովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից- 19-ը Հայաստանում ՀԱՊԿ ‘’Փոխգործակցություն-2012’’ համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ  Հովհաննիսյանը: Henaran.am-ին  […]

Բողոքի ցույց` Լոս Անջելեսում /ֆոտո/

Ամերիկահայ երիտասարդական 5 կազմակերպությունների նախաձեռնությամբ` սեպտեմբերի 6-ին Լոս Անջելեսի հայ համայնքը բողոքի ցույցով հանդես եկավ Հունգարիայի եւ Ադրբեջանի հյուպատոսությունների առջեւ: Ամերիկահայերը Հունգարիայի կառավարությունից պահանջում էին չեղյալ հայտարարել Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին հանձնելու որոշումը եւ ներողություն խնդրել հայ ժողովրդից կոպիտ սխալի համար: Ցույցին մասնակցում էին հարյուրավոր ամերիկահայեր` իրենց ձայնը լսելի դարձնելու նաեւ միջազգային հանրությանը` Հունգարիայի քայլը եւ մարդասպանին հերոսացնելու` Ադրբեջանի իշխանության վարքագիծը դատապարտելու պահանջով: Ամերիկահայ […]

Հերթական ահաբեկչությունը Սիրիայում` մզկիթի մուտքի մոտ /վիդեո/

Սիրիական ընդդիմության գրոհայինը պայթեցրել է հավատացյալներին` ուրբաթ օրվա աղոթքից հետո: Ահաբեկիչը պայթեցրել է ականավորված մոտոցիկլը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մզկիթներից մեկի մուտքի մոտ: Պայթյունի զոհ է դարձել 5 զինվորական, եւս 10 մարդ վիրավոր է, հաղորդում է “AFP” գործակալությունը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն պահին, երբ հավատացյալները դուրս գալիս են եղել մզկիթից: Ահաբեկիչը եւս վիրավորվել է պայթյունի […]

Լրացավ ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակը

Նախօրեին արտաքին գործերի նախարարությունը եւ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակը կազմակերպել էին Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԵԱՀԿ մշտական խորհրդի անդամ 25 դեսպաններ, Երեւանում դիվանագիտական ներկացուցչությունների դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ԵԱՀԿ-ի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց. “Անկախությունից անմիջապես […]

Հայտնի բանդայի գործն ուղարկվել է դատարան

 Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ […]

ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ դեսպաններին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ողջունելով դեսպանների այցը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն լավ հնարավորություն է Հայաստանին առնչվող հարցերին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը […]

Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է Ադրբեջանի գործողություններով. Չեխիայի ԱԳ նախարար

Սեպտեմբերի 6-ին Չեխիայի Պառլամենտի ներկայացուցիչների պալատի 45-րդ նիստում Սաֆարով Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռոբերտ Բոհնիշը հարց է ուղել Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին, որում անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի փոխանցման և ներման դեպքին և նշել, որ “Հունգարիայի աննախադեպ խայտառակ որոշմամբ և հատկապես` ադրբեջանական կողմի անբարիշտ գործողությունների արդյունքում” կասկածի տակ է դրվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, եւ այս կապակցությամբ […]

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական նամակը, որում նա շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ վերահաստատել իր հրավերը պաշտոնական այցով այցելելու Լատվիա: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին տարբեր ոլորտներում հայ-լատվիական հարաբերությյունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի […]

Սաֆարովի գտնվելու վայրն անհայտ է

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, ում օգոստոսի 31-ին հունգարական իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին, անհետացել է: Ինչպես տեղեկացնում է “1 news.az”-ը, Սաֆարովի հայրը` Սահիբ Սաֆարովը հայտնել է, որ որդուն  տեսել է միայն Ադրբեջան վերադառնալու օրը, իսկ հիմա չգիտի` որտեղ է նա բնակվում: “Ես չգիտեմ` որտեղ է նա ապրում: Նա Ազգային բանակի սպա է եւ գտնվում է Պաշտպանության նախարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված