24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Եվրախորհրդարանում մի քանի բանաձեւեր են ներկայացվել “Սաֆարովի գործով”

Եվրախորհրդարանի կազմի մեջ մտնող 6 կուսակցական բլոկներ բանաձեւեր են ներկայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներում շնորհելու վերաբերյալ: Այսօր` սեպտեմբերի 13-ին, Եվրախորհրդարանում կկայանան դրանց քննարկումները եւ քվեարկությունը, տեղեկացնում է “Երկրամասը”: Եվրոպացի պահպանողականները եւ ռեֆորմիստներն իրենց բանաձեւի 6 կետերից 5-ում մտահոգություն են ներկայացրել “Սաֆարովի գործի” կապակցությամբ, մասնավորապես` հանցագործի արտահանձնման օրինականության վերաբերյալ: Խոսվում է նաեւ Ադրբեջանի […]

Ազգային անվտանգության խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ընտրություններին

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստին ներկա են եղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի […]

Կանխվել է կալանավորի փախուստը

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2012թ. սեպտեմբերի 12-ին կանխվել է փախոստի դեպք: Ըստ  դատական դեպարտամենտի մամուլի ծառայության  ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը դատարանի բակում կալանավորներին տեղափոխող մեքենան նստելիս փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է ՀՀ դատական կարգադրիչների եւ ոստիկանության ծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ: Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, կատարվում քննություն: […]

Հունգարական ընդդիմությունը պահանջում է Օրբանի հրաժարականը

Հունգարական ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշթերհազին հայտարարել, է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ խոստովանեց, որ իր անձնական որոշման համաձայն է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին: Մեշթերհազին Օրբանին անվանել է “բարոյապես սնանկ” եւ հայտարարել, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է հետաքննություն […]

ԱԳ նախարարը կմեկնի Կիպրոս

Սեպտեմբերի 13-14-ը Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի հրավերով  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս: Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կհանդիպի Կիպրոսի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Անջելինա Ջոլին այցելել է սիրիացի փախստականներին /վիդեո/

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին ժամանել է Մերձավոր Արեւելք` որպես խաղաղության դեսպան` փոխարենը պատրաստվի Բրեդ Փիթի հետ հարսանիքին, որը կկայանա Անգլիայում: Լինելով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարի հատուկ պատվիրակ` Ջոլին այցելել է փախստականների ճամաբարները Հորդանանում: Իր այցով դերասանուհին փորձել է հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ներկայումս սիրիացի փախստականների մեկ քառորդը Հորդանանում է: Դերասանուհին կոչ է արել միջազգային հանրությանն […]

Հայաստանը պատրաստ է. ՊՆ

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ “Մարշալ Բաղրամյան” զորավարժարան, որտեղ տեղակայված են “Փոխգործակցություն 2012” զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումները: Այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է վրանային ավանում, ծանոթացել զորավարժություններին մասնակցող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հանդիպել է […]

ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին և ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետևանքով առաջացած իրավիճակին, այդ կապակցությամբ միջազգային հանրության արձագանքներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բազմաթիվ երկրների, միջազգային […]

Զարգացող Երեւանը հնարավորություն է ստեղծում ներդրումային ծրագրերի համար

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “Օրանժ Արմենիա” ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ: Ողջունելով եւ շնորհավորելով նոր պաշտոնավարման հետ կապված` քաղաքապետն ընդգծել է քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում կատարելագործմանն ուղղված բարեփոխումների եւ նոր ծրագրերի իրականացման կարեւորությունն ու համոզմունք հայտնել, որ ընկերության հետ ներկա համագործակցությունը կշարունակվի եւ էլ ավելի կընդլայնվի` նպաստելով Երեւանի բնակիչների, […]

Վթարի են ենթարկվել զինծառայողներ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ “ԲՄՎ 316 A”  մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի: Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել եւ նույն օրը ժամը 16:10-ին  Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Կելերի Գրիգորյանը՝ ծնված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի