20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Երեւանում կայացել է Փաշինյան-Միշուստին հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա վարչապետի պաշտոնում պարոն Միշուստինի առաջին այցն է Երևան և ցավով նշել, որ այն տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում […]

Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Էմանուել Մակրոնի հետ՝ Արցախի ինքնորոշման օրակարգով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին: Էմանուել Մակրոնը կարեւորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ […]

Մոսկովյան օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: «Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:  

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները ցինիզմի բարձրագույն դրսևորում են․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: «Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում: Առանց գիտակցելու […]

ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա

Մոսկվայում կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար: Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել անհապաղ, կոնկրետ և […]

Արգիշտի Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից։ Նասխագահը մեկ այլ հրաման է ստորագրել, որի միջոցով էլ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակել Միքայել Համբարձումյանին։

Եւս 30 նահատակ։ ՊԲ-ն զոհերի անուններ է հրապարակել

Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 30 զոհված զինծառայողի անուն է հրապարակել։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Սանոսյան Արտյոմ Սարգիսի, ծնվ. 2001թ. Ղարիբյան Վազգեն Վիգենի, ծնվ. 2002թ. Սարգսյան Աբրահամ Աշոտի, ծնվ. 2001թ. Մարգարյան Սերժիկ Արտակի, ծնվ. 2000թ. Խեմչյան Արտակ Նորիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Սարգսյան Էդգար Ռոբերտի, ծնվ. 1988թ. Հայրապետյան Ալեքսանդր Սամվելի, […]

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում 40 քաղաքացիական անձ է զոհվել․ ՄԱԿ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում 40 քաղաքացիական անձ է զոհվել․ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի վարչությունն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկյանքով շարունակվող բախումների առնչությամբ ծայրահեղ մտահոգության մասին: Այնտեղ կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- ասել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի