20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Եվս մեկ դիակ է հայտնաբերվել իտալական նավի վթարի արդյունքում /վիդեո/

“Կոստա Կոնկորդիա” նավի վթարի արդյունքում մահացածների թիվը հասել է 7-ի: Այդ մասին հայտնել է “Agence France-Presse”-ը: Այսօր առավոտյան վթարի վայրում փրկարաարները եւս մեկ մարդու դիակ են հայտնաբերել: 28 մարդ կորած է համարվում: Ավելի վաղ հայտնել էին 6 մահացածների մասին, որոնցից 5-ի ինքնությունը հաջողվել է պարզել: Նախնական տվյալներով` վթարը տեղի է ունեցել կապիտան Ֆրաչեսկո Սկետինոյի սխալի […]

Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ից 19-ը մեկնել է Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Եվրատլանտյան գործընկերության, Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի և Կոսովոյի շուրջ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի և գործընկեր պետությունների Շտաբի պետերի նիստերին: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի հանդիպումները Եվրոպայում ՆԱՏՕ-ի Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, […]

Սելիմի լեռնանցքը փակ է, դժվարանցանելի է Արթիկ-Մանթաշ ճանապարհահատվածը

Հունվարի 17-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Շարունակվող սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով, փակ է միայն Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է Արթիկ-Մանթաշ ճանապարհահատվածը: Կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ:  Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ կապի եւ տրանսպորտի […]

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Թբիլիսիում վաճառվել է

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Թբիլիսիում, որն ավելի հայտնի է “Վերանտուն” անունով, վաճառվել է: Տունը վաճառվել է վրացի գործարարին` 25 հազար ԱՄՆ դոլարով: Վերջին ժամանակներում այնտեղ բնակվում էր բանաստեղծի թոռնուհի Ալյոնան, որին ստիպել են ազատել տունը: 1991-ից սկսած` պարբերաբար վեճեր էին ընթանում շինությունը պահպանելու համար: Տունը կապիտալ վերանորոգման կարիք ունի, որի համար ժամանակին Թբիլիսիի […]

Վերին Լարսում իրավիճակը չի փոխվել. ճանապարհին են մնացել ավելի քան 300 հայեր

Ինչպես Henaran.am-ին փոխանցում են տրանսպորտի եւ կապի նախարարությունից, հունվարի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ Վերին Լարսի անցակետում իրավիճակը չի փոխվել: Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ – Կոբի և Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում առկա է ձյան հոսքերի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար: Առատ ձյան տեղումների պատճառով, նույն ճանապարհի Պասանաուրի- […]

Սուդանում ձերբակալվել է հայ օդաչու

Հարավային Սուդանում ձերբակալել են Ан-32 ինքնաթիռի անձնակազմին, որը կատարելիս է եղել Խարթում-Սարջաս-Էլ-Ֆելուջա-Էլ-Օբեյդ-Խարթում չվերթը, հայտնում է “Интерфакс”-ը: Օդաչուն ազգությամբ ռուս Վ. Պոպկովն է: Անձնակազմի թվում են եղել նաեւ Հայաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ Սուդանի քաղաքացիներ: Ինքնաթիռի անձնակազմին ձերբակալել են դեռեւս դեկտեմբերի 28-ին Սարջաս քաղաքի օդանավակայանում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հունվարի 16-ի երեկոյան: Անձնակազմի բոլոր […]

Պրեսկոտը դրական գնահատեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Եվրոպայի Խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու հիմնարար […]

Զգոն եղեք, հարգելի վարորդներ

Այսօրվանից` հունվարի 16-ից, Երեւան քաղաքում գործարկվել է ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնը: Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաեւ` միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով եւ արագաչափ սարքերով: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ իրավախախտում կատարած վարորդներն այսուհետեւ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ ՀՀ ոստիկանության  www.police.am ինտերնետային կայքի “Տեխնիկական […]

Ալժիրի վարչապետը “տեղն է դրել” Էրդողանին

Անցյալ շաբաթ տարօրինակ վիճակի մեջ է հայտնվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Ֆրանսիային մեղադրել էր ալժիրցիների ցեղասպանության մեջ: Ալժիրի վարչապետը խնդրել է Թուրքիային “չանհանգստանալ”: Ֆրանսիային նույնատիպ պատասխան տալու միտքն Էրդողանի մոտ առաջացավ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ընդունվեց մեծ խանդավառությամբ, չնայած Թուրքիայի սպառնալիքներին, թե այդ […]

Մորմոն հանրապետականը դուրս է գալիս նախագահական մրցապայքարից

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը հավանաբար կզրկվի եւս մեկ նախագահի թեկնածուից, որը մասնակցել էր փրայմերիզին`  միջանկյալ ընտրություններին, եւ համարվում էր մրցապայքարի ֆավորիտներից մեկը: Այս անգամ վեցյակը կկրճատվի Յուտայի նախկին նահանգապետ եւ Չինաստանում նախկին ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի շնորհիվ: Նա համարվում էր մրցապայքարի ֆավորիտներից մեկը, սակայն որոշել է հանել իր թեկնածությունը` Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի օգտին: Սպասվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի