23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սաակաշվիլին փորձում է միանգամից “2 նապաստակ սպանել”

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կընդունի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: 2-ն էլ արդեն բազմիցս հանդիպել են, սակայն սա կլինի առաջին պաշտոնական հանդիպումը Օվալաձեւ սենյակում: Այս հանդիպումը կարեւոր քաղաքական իրադարձություն են համարում, քանի որ առջեւում են խորհրդարանական  ընտրությունները Վրաստանում` աշնանը, եւ նախագահականը` 2013-ին: Դիտորդները դիտարկում են այս հանդիպումը նաեւ Արեւմուտքի եւ Իրանի հարաբերություններում առկա հակամարտության […]

Մեծ Բրիտանիան պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը  հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել  Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը ուղղված նախաձեռնություններին: Անդրադառնալով Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցին` դեսպանը նշել է, որ Եվրամիության անդամ դառնալու կարեւոր նախապայմաններից մեկն էլ այն է, որ երկիրը պետք է լավ հարաբերությունների մեջ լինի հարեւան երկրների հետ: Լիչը նշել է, որ յուրաքանչյուրն […]

Թուրքիան ավելի լավ է հեռու մնա ղարաբաղյան գործընթացից. Նալբանդյան

Հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանում է օգնել ղարաբաղյան գործընթացին, ապա ավելի լավ է հեռու մնա այդ գործընթացից: Չնայած, ինչպես նշել է Նալբանդյանը, “երբ թուրքական կողմի առջեւ փակում են դուռը, այն փորձում է ներս մտնել ծխնելույզից”, սակայն դա արդեն չի զարմացնում: Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն […]

Ֆրանսիան այս անգամ ապտակում է Բաքվին

Մինչ թուրքերը զբաղված են Ֆրանսիայի դեմ սպառնալիքների սցենարներ մշակելով, Ֆրանսիան  Թուրքիային վրդովեցնող կոնկրետ քայլեր է ձեռնարկում: ԵԽԽՎ նորընտիր նախագահ ֆրանսիացի Ժան-Կլոդ Մինյոնը ադրբեջանական կողմին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունն առայժմ չի վերականգնվի: Որոշումն ընդունվել է ԵԽԽՎ բյուրոյի հունվարի 27-ին կայացած նիստի ժամանակ: Որպեսզի ենթհանձնաժողովի վերաբերյալ նոր որոշում ընդունվի, այն կրկին պետք է […]

“Թող գան ու ձերբակալեն ինձ”. թուրք նախարարը շվեյցարացիների նյարդերի ամրությունն է ստուգել

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը Դավոսում կայացած Համաշխարհային Տնտեսական համաժողովից հետո մեկնել է Ցյուրիխ համերգի: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարն անդրադարձել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում, որտեղ  նմանատիպ օրենք ընդունվել է մի քանի տարի առաջ: “Մենք այժմ Շվեյցարիայում ենք, եւ ես ասում եմ, որ 1915-ի դեպքերը […]

Թուրք քաղաքապետն այցելել է հայկական եկեղեցի

Թուրքական Էյուփի քաղաքապետ Իսմայիլ Քավունջուն այցելել է Դուղմեջիլեր թաղամասում գտնվող հայկական եկեղեցի: Նա հանդիպել է եկեղեցու հիմնադրամի նախագահի հետ, իսկ հետո հայ համայնքի կողմից հրավիրվել ճաշի: Քավունջուն եւ հիմնադրամի նախագահ Արթը Արմանին քննարկել են ազգերի  միջեւ փոխադարձ հանդուրժողականության անհրաժեշտությունը:

Գարեգին Բ-ն մեկնեց Եվրոպա

Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ֆրանսիա և Անգլիա, ուր հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների, ինչպես նաև թեմական վարչությունների հետ: Henaran.am  -Մայր Աթոռից տեղեկացնում են, որ  Վեհափառ հայրապետին ուղեկցում է կաթողիկոսական գրասենյակի գործավար քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը:

Սիրիայի նախագահի ընտանիքի փախուստը կանխվել է /վիդեո/

Սիրիացի ապստամբները կանխել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ընտանիքի փախուստը երկրից, գրում է “The Jerusalem Post”-ը: Սիրիայի անվտանգության ծառայությունները փորձել են երկրից դուրս հանել նախագահի կնոջը` Ասմա ալ-Ասադին, երեխաներին, մորը եւ նրա զարմիկին: Նրանց տեղափոխող ավտոշարասյունը շարժվելիս է եղել օդանավակայանի ուղղությամբ, երբ ապստամբները կրակ են բացել, եւ մեքենաները ստիպված վերադարձել են նախագահական նստավայր: Դամասկոսի շրջակայքում […]

Վաշինգտոն-Անկարա սիրավեպ է հասունանում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսային զրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրիանգծի` Ֆրանսիայի Սենատի ընդունման վերաբերյալ կատարած մեկնաբանությունների համար, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Քլինթոնն այդ առիթով հայտնել էր.”Մենք երբեք չենք գնա այն ճանապարհով, ըստ որի մարդու մտքերը կարող են հանցագործություն համարվել: Ինչքան էլ որ  սարսափելի լինեն անցյալի իրադարձությունները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված