28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Համալրվեց Երեւան քաղաքի պատմության թանգարանը

image_11608

Երեւան քաղաքի պատմության թանգարանը համալրվել է Արեւելյան մշակույթի հարուստ հավաքածուով, որը ներառում է նաեւ բացառիկ նմուշներ: Հավաքածուն իրանահայ, ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանի նվերն է թանգարանին, որը հանձնել է նվիրատուի եղբայրը՝ Զավեն Ոսկանյանը:Թանկարժեք հավաքածուն թանգարանին հանձնելուն ներկա է գտնվել եւ նմուշներին ծանոթացել  է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 17-ից 19-րդ դարերում գործածված կրոնական ծիսակատարությունների եւ կենցաղային առարկաներ՝ հմայիլների […]

Վթարային շենքերի խնդիրը Երեւանի քաղաքապետի օրակարգում է

image_11611

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի  Նոր Արեշ 35 փողոց 127/1 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների լիազոր խմբի ներկայացուցիչներին: Բազմաբնակարան հանրակացարանային շենքը 2008 թ. կատարված մասնագիտական հետազոտության արդյունքում գնահատվել է 4 -րդ աստիճանի վնասվածության: Երեւանի քաղաքապետի առաջարկությամբ շենքը ընդգրկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից շրջանառության մեջ  դրված Երեւան քաղաքի տարածքում վթարային 4-րդ աստիճանի […]

Սարկոզին ցեղասպանություններին վերաբերող նոր օրինագիծ կներկայացնի

image_11606

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ եթե Սահմանադրական խորհրդում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող  օրինագիծը չընդունվի, ապա ինքն անմիջապես այլ օրինագիծ կներկայացնի` կրկին նույն խնդրին  վերաբերող, տեղեկացնում է “Agence France-presse-ը: Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել է նախարարների խորհրդի ժամանակ: Հիշեցնենք, որ Սահմանադրական խորհրդում ցեղասպանությունների ժխտման օրինագիծը չեղյալ հայտարարելու դիմումն ընդունվել է հունվարի 31-ին:  Այն ներկայացվել է […]

Քաղաքապետը Դալմայի այգիների հողօգտագործողների հետ քննարկել է փոխհատուցման հարցեր

image_11616

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ և լսել նրանց հուզող հարցերը` նախկինում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումների հետ կապված: Ծանոթանալով յուրաքանչյուրի գործին ու դիմումին առանձին և զրուցելով քաղաքացիների հետ` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը, հանդես գալով հարցի լուծման բարոյական տեսանկյունից, իր լիազորությունների սահմանում կձեռնարկի համապատասխան միջոցներ փոխհատուցում […]

Սննդամթերքի համաշխարհային գները նվազել են

image_11619

2011-ի սեպտեմբերից մինչ դեկտեմբեր սննդամթերքի համաշխարհային գները նվազել են 8 տոկոսով: Ցորենի, եգիպտացորենի եւ բրնձի գները նվազել են` մատակարարման բարելավված պայմաների հաշվին, ինչը ուղղակիորեն  առնչվում  է նաեւ  համաշխարհային տնտեսության հետ: Ինչեւէ, ընդհանուր գները  դեռեւս բարձր են մնում: Սննդամթերքի գների 2011-ի տարեկան ինդեքսը գերազանցել է 2010-ի ինդեքսին 24 տոկոսով: 2012-ին գների նվազման հեռանկարները հնարավոր են դառնում […]

Եվրոպայում 60 մարդ է մահացել սառնամանիքից /վիդեո/

image_11624

Վերջին 6 օրվա ընթացքում Արեւելյան Եվրոպայում գրեթե 60 մարդ է մահացել սառնամանիքներից, հայտնում է “Agence France-Presse”-ը: Միայն Ուկրաինայում մահացել է 43 մարդ` մասամբ անտուններ: Բժիշկներին է դիմել հիպոթերմիայով ավելի քան 850 մարդ, որոնցից` 723-ը` հոսպիտալացվել են: Ուկրաինացի փրկարարներն արդեն ավելի քան 1700 ջեռուցման կետ են բացել  բնակիչների համար: Ռումինիայում 8 մարդ է մահացել մեկ շաբաթվա […]

Պաշտպանության նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

image_11626

ՀՀ պաշտպաության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազմանն ուղղված գործողությունների, մասնավորապես, փոխվստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը: Նշվել է, որ […]

Հանրապետության նախագահն ընդունել է ռամկավարների ատենապետին

image_11629

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին: Նախագահը ողջունել է ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ ՌԱԿ-ի պատմական դերակատարությունն ու ավանդը հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում եւ կարեւորել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանն ուղղված կուսակցության ջանքերը: ՌԱԿ ատենապետը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը եւ նախագահից հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական […]

Պաշտպանության նախարարը Գրետա մայրիկին պարգեւատրել է հոբելյանական հուշամեդալով

image_11633

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին եւ նրանց շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի հետևյալ խոսքերը. ‘Ես եւ  իմ ընտանիքի անդամները խոնարհվում ենք մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ մեր մարտական ընկերոջ, […]

Քաղաքական գործիչները քննարկում են մարմնավաճառության օրինականացման մասին օրենքը

image_11639

Գերմանիայում քաղաքական գործիչները եւ ոստիկանությունը առաջարկել են չեղյալ հայտարարել մարմնավաճառությունը օրինականացնող օրենքը, գրում է “Bild” թերթը: Օրենքի ընդունումից 10 տարի անց նրանք հասկացել են, որ այն արդյունավետ չէ: Ոստիկանների պրոֆմիության ղեկավարը հայտնել է, որ օրենքը ձախողվել է, եւ արժե այն վերանայել: Նա նշել է, որ աղջիկներին մարմնավաճառությամբ զբաղվել ստիպող կավատների թիվն աճել է, եւ հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի