25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ արտգործնախարարը կմեկնի Գերմանիա

ՀՀ  Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Գերմանիա: Փետրվարի 3-5-ը նախարարը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի անվտանգության հարցերով ամենամյա համաժողովին:

120 հազար ընտանիքներ կօգտվեն սոցիալական փաթեթից. ֆինանսների նախարար

2012թ հունվարից ՀՀ-ում ներդրվում է սոցիալական փաթեթը, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակեր­պություն­ների վարչա­կան եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների  համար: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և […]

Գլխավոր ճարտարապետը հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը փետրվարի 1-ին  հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, բնակիչների շահերը պաշտպանող փաստաբանը, ներդրող ընկերության ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը և այլ պատասխանատու անձինք: Նշենք, որ սա հարցի հետ կապված քաղաքապետարանի ներկայացուցիչների և տարածքի […]

Ֆուտբոլային հանդիպման արդյունքում սպանվել է 73 մարդ /վիդեո/

Եգիպտական Պորտ-Սաիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում սպանվել է 73, ձերբակալվել է 47 մարդ, տեղեկացնում է “Reuters”-ը: Եգիպտոսի ղեկավարությունը որոշել է հատուկ կոմիտե ստեղծել` մարզադաշտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում մահացած  մարդկանց մահվան հանգամանքները պարզելու համար: Ծեծկռտուքը տեղի է ունեցել տեղի “Ալ-Մասրի” եւ Կահիրեի “Ալ-Ահրի” ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ: Տեղի թիմը 3:1 հաշվով հաղթելիս […]

Ձյան մաքրման աշխատանքները Երեւանում շարունակվում են

Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով՝ անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու ուղղությամբ: Փետրվարի 1-ի լույս 2–ի գիշերվա ընթացքում մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 234,5տ տեխնիկական աղ և 557,2խմ ավազ, գործի է դրվել 139 միավոր հատուկ մեքենամեխանիզմ:  Բոլոր […]

Ֆրանսիական մեքենաներն այլեւս չեն ծառայի թուրք պաշտոնյաններն

Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիան հրաժարվել է ֆրանսիական “Renault Latitude” մակնիշի մեքենաներից, որոնք վարձակալության նպատակով նախօրոք էր պատվիրել, հայտնում է թուրքական մամուլը: Այժմ թուրքերը նախընտրում են օգտագործել “Ford Mondeo”: Թուրքիայի կառավարության անդամներին մեքենաները վարձակալությամբ հանձնում է ‘Akmercan” ընկերությունը, որն էլ պետք է գներ պատվիրած 130 “Renault”-ն, սակայն դրա փոխարեն պատվիրվել է 20 հատ […]

Հայաստանում ստեղծվեց առաջին ազատ տնտեսական գոտին /վիդեո/

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում կստեղծվի առաջին ազատ տնտեսական գոտին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր կառավարության նիստին ներկայացնելով համապատասխան նախագիծն, ասաց, որ ազատ տնտեսական գոտին կստեղծվի “Ռաո Մարս” եւ Երեւանի մաթեմատիկական գիտահետազոտակաան ինստիտուտի տարածքներում, որի կառավարիչը կլինի “Սիտրոնիքս Աիմենիա” ՓԲԸ-ն: Ներկայացված բիզնես-ծրագրին միջգերատեսչական հանձնաժողովն արդեն հավանություն է տվել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւս դրական եզրակացություն է […]

Կառավարությունը “Ֆլեշ”-ի միջոցով գյուղացուն էժան դիզվառելիք կտա

Այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը արդեն երկու տարի է գյուղատնտեսության ոլորտը պահում է իր ուշադրության կենտրոնում եւ գյուղացուն տրամադրում այնպիսի օժանդակություն, որը տալիս է ռեալ արդյունքներ: Վարչապետն ասաց, որ կառավարության հաստատմանն է ներկայացվել մի ծրագիր, որի նպատակն է դիզվառելիքը գյուղացուն հասցնել մատչելի գներով: “Մենք սուբսիդավորում ենք ոչ միայն սերմացուն, ոչ միայն […]

Սառնամանիքի զոհերի թիվը Եվրոպայում հասել է 89-ի /վիդեո/

Սառնամանիքը եւ ձնաբքերը շարունակվում են Եվրոպայում: Զոհերի թիվը հասել է 89-ի: Ամենաշատ զոհերը Ուկրաինայում են: Ինչպես հայտնում է “Ազատություն” ռադիոկայանը, Լեհաստանում ջերմաստիճանը իջել է մինչեւ  26 աստիճան, վերջին օրերի ընթացքում 20 մարդ է մահացել: Եւս 11-ը թունավորվել են գազից` փորձելով տաքացնել  տարածքը: Իտալիայում բեռնատարներին արգելել են մայրուղիներ դուրս գալ, հետաձգվել են մի քանի ֆուտբոլային հանդիպումներ: […]

Կառավարության քաղաքականությունը շեշտակի փոփոխություն է կրելու. վարչապետ

“Աղքատության հաղթահարման ամենակարեւորագույն գործոնը կրթության հասանելիությունն է”,-այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես վարչապետը նշեց, կառավարության սոցիալական ծրագրերն այսուհետ ուղղված են լինելու սոցիալական անապահով ընտանիքների համար կրթությունը հասանելի դարձնելուն: “Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ընտանքիները , որոնք չեն կարողանում իրենց երեխաներին տալ կրթության սկսած դպրոցից, պրոֆտեխուսումնարանից, մշտապես ունենում են աղքատության խնդիր”,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված