23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաները առաջնային ուղղություն են. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ  Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզին եւ  տիկին Քեթրին Ջեյն Լիչին: Շնորհավորելով դեսպաններին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ: ‘Ձեր աշխատանքից շատ բան է կախված: Առաջին հերթին […]

Ֆուտբոլասերները բախումներ են կազմակերպում Եգիպտոսում

Եգիպտական Սուեզ քաղաքում ոստիկանության հետ բախումների արդյունքում սպանվել է 2 ցուցարար, հայտնում է “Associated Press”-ը: Կահիրեում նույնպես շարունակվում են բախումները ցուցարարների եւ իրավապահ մարմինների միջեւ: Ցուցարարները մեղադրում են ոստիկաններին Պորտ-Սաիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ անգործություն ցուցաբերելու համար: Հիշեցնենք, որ ֆուտբոլային հանդիպման ժամանակ սկսած ծեծկռտուքի արդյունքում 74 մարդ էր զոհվել: Կահիրեում վնասվել է մոտ […]

Սիրիայում հայ երիտասարդ են առեւանգել

Սիրիայում առկա բարդ իրավիճակի զոհերն են դարձել նաեւ հայեր: Սիրիայի հայկական համայնքի թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ Հալեպի հայկական թաղամասերից մեկում առեւանգել են մի հայ երիտասարդի եւ նրա համար պահանջում են 50 հազար դոլար փրկագին: Վերջին ժամանակներս հանցագործությունների թիվը Սիրիայում աճել է, ինչը պայմանավորված է նրանով, որ իշխանությունները զբաղված են հակակառավարական ցույցերը ճնշելով: Սիրիայի ունեւոր […]

Ոստիկանապետը նոր նշանակումներ է արել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում են Հայաստանի ոստիկանությունից,  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել  ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիզբեկյանը։ Նրան փոխարինել է Ստեփան Մկրտչյանը: Մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Էդվարդ Ավագյանը: Դավիթաշենի նոր ոստիկանապետ է  նշանակվել  Հրաչյա Բաբայանը։ Ինչպես ավելի վաղ նշել էր Henaran.am-ը, հունվարի […]

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Բելգիա

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-ից 4-ը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում և Կոսովոյում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափերով նիստերին: Henaran.am-ին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից

Պուտինը ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիք է պահանջում

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ծրագրված հակահրթիռային պաշտպանական համակարգերի գործարկումը ուղղված է Ռուսաստանի դեմ: Այս մասին ՌԴ վարչապետը հայտնել է “Սառը քաղաքականություն” վավերագրական ֆիլմում: “Ներկայումս հակահրթիռային պաշտպանական համակարգի գործարկումը նպատակ ունի թուլացնել Ռուսաստանի հրթիռային եւ միջուկային ներուժը, քանի որ այդ համակարգերը կփակեն մեր սահմանը մինչեւ Ուրալ եւ կսահմանափակեն […]

ՄԱԿ-ը Սիրիայի վերաբերյալ բանաձեւի տեքստը վերջնական տեսքի է բերել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  համաձայնության է եկել Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւի փաստաթղթի շուրջ: Այժմ այն ուղարկվել է խորհրդի անդամ-երկրների մայրաքաղաքներ` հաստատման համար: Բանաձեւի վերջնական խմբագրումը կկատարվի փետրվարի 4-ին: Բանաձեւի հիմնական նպատակն է դադարեցնել անկարգությունները Սիրիայում: Խորհուրդը փաստաթղթի շուրջ համաձայնության է եկել 4 ժամվա ընթացքում: Այժմ այն պետք է հաստատեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ-երկրները: Սիրիայի […]

Եվրոպան “սառցե կայսրության” է վերածվել /վիդեո/

Եվրոպայում օր օրի աճում է սառնամանիքից մահացածների թիվը: “РИА Новости’-ն տեղեկացնում է, որ զոհերի թիվը հասել է 163-ի: Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեհաստանում մահացել է 29 մարդ, Ուկրաինայում` 63, Ռումինիայում` 22, Բուլղարիայում նման սառնամանիք չէր եղել գրեթե 100 տարի, այստեղ մահացել է 10 մարդ: Եւս 10 մարդ` միայն Ռիգայում, ամբողջ Լատվիայի տվյալները դեռեւս հայտնի […]

Էլի փակ են ու դժվարանցանելի

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն կայք-էջը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ ձնաբքի եւ մերկասառույցի հետեւանքով փակ են Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր, Շատվան, Շատջրեք եւ Սոթք գյուղերի, Շիրակի մարզի Ամասիա–Ցողամարգ, Ամասիա–Գյումրի ավտոճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը` երկու կողմից: Դժվարանցանելի են` Արագածոտնի մարզի Դերեկ, Վարդենուտ, Արայի գյուղերի, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի, Շիրակի […]

Հայաստանի նախագահը ցավակցել է Եգիպտոսի ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Հուսեյն Տանտավիին` Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ,  որին զոհ են գնացել Եգիպտոսի տասնյակ անմեղ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել մարշալ Հուսեյն Տանտավիին եւ Եգիպտոսի ժողովրդին,  տոկունություն մաղթել զոհվածների հարազատներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված