20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայ աշակերտների վրա Թբիլիսիում հարձակում են գործել

Թբիլիսիում հարձակում են գործել հայկական թիվ 104-րդ դպրոցի 8 աշակերտների վրա` դասերի ավարտից հետո: Այդ մասին տեղեկությունը տարածել է հարձակման ենթարկված երեխաների ծնողներից մեկը, հայտնում է “Regnum” տեղեկատվական գործակալությունը: Հարձակվողները 20-30 տարեկան 14-15 տղամարդիկ են եղել: Զանգավծային կռվի մեջ են ներքաշվել դպրոցի տնօրենը, մի քանի ծնողներ, որից հետո հարձակվողները փախել են: Կան տուժածներ: Իշխանությունները քրեական […]

Մենք ներողություն կխնդրենք հայերից, եթե ցեղասպանության փաստը ապացուցվի. թուրք նախարար

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ապացուցման դեպքում Թուրքիան հայերից ներողություն կխնդրի: Նախարարի խոսքով` եթե այն  ճանաչվի եւ պատմականորեն, եւ գիտականորեն` որպես փաստ, ինչը նրա կարծիքով ավելի կարեւոր է, ապա իրենց ուրիշ բան չի մնա, քան դա ընդունելը եւ ներողություն խնդրելը: “Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ էլ […]

Մեծ Բրիտանիան նշում է թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրման ադամանդե տարելիցը /վիդեո/

Մեծ Բրիտանիայում այսօր նշում են թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագավորման 60-ամյակը: 1952-ի հենց այս օրը արքայադուստր Եղիսաբեթ Ալեքսանդրա Մերի Վինձորը, Էդինբուրգի դքսուհին դարձավ Եղիսաբեթ 2-րդ` Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհին, Ազգերի համագործակցության եւ Հավատքի պաշտպանության ղեկավարը: Չնայած որ հենց այս օրն է լրանում միապետի թագավորման տարելիցը, այս առիթով նշվող միջոցառումների մեծ մասը բրիտանացիները […]

Օբաման պատրաստ է ամեն ինչի, միայն թե կանգնեցնի Իրանի միջուկային ծրագիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի Իրանը չկարողանա ստանալ միջուկային զենք: “NBC” հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբաման նշել է, որ իրենք մտադիր են դիվանագիտական ճանապարհով կարգավորել իրանյան հակամարտությունը, սակայն միաժամանակ չի բացառել գործողության ցանկացած տեսակ: Մեկնաբանելով այն տեղեկությունը, թե Իսրայելը մտադիր է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, ԱՄՆ նախագահը նշել է, […]

Նախագահը հանրապետական կանանց հետ Ծաղկաձորում էր

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 4-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում կուսակցության համագումարին ընդառաջ հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ: Ավանդական դարձած ամենամյա այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփում են անցած մեկ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները եւ կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում, […]

Սերժ Սարգսյանի անսպասելի այցը անակնկալի բերեց

Սուրբ Սարգսի տոնին Հրազդանի Ջրառատ թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցի շտապող բնակիչների համար անսպասելի էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ այցը: ՀՀ նախագահի հետ եկեղեցի էին եկել նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը: Եկեղեցում գտնվող երիտասարդների հետ միասին ՀՀ նախագահն ունկնդրեց  Երիտասարդների օրհնության ժամերգությունը, որից հետո Սերժ Սարգսյանը […]

ՀԱԿ-ը` պաշտպանում է լրագրող Հայկ Գեւորգյանին

ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Փետրվարի 3-ին կալանավորվել է “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, ճանաչված լրագրող Հայկ Գեւորգյանը: Ոստիկանության հիմնազուրկ բացատրություններն արդեն իսկ վկայում են, որ Հայկ Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Իրականում նա ազատությունից զրկվել է բացառապես իր մասնագիտական գործունեության, այն է` իշխանությունների կատարած ապօրինությունները բացահայտելու եւ հանրության սեփականությունը դարձնելու […]

Հանրապետության նախագահը Սիրահարների այգում մասնակցեց սիրո տոնակատարությանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի “Սիրահարների այգում” մասնակցել է երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված տոնախմբությանը: Տոնախմբությունը կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը:    

Ոստիկանության պարզաբանումները լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման առթիվ /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 3-ին կալանավորվել է “Հայկական Ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի` “Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս” […]

Թուրքիայում հայկական գերեզմանոց են ավիրել

Թուրքիայի Մալաթիա քաղաքի քաղաքապետարանը ավերել է հայկական գերեզմանոցի  մի շինություն, որը նախատեսված էր պահակների, ինչպես նաեւ հիշատակի արարողություններ անելու համար: Այն կառուցվել էր Մալաթիայի Հայերի միության կողմից: Փետրվարի 2-ին այնտեղ են  ուղարկվել  աշխատակիցներ եւ տեխնիկա: Քաղաքապետ Ահմեդ Չակիրը ‘Ակոս” թերթին  հայտնել է, որ ծրագրված է եղել քանդել միայն տանիքը, սակայն քաղաքապետարանը  եւ աշխատող  խումբը ինչ-որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի