20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանից երկու դիտորդ կհետեւեն ՌԴ նախագահական ընտրություններին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մարտի 4-ին կայանալիք ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմում ընդգրկված են նաեւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նրանք դիտորդական առաքելություն կիրականացնեն համապատասխանաբար Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկվայում: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից

ԵԱՀԿ-ի նախագահությունը 2014-ին կստանձնի Շվեյցարիան

2014-ին ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Շվեյցարիան: Այդ մասին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության պետդեպարտամենտը, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Երկրի ներքաղաքական վարչության ղեկավար Դիդյե Բուրկհալտերը նշել է, որ Շվեյցարիան կաշխատի ուժեղացնել ԵԱՀԿ-ի դերը` որպես ազատ հարթակ եվրոպական անվտանգության վերաբերյալ երկխոսությունների համար, իսկ Շվեյցարիայի համար սա լավ հնարավորություն կլինի օգտագործելու արտաքին քաղաքականության ոլորտում ունեցած իր գիտելիքները եւ փորձը: Շվեյցարիան ԵԱՀԿ-ի նախագահ-երկրի […]

Դավութօղլուին մտահոգում են ԱՄՆ Կոնգրեսում հայտնվող Հայոց ցեղասպանության բանաձեւերը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այց է կատարել ԱՄՆ: Ըստ թուրքական մամուլի` այցի նպատակն է եղել անօդաչու սարքերի հանձնումը Թուրքիային եւ Հայոց ցեղասպանության հարցը` կապված ապրիլի 24-ի մոտենալու հետ: Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների եւ սենատորների հետ: Հանդիպման ժամանակ թուրք նախարարը մտահոգություն է հայտնել, որ  ԱՄՆ Կոնգրեսում հաճախ են հայտնվում Հայոց ցեղսպանությունը […]

Վստահության դեֆիցիտ կա՞ ԱԺ նախագահի եւ կառավարության նկատմամբ

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված, որ ԱԺ գարնանային նստաշրջանին շատ թվով պատգամավորներ չեն մասնակցում եւ բացակայում են անգամ քվեարկություններից`չնայած ԱԺ նախագահի հորդորներին: Արդյոք այս հանգամանքը խոսում է այն մասին, որ վստահության դեֆիցիտ կա ԱԺ նախագահի եւ կառավարության նկատմամբ: Սամվել Բալասանյանն այս ամենը բացատրել է  նախընտրական տրամդրություններով: […]

Հայ-քուվեյթյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: ‘Երկու տարի առաջ դեսպանատուն բացելով Քուվեյթում՝ հայ-քուվեյթյան հարաբերությունները բարձրացան որակապես նոր մակարդակի: Մեր աշխատանքները պետք է բացահայտեն այն խնդիրները, թե որոնք են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: Քուվեյթը կապիտալ արտահանող երկիր է, և այդ առումով մենք պետք է կարողանանք առաջարկել հետաքրքիր ներդրումային […]

Հալեպում հուժկու պայթյուններ են տեղի ունեցել.զոհերի թվում հայեր չկան /վիդեո/

Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր մի քանի ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում է “Reuters”-ը: Պայթյունների զոհ է  դարձել, ըստ տարբեր տվյալների, 17-25 մարդ, որոնց թվում` եւ խաղաղ բնակիչներ, եւ զինվորականներ: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել ռազմական հետախուզության շենքի մոտ, մյուսը` ռազմական բազայի մոտ: Առաջին պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է 20 կմ հեռավորության […]

ՀՀ ԶՈՒ նվիրված տոնական ընդունելություն Թբիլիսիում

Փետրվարի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն: Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի պետական, քաղաքական և հասարակական ոլորտի գործիչներ, խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անդամներ, ռազմական կցորդներ, ինչպես նաև հայ համայնքի հասարակական-մշակութային կառույցներիներկայացուցիչներ: Ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է ՀՀ ռազմական կցորդը: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական […]

Ահմադինեժադը անձամբ շնորհավորել է ‘’Տարվա գիրք’’ մրցանակին արժանացած հայ հեղինակներին

Փետրվարի 8-ին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձիտոնակատարությունների շրջանակներում Թեհրանի Վահեդաթ համերգասրահում տեղի ունեցավ  Իրանի ամենամյա  ‘’Տարվա գիրք’’ 29-րդ  և  միջազգային 19-րդ  մրցանակաբաշխության  ամփոփիչ` մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցում էին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը,  ԻԻՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արտասահմանցի հյուրեր և լրագրողներ: Ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել 2010թ. հրատարակված 20 հազար գիրք: Միջազգային մրցանակաբաշխության հաղթողներ դարձան 10 երկրների /Ռուսաստան, Շվեդիա, Գերմանիա /2 մրցանակ/, Ճապոնիա, Վրաստան,  Հայաստան […]

ՀՀ նախագահն այցելել է բժշկական կենտրոնում բուժվող ակադեմիկոսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ‘Երևան’  բժշկական կենտրոնում բուժվող  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, վաստակաշատ պրոֆեսոր Սերգեյ Սարինյանին:  Հանրապետության ղեկավարն անվանի գիտնականին մաղթել է շուտափույթ ապաքինում:  

Հայկական հուշարձաններով օրացույց է թողարկվել Լեհաստանում

Լեհաստանի հայերի մշակույթի եւ մշակութային ավանդի հիմնադրամը` Լեհաստանի ղեկավարության, մշակույթի եւ ներքին գործերի  նախարարությունների աջակցությամբ, 2012-ի օրացույց է կազմել` նվիրված Լվովում հայկական պատմական հուշարձանների պահպանմանը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, օրացույցի պատկերազարդ 14 էջերի վրա ցուցադրված է հայկական պատմական հուշարձանների վերակառուցման պատմությունը: Օրացույցը թողարկվել է 3 լեզուներով` հայերեն, անգլերեն եւ լեհերեն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի