25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Երկրաշարժ Արտաշատում

Փետրվարի 13-ին, ժամը   07.47-ին, Արտաշատ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք 2.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 մ խորության վրա: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է թեթեւ մարդատարների համար

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի  երթեւեկությունը արգելված է տրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների եւ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթեւեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածը անցանելի է թեթեւ մարդատար եւ […]

ԱվտոՃանապարհները հիմնականում անցանելի են

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջը տեղեկացնում  նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Հրազդանում լուրջ միջադեպեր չեն արձանագվել. ոստիկանություն

Փետրվարի 12-ին  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի համայնքներում  անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունների ընթացքում լուրջ միջադեպեր չեն արձանագվել: Միայն ոստիկանության Հրազդանի բաժնում ընտրությունների վերաբերյալ ստացվել է երկու հաղորդում: Կատարվում է քննություն:  Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից

12 անգամ դատված գործազուրկը թռցրել է բջջայինը

Փետրվարի 4-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող աշխատանքի տեղավորման գործակալությունից զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ աշխատասենյակից գողացել են գործավարի բջջային հեռախոսը: Ոստիկանության լրատվական ծառայությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում 12 անգամ դատված, 1969 թ. ծնված Վարդան Գևորգյանը, որը փետրվարի 10-ին բերման է […]

Ազգային տոնի օրը Իրանի նախագահը խոսել է միջուկային նախագծերի մասին

Իրանն այսօր տոնում է հակամիապետական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարելիցը: Երկրի նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադը հայտարարել է, որ առաջիկայում Իրանը “կհայտնի մի քանի կարեւոր միջուկային նախագծերի մասին”: Ինչպես նշում է “Интерфакс”-ը, նախագահը չի մանրամասնել, թե դրանք ինչ նախագծեր են: Ընդ որում` նախօրեին Իրան այցելած Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, թե Իրանը համաձայնել է Եվրամիության` միջուկային խնդրի շուրջ […]

”Լամբադա” կամրջի մոտ տրոլեյբուսը հրդեհվել է

Այսօր առավոտյան` ժամը 08.14-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում`”Լամբադա” կամրջի մոտ տրոլեյբուս է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: ԱԻ նախարարությունունից տեղեկացնում են, որ մասամբ այրվել է թիվ 10 երթուղու տրոլեյբուսի ցուցիչների վահանակը:

“Վերին Լարսի” տարածքում ձնակույտերի թափվելու սպառնալիքը նվազել է

Ռուս-վրացական սահմանի վրա գտնվող “Կազբեկ-Վերին Լարս” հսկիչ անցագրային կետի ուղղությամբ տանող ճանապարհի վրա ձնակույտերի թափվելու սպառնալիքը նվազել է, հայտնում է “Новости-Грузия”-ն: Վերջին 2 օրվա ընթացքում ճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տարածքում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ: Առայժմ դժվար է ասել, թե երբ կվերականգնվի տրանսպորտային երթեւեկությունը, քանի որ ճանապարհը մաքրելու ինտենսիվությունը կախված է […]

Ինչու են երեւանցիները բողոքում. քաղաքապետարանի պարզաբանումը

Երեկ ողջ օրը տեղացած առատ ձյունն անհարմարություն ստեղծեց մայրաքաղաքում: Եղանակային անակնկալը դժգոհության ալիք բարձրացրեց Երեւանի քաղաքապետարանի դեմ: Սոցկայքերում մարդիկ բողոքեցին, որ ձյունը լավ չի մաքրվում, ինչն էլ արգելակում է երթեւեկությունը: ‘’Ձյան մաքրման աշխատանքներում քաղաքապետարանը պատշաճ մակարդակով կատարել է իր առջև դրված խնդիրը’’,- այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը` տարակուսանք հայտնելով […]

Սիրիայի պայթյունների հետեւանքով մեկ հայ է մահացել /վիդեո/

ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանի` Henaran.am-ին հաղորդած տեղեկատվության համաձայն` Հալեպում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով մահացել է մեկ հայ` Վիգեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ մինչեւ վերջին մի քանի օրը համեմատաբար հանգիստ էր, նախօրեին 2 հուժկու պայթյուններ էին տեղի ունեցել` ռազմական հետախուզության շենքի եւ ռազմական բազայի մոտ: Ըստ տարբեր տվյալների`  զոհվել է 17-25 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված