25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ

Լեռանային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են […]

Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կոլեգիայի անդամները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորման հրամանտարներ: Զեկուցումներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները: Ներկայացված զեկույցներն ունեցել են երկու ուղղվածություն. առաջին՝ ՀՀ […]

“Մի անառակի զավակ”. բաց նամակ

Բաց նամակ Ես հայոց բանակի նախկին սպա եմ և այսօր ցավոք ապրում եմ արտերկրում: Ինձ համար չափազանց կարևոր է բանակի թեման քանի, որ նախ ավելի քան 15 տարի ծառայել եմ բանակում, ընկերներ եմ կորցրել բանակում և չնայած բազում սխալներին ու անձնական հարցերին բանակը մեր ներկայիս թերևս միակ սրբությունն եմ համարում: Ես իհարկե ապշած եմ թե […]

Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել

Ադրբեջանական բանակում կրկին միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է  “АПА”-ն, միջադեպը գրանցվել է երկրի ՊՆ զորամասերից մեկում: Զինվոր Վյուսալ Ռովշանօղլու Ջաբիեւը վիրավորվել է ծառայողական զենքից արված կրակոցից: Վիրավոր զինվորը հոսպիտալ է տեղափփոխվել: հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման արդյունքում: Ադրբեջանի ՊՆ մամլո փոխխոսնակը հաստատել է ինֆորմացիան:  

Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր բուն նպատակին. “Օղակ” ռազմական գործողության 22-րդ տարելիցն է լրացել

“Օղակ” ռազմական գործողությունը, որը 1991թ․ ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից, ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ, առանձնակի տեղ է զբաղեցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  պատմության մեջ ոչ միայն իր մասշտաբներով, այլեւ՝ հետեւանքներով։ Ադրբեջանական իշխանությունների եւ ԽՍՀՄ որոշ ղեկավարների հանցավոր  համաձայնությամբ իրականացված “Օղակ” գործողության արդյունքում հայաթափվեցին եւ ավերվեցին Հյուսիսային Արցախի, Շահումյանի, Հադրութի եւ Շուշիի […]

Ապրիլի 21-27-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 330 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների  և շփման գծի ողջ երկարությամբ […]

Կայացել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը

2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրվել և ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 14-ի ՆՀ-304-Ն հրամանագրով ուժի մեջ է մտել  ՙՀայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին՚ արձանագրությունը։ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի վերակազմակերպման հետ կապված նախատեսվում է հայկական կողմին փոխանցել որոշ հողատարածքներ և անշարժ գույք: Վերոնշյալ հողատարածքներն ու […]

Հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Իսրայելը Թուրքիայից ռազմաբազա է խնդրում

Բրիտանական  “Sunday Times” թերթը տեղեկություն է տարածել, որ այսօր` ապրիլի 22-ին, ռազմական բանակցություններ կսկսեն Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ: Իսրայելն իբր թե ցանկանում է Թուրքիայի տարածքում զարգացած հակահրթիռային բազա ստեղծել` Իրանի միջուկային օբյեկտների վրա գրոհելու նպատակով: Իսրայելի վարչապետի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յակով Ամիդրորը թուրքերին կառաջարկի առաջնակարգ հրթիռներ եւ դիտարկման բարձրակարգ տեխնոլոգիաներ` փոխարենը իրավունք ստանալով օգտագործել Անկարայից […]

”Տաշիրը”` բանակին

“Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է հերթական աջակցությունը ցուցաբերել հայոց բանակին: Այս անգամ բանակի կարիքների համար հիմնադրամը նախատեսել է գնել և ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել շուրջ 200 հազար դոլարի թվով տասը ավտոմեքենաներ, որոնց մակնիշներն ընտրվել են ՊՆ կողմից ներկայացված առաջարկների հիման վրա: Նման որոշման համար հիմք է ծառայել հավատամքը, որ առավել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված