28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Մարտի 17-ից 23-ը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 350 անգամ

image_18676

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ  350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդին եւ շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական […]

Օտարերկրյա փորձագետները խորհրդատվություն են տրամադրում ՀՀ զինված ուժերին

image_18639

Մարտի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Հայաստանում էր գտնվում ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումներին օժանդակող Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այցի շրջանակում խորհրդատվական խումբը հնգօրյա քննարկումներ է անցկացրել անձնակազմի կառավարման ոլոտի բարեփոխումների համար պատասխանատու ՀՀ պաշտպանության համակարգի աշխատանքային խմբի հետ: Քննարկումների ընթացքում կարծիքներ են փոխանակվել պաշտպանական բարեփոխումների այս […]

Հանդիպում պաշտպանության նախարարությունում

image_18626

Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդին անդամակցությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը հետեւող Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության իրավասությանը վերաբերող խնդիրներն ու դրանց կատարման ընթացքը: Մասնավորապես` պատվիրակության անդամներին ներկայացվել են ՀՀ զինված […]

Կադրային փոփոխություն

image_18543

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Տիգրան Փարվանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

ԼՂՀ-ում զինծառայող է սպանվել

image_18521

Մարտի 20-ին ժամը 19.05-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Վոլոդյա Սեդրակի Ավագյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ կայքէջից:

Մեդվեդեւը հանձնարարել է Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրել

image_18507

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրել, գրում է “ИТАР-ТАСС”-ը: Նա հավանության է արժանացրել ՌԴ ՊՆ-ի կողմից ներկայացված, ԱԳՆ-ի հետ համաձայնեցրած եւ հայկական կողմի հետ նախապես մշակած պայմանագրի նախագիծը: Նշենք, որ փետրվարին 2 երկրների միջեւ ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները Հայաստանի ռազմա-քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ […]

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը Հայաստանում է

image_18501

2013թ. մարտի 20-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի հանդիպումները ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի  հետ: Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են […]

Պաշտոնյաները հանդես են եկել դասախոսություններով

image_18318

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք: Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի […]

Սեյրան Օհանյանը հանձնարարել է Հայկազ Բաղմանյանին

image_18301

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զեկույց-հաշվետվության ունկնդրմանը:  Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ և ԳՇ պետերն ու տեղակալներ, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի վարչությունների և առանձին բաժինների պետերը:   Հայկազ Բաղմանյանը […]

ՀԱՊԿ-ի շտաբի պետը Հայաստանում է

image_18220

Ս.թ. մարտի 14-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի գլխավորած պատվիրակությունը: Սա ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակվելուց հետո գեներալ-լեյտենանտ Ստուդենիկինի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում մարտի 15-ին տեղի են ունեցել գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի