20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՊՆ գնդապետը

Ս.թ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ  վարչության կողմից  համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության  վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը: Վերջինս, զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի  սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին,  օրենքով սահմանված կարգով,  անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու […]

Ավետիք Բուդաղյանը չէր ուզում Սուրիկ Խաչատրյանի մեքենայով գնալ… Լորետան գոռում էր/վիդեո/

“Ավետիք Բուդաղյանը չէր ուզում Սուրիկ Խաչատրյանի մեքենայով գնալ, հետո մտածեց ու չնեղացնելու համար նստեց նրա մեքենան: Մի քանի րոպեի ընթացքում դուք պատկերացրեք ինչ է տեղի ունեցել, որ Ավետիք Բուդաղյանը արդեն ծեծված վիճակում դուրս է հանված եղել փողոց”,-այսօր Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը մասնագիտական վերուծությամբ իր տեսակետը համադրեց Սյունիքի մարզպետի տան տեսագրություններին: “Կադրերի մեջ երևում է, […]

Պետք է փոխզիջում գտնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում. Օբամայի ուղերձը Ալիեւին

Եկել է ժամանակը նոր ջանքեր գործադրել, որպեսզի հայ-ադրբեջանական կոնֆիլկտում խաղաղություն հաստատվի` փոխզիջումների հիմքով, ասված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած ուղերձում, փոխանցում է РИАНовости-ն: Նամակը Ալիեւին հանձնել է Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիկը: “Հուսով եմ, որ Ուորլիկի հարուստ դիվանագիտական փորձը եւ ձեր կառավարության առաջ գնալու ցանկությունը նոր խթան կհանդիսանան […]

Փոխադարձ սեր

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր ծննդյան 55-ամյակը նշելու է ընտանիքի, հարազատների եւ ընկերների հետ: Այս մասին henaran.am-ին տեղեկացրին ոստիկանության մեր աղբյուրները: Առավոտյան խորհրդակցության ժամանակ աշխատակիցները շնորհավորել են Վլադիմիր Գասպարյանին, որից հետո անցել են աշխատանքի:  Այն հարցին, թե ինչ են նվիրել ոստիկանության աշխատողները իրենց ղեկավարին, մեր աղբյուրը ասաց. “Ինքը նվեր է մեզ համար, մենք նվեր ենք […]

՛՛Հայոց Արծիվների՛՛ հերթական այցը ԼՂՀ Մարտակերտի շրջան

 ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`  ՛՛Հայոց Արծիվներ՛՛  ՀՀԿ,  www.hayocartsivner.am)   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության  և  Հայաստանի  Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում […]

Օբաման պահանջում է ներգրավել ռազմաօդային ուժերին

Ամերիկյան New York Times-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահանջում է Պենտագոնից ուսումնասիրել ռազմաօդային ուժերի հնարավոր մասնակցության հարցը Սիրիայի դեմ, ինչպես նաեւ ավելացնել ամերիկյան եւ ֆրանսիական զորքի կողմից Սիրիային հարվածի թիրախների թիվը: Թերթը հղում է անում Սպիտակ տան իր աղբյուրին։ Անակնկալ հետեւանքներից խուսափելու համար որոշվել է զերծ մնալ ենթադրյալ քիմիական զենքի պահման վայրերին հարվածելուց: Հարկ […]

Անց է կացվում միջազգային մակարդակի դասընթաց. ԶՈւ

  Ս․թ․ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անց է կացվում ՕԿՀ 1-ին մակարդակի միջազգային դասընթաց և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի՝ ՆԱՏՕ-ի կողմից 1-ին մակարդակի գնահատում: Միջազգային դասընթացին և գնահատմանը մասնակցում է 21 երկրի թվով 64 զինծառայող, որոնցից 13-ը՝ ՆԱՏՕ-ի անդամ, […]

Ադրբեջանում գերեւարված Հակոբը կարող է վերադառնալ. Հրապարակ

“Պաշտպանության նախարարությունն իր միջոցներով, հետևողական աշխատանքի արդյունքում կարողացել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայողին՝ Հակոբ Ինջիղուլյանին փոխանցել, որ վերջինս կարող Է հանգիստ վերադառնալ հայրենիք, իրեն որևէ պանտասխանատվության չեն ենթարկի։ Այս մասին թերթին փոխանցեց Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը”,– գրում է թերթը։  Մանրամասները՝  Հրապարակ թերթի այսօրվա համարում։  

Հայ բանակային ձյուդոիստները մրցանակային տեղեր են գրավել

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեյում սեպտեմբերի 1-5 տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ձյուդոյի առաջնությունը նվիրված Տաջիկստանում զինված ուժերի 20 ամյակին: ԱՊՀ երկրներից մասնակցում էին Տաջիկստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի բանակային ձյուդոիստները: Հայաստանը ներկայացնում էին ԲԿՄԱ –ի զինվորներ Հովհաննես Ալեքսանյանը 60կգ, Դավիթ Ղազարյանը 66կգ, Մհեր Կարապետյանը 81կգ, Սեյրան Սահակյանը 100կգ և պայմանագրային զինվորներ Արթուր Երանոսյանը 73կգ, Կարեն Ջանոյանը […]

Կադրային փոփոխություն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի