29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Ընկեր Ալիև, գնա քո ժողովրդին լողալ սովորեցրու /վիդեո/

image_21261

Այս տարվա 11 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված թվով 5 դիվերսիոն գործողությունները Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն ՀԿ-ի նախագահ Յուրա Միքայելյանը պայմանավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով: ՛՛Բոլորիս էլ հայտնի է, որ սա Թուրքիայի ձեռագիրն է, Ալիևը ակտիվացել է, բայց մեր բանակն այսօր կանգնած է, դեկտեմբերի 31-ին մենք Տավուշի մարզի սահմանում էինք, մեր տղաներն ամուր կանգնած […]

Մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել

image_21236

Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Միսակ Արմենի Հակոբյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայություն

Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել

image_21232

Հունվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի հանդիպում-խորհրդակցությունը Երևանի և Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ: Հանդիպմանը հրավիրված էին նաև Երևանի քաղաքապետը, մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և մի շարք հասարակական կազամկերպությունների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  հետադարձ հայացք է նետել 2014 թվականին՝ գոհունակությամբ նշելով, որ անցած տարին […]

Հայ խաղաղապահների հերթական ստորաբաժանումը մեկնել է Աֆղանստան

image_21222

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունվարի 11-ին հայ  խաղաղապահների 65 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա: Մինչև Աֆղանստանում տեղակայվելը` հայկական զորախումբը կմասնակցի 3-4 շաբաթյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո կմեկնի Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքի Մարմալ ռազմաբազա: Այստեղ հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում կպաշտպանի Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը: […]

Ինչ է ուզում ցույց տալ

image_21209

”Մենք ապրում ենք  այնպիսի մի փուլում, երբ ոչ ոք հիմնախնդրի լուծումից չի խոսում, միջազգային հանրության համար թիվ մեկ խնդիրը դարձել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսկման կանխումը, և չկա որևէ մեկը, որ չհասկանա` կողմերի միջև նման թշնամանքի դեպքում հնարավոր չէ քննարկել փոխզիջումների եղանակը, հարցի խաղաղ կարգավորումը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական […]

Հակառակորդը շփման գծում օգտագործել է անօդաչու թռչող սարքեր

image_21191

Հունվարի 10-ին եւ լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տակավին նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակել է ավելի քան 2000 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել […]

Հայ դիրքապահները թույլ են տվել հանել դիվերսանտներից մեկի դին

image_21185

ՀՀ ԶՈւ երի ստորաբաժանումները ելնելով ՄՄԻ նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին հանել դիվերսանտներից մեկի դիակը: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, ժամը 17:30-ի սահմաններում Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել:  Հակառակորդի դիվերսիոն խմբի մի անդամի դիակը գտնվում […]

Հերթական դիվերսիան. Տավուշում զոհվել է 80-ամյա հովիվը, հակառակորդը նույնպես զոհեր ունի

image_21183

Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 17:30-ի սահմաններում Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Այս մասին Ֆեյսբուքի  իր  տարեգրքում գրել է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայոց բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել եւ չեզոքացրել է Հայաստանի պետական սահմանը […]

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2500 անգամ

image_21180

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2500 անգամ: Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ադրբեջանական կողմն այս ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82մմ ականանետերից /26 արկ/ եւ ՌՊԳ-7 /17 արկ/, ԳՊ-25 /2 արկ/ ու ԱԳՍ-17 […]

Լարվածությունը սահմանագծում թուլացել է

image_21146

Հունվարի 8-ին եւ լույս 9-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում: Այսպես, նշված ժամակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մոտ 180 խախտում, ինչի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1700 կրակոց: ԼՂՀ  ՊԲ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի