24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Թուրքական զինուժը ներխուժել է Սիրիա

Թուրքական բանակի ստորաբաժանումներն իրականացրել են «Շահ Ֆըրաթ» անվամբ անդրսահմանային հատուկ գործողություն`կազմակերպելով Սիրիայի տարածքում գտնվող Շահ Սուլեյմանի մասունքների և պատվո պահակախմբի անձնակազմի տարհանումը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ռազմական օպերացիայի ընթացքում ընդհանուր հաշվով օգտագործվել է 39 տանկ, երկու գումարտակներում ընդգրկված 80 զինվոր, 57 զրահապատ մեքենա, 100 փոխադրամիջոց, անձնակազմի 572 անդամ, 5 անօդաչու թռչող սարք: Նշյալ դամբարանը […]

Արձակվել է ավելի քան 10 հազար կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր […]

Հակառակորդը զոհ ունի

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն` սույն թվականի փետրվարի 21-ին առաջնագծում «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջավադով Զելիմխան Էյբալը օղլուն: Սա Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատված 7-րդ կորուստն է` 2015-ի հունվարի 1-ից ի վեր մինչ այժմ: Voskanapat.info-ի տվյալներով՝ հակառակորդը չորս զոհ ունի:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել Դրաստամատ Կանայանի զինակցին

Փետրվարի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Դրաստամատ Կանայանի զինակից, ֆրանսահայ բարերար 92-ամյա Մուշեղ Մելիքի Չալոյան-Մարտիրոսյանին: Ողջունելով ավելի քան 70 տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերի ընկած, կյանքի բազմաթիվ դժվարությունների մեջ թրծված, սակայն անսահման լավատես և հայրենասեր հայորդուն՝ պաշտպանության նախարարը շնորհակալություն  է հայտնել նրան  հայապահպանության գործում իր ներդրումն ունենալու համար՝ […]

Բանակում կանանց մասնակցության հեռանկարը

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2014թ. համագործակցության ծրագրի շրջանակում «Պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության եւ մասնակցության հնարավորությունների ընդլայնման հեռանկարը» հետազոտության ամփոփիչ քննարկումը:  Քննարկման մասնակցում էին պետական, հասարակական շրջանակների եւ միջազգային կազմակերպությունների ու առաքելությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով նշեց, որ զինված ուժերում կանանց իրավունքների […]

Պատրաստ է. /վիդեո/

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Էրիկ Սահակյանը այժմ երրորդ կուրսի ուսանող է: Նա ծառայել է հայոց բանակում, այն էլ հատուկ նշանակության բրիգադում: Էրիկը գտնում է, որ հայ երիտասարդությունը միշտ էլ պատրաստ է լինել բանակի կողքին: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայերեն քեֆ՝ Կիրովաբադում…./վիդեո/

«Իմ երազանքը, որ Կիրովաբադում՝ Գանձակում հայերեն քեֆ անենք»,-սահմանային զորամասերից մեկում, մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ  Սեյրան Չիլինգարյանը: Խոսքը ուղղելով «Ղարաբաղյան պատերազմի  վետերանների միություն» կազմակերպության Թալինի տարածաշրջանի հրամանատար, ազատամարտիկ Արագած Մկրտչյանին (Բոնդո) Չիլինգարյանը նկատեց. «Բոնդոն էլ պարետ կլինի, որովհետև Շուշիում պարետ էր… »: Մանրամասները՝ տեսանյութում:

Նոր բացահայտումներ կլինեն

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերի հիման վրա, փետրվարի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, կաշառք ստանալու, իշխանազանցության կամ անգործության դեպքերի առթիվ։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ և ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան […]

Փետրվարի 20-ին

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն […]

Գրադը ընկավ շատ մոտ.Արյուն և հումոր /վիդեո/

Պատերազմ տեսած մարդիկ՝ մի տեսակ տարբեր, մի տեսակ ուժեղ ու բարի, մի տեսակ ուրիշ են լինում…..Ցավի ու արյան ծովում հաղթում են հավատով, բայց ավյուն ու էներգիա են ստանում նաև հումորով: Կռվում են հումորով ու ծիծաղը ստիպում է  մոռանալ պատերազմի տագնապը: Մայիս Հովսեփյանը պատերազմի դաշտում նաև օպերատոր և վավերագիր էր: Այսօր էլ նա հենակետային դիրքեր բարձրանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված