20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Քաղաքաշինության նախարարությունն օժանդակում է սահմանային զորամասերին

Այսօր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի սահմանային հենակետերին անհրաժեշտ շինարարական նյութերով օժանդակելու վերաբերյալ հարցեր: Հանդիպման ընթացքում շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները մեծ պատրաստակամություն են հայտնել պարբերաբար անհրաժեշտ շինարարական նյութերով օժանդակել սահմանային դիրքերի ամրացմանը: Քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն առաջիկա օրերին շինարարական նյութերով բեռնված մեքենաները կուղևորվեն Տավուշի մարզի սահմանային զորամասեր: […]

Ադրբեջանի կողմից ստեղծված լարվածությունն անհետևանք չի մնա

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր անցած գիշեր հայկական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արգասիքն է:  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ […]

Երկօրյա մարտավարաշարային պարապմունքներ ՀՀ ՊՆ-ում

Ս.թ. փետրվարի 16-ին զինված ուժերում մեկնարկեց 2015թ. ուսումնական տարվա առաջին փուլը: Ազգային բանակի զորամասերում վերսկսվեցին մարտական պատրաստության պլանով նախատեսված գործնական և տեսական պարապմունքները: Ուսումնական պլանի համաձայն` մարտի 10-ին էլ մեկնարկեցին ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքները: Ուսումնական փուլի հանդիսավոր մեկնարկին հաջորդեցին մարտական պատրաստականության պլանով նախատեսված պարապմունքները: Դրանցից առաջինը մարտական տագնապի ազդարարման դեպքում զինանձնակազմի կողմից […]

Նույն սարսափն ենք ապրում…../վիդեո/

«Մեզ մոտ հիմա կրակոցները քիչ են, բայց քանի անգամ մեքենաների վրա կրակեցին, քանի անգամ մարդիկ հազիվ փրկվեցին: Երբ լսում ենք Այգեպարում ու Մովսեսում կրակոցներ կան մենք էլ խառնվում ենք իրար, նույն սարսափը ապրում ենք նաև մենք…տեսել ենք»,-մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակչուհի, ուսուցչուհի Մարիետա Լազրյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենավերջին ձևով ենք պատժելու…/վիդեո/

«Մենք պատրաստ ենք զենք վերցնելու և անցնել խրամատներով՝ թշնամիներին վերացնելու ու ամենավերջին ձևով իրանց պատժելու»,-մեզ հետ զրույցում ասաց երիտասարդ երկրապահ, սահմանային Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Մհերը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայկյան» մրցանակ` Սեյրան Օհանյանին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ պաշտանության նախարար Սեյրան Օհանյանին շնորհեց «Հայկյան- 2014» մրցանակ: «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ» անվանակարգում հայկյան մրցանակը նախարարին հանձնեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և նկատեց. «Սովորաբար Դուք եք պարգևներ հանձնում, թույլ տվեք խախտել ավանդույթը և այս անգամ Ձեզ հանձնել: Այս մրցանակի շնորհումը իրականում ոչ թե ինչ-որ անձի, կամ որևէ հանձնաժողովի […]

Սեյրան Օհանյանը զգոնության ու պատասխանատվության կոչ է արել

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Հանդիպման ընթացքում զորքերի մարտական և տեխնիկական պատրաստության, զորահավաքային պատրաստականության վիճակի, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ու արդիականացման ահնրաժեշտության հարցերի […]

«Այդ նույն մեդալը կրում են հարյուր հազարավոր մարդիկ, որ գաղափար չունեն՝ ինչ է զենքը» /վիդեո/

«Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում վերջին ժամանակներում նկատվող երևույթին, երբ ազատամարտիկները հանձնում են իրենց մեդալները: Նա նշեց, որ մեդալներ չունի, տեսել է, որ անարդար է պարգևներ ստանալու գործընթացը, սակայն եթե ստացած էլ լիներ, հետ կտար դրանք:  Հիշեցնենք, որ մարտի 2-ին, հայտնի ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանը հրաժարվել […]

Ինչպես մասնատեցին ազատամարտիկներին /վիդեո/

«Միմիայն այն ժամանկվա միաբանված լինելու փաստը պայմանավորված էր Արցախի ազատագրմամբ, այ դա է միաբանում, թե չէ որ վերցնես կուսակցական ինչ-որ առումով, չէ նման միաբանություն չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչով է պայմանավորված ազատամարտիկների մասնատվածությունը: Նա նշեց, որ արդեն քսան տարի է՝ բոլոր իշխանությունները՝ և նախկին, […]

ԻՊ գրոհայիններն իրենց 11 հրամանատարներին են մահապատժի ենթարկել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոյահինները մահապատժի են ենթարկել իրենց անդամ 11 հրամանատարներին, որոնց մեղադրել են դավաճանության մեջ, հայտնում է Lenta.ru-ն: Մահապատժի պատճառ է դարձել այն, որ որ 150 իսլամիստներ լքել են ԻՊ-ի շարքերն ու փախել:, ինչի շնորհիվ իրաքցի զինվորականների հաջողվել է գրավել Տիգրիտ քաղաքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի