25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Կանխվել է հերթական դիվերսիան.հակառակորդը կորուստներ ունի

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունից  մամուլի ծառայությունից։Հայ դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՊԲ-ի կողմից կորուստներ չկան:

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման խնդիրներն ուշադրության կենտրոնում են

Վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվում ՀՀ ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, զինված ուժերը հայրենական արտադրության զինտեխնիկայի և նորագույն սպառազինության նմուշներով համալրելու, ինչպես նաև առկա ռազմական տեխնիկայի ու սպառազինության հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ: Օրեցօր ազգային բանակը համալրվում է նոր, ավելի որակյալ ու ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով՝ բացառիկ մակարդակի վրա դնելով ՀՀ պաշտպանական կարողությունները: Ասվածի վկայություններից մեկն […]

Ադրբեջանն էլ իր ներքին խնդիրներն է լուծում. նախկին նախարար

Գեներալ-լեյտենանտ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ հավանականությունը շատ քիչ է, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ պատերազմի: «Եթե խոսում ենք լայնամասշտաբ պատերազմի մասին, ապա գործոնները շատ-շատ են, և հավանականությունը սկսելու ես համարում եմ շատ քիչ»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա: Նա ընդգծեց, որ նախևառաջ ՀՀ-ն ունի մարտունակ բանակ, պատրաստ է կռվել, և դա լրացվում է […]

Համատարած պաշտոնանկություններ. Ժողովուրդ

«Ժողովրդի» տեղեկություններով Գյումրիում ընտանիքի 7 անդամների Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանության գործի քննության արդյունքների հիման վրա օրերս պաշտոնանկ է արվել ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Վ. Վ. Բիրյուկովը: Մինչ այս ժողովուրդ արդեն տեղեկացրել է, որ Ավտիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի քննության արդյունքում իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի […]

Զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց:

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող ապատեղեկատվության տարածումը: Ավելին` իրականությանը չհամապատասխանող կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի` հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելու և փաստերը խեղաթյուրելու Բաքվի քարոզչամեքենայի գործելաոճը վերագրվում է հայկական կողմին:  Առավել քան զավեշտալի է, որ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման […]

ՀՀ պաշտպանության նախարարի հերթական շրջայցը

Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի ուղեկցությամբ ն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում: Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, սպառազինության և զինտեխնիկայի պահպանման հավաքակայանում, ստուգել է զորամասերի ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը, զրուցել է մարտական […]

Ռազմական ինստիտուտի սպաները մասնագիտական կողմնորոշման դասընթացներ են անցկացնում մարզերում

Ապրիլի 1-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Էջմիածնի Մ. Խորենացու անվան թիվ 10 և Մեծամորի ավագ դպրոցների 10-11-րդ դասարանների աշակերտների հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնը։ Այցելության ընթացքում անցկացվել են մասնագիտական կողմնորոշման դասընթացներ։ Ռազմական ինստիտուտի ռազմավարական պատրաստության և ռազմական մանկավարժության ցիկլի պետ, գնդապետ Մելիք Դալլաքյանը, ինստիտուտի անձնակազմի […]

ՀԲԸՄ պատվիրակները հյուրընկալվել են ՀՀ պաշտպանության նախարարությունում

Մարտի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակները՝ կազմակերպության ղեկավար Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Հայաստանում ու Արցախում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի շնորհիվ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը յուրօրինակ կամուրջ է դարձել Մայր Հայրենիքի և Սփյուռքի միջև: Այդ կամուրջի առավել սերտացմանն էլ նվիրված էր ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված հանդիսավոր ընդունելությունը, որն մասնակցում […]

5 զինվորի զոհվելու մասին լուրը՝ հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիք

Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես «haqqin.az» կայքի կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղում ուժեղ բախումներ են եղել, որոնց հետևանքով հայկական կողմից հինգ զինծառայող է զոհվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքն է։  ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում շարունակում են տիրապետել իրադրությանը և վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները: «Ինչ վերաբերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված