20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Մեկնարկել է ռազմակրթական բնագավառի մասնագետների համաժողովը

Ապրիլի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի կողմից ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպած կրթության բնագավառի մասնագետների հերթական ամենամյա համաժողովը: Քառօրյա համաժողովը միտված է մասնակիցների միջև փորձի փոխանակման միջոցով պաշտպանական և ռազմական կրթության ու ուսուցման բնագավառում նոր մոտեցումների և մեթոդների շուրջ փոխներգործող քննարկումների […]

Ավագ դպրոցների աշակերտները ծանոթանում են ռազմական ինստիտուտի ծրագրերին

Ապրիլի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Երևանի 33 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները հիմնադրամում հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանի և բուհի կուրսանտների հետ: Աշակերտների ռազամահայրենասիրական դաստիարակությանն ուղղված այս ծրագրի նպատակն է աշակերտների շրջանում ընդգծել և կարևորել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական […]

ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Լիբանան

  Ապրիլի 11-ից պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և հանդիպում ունեցել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի ԶՈՒ գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայ խաղաղապահների ծառայության, միջազգային առաքելություններին Հայաստանի ընդգրկվածության, Լիբանանում հայ խաղաղապահների թվակազմի հնարավոր ավելացման հետ կապված և […]

Չզլանաք

Մշակութաբան Սամվել Կարապետյանը դիմել է Պաշտպանության նախարարությանը, նշելով. Գրեթե յուրաքանչյուր շաբաթ սահմանային գծում զոհ ու վիրավոր տվող մեր երկիրը փաստացի պատերազմական դրության մեջ է: Զանազան դեպքերի առնչությամբ ավելի ու ավելի հաճախ ենք բախվում այն իրողությանը, թե ՊՆ-ի միջոցներն անբավարար են սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորվածների բուժման ծախսերը հոգալու համար: Սրանից հետևում է, որ մեզանում առկա է […]

Ու երկնքում աստղերի պես վառվեցիք.սահմանապահ զինվորի հուզիչ երգը /վիդեո/

Հայկ Մանուկյանի երգը թևեր ունի, այն թռչում ու հանգրվանում է հայ մարդու հոգու մեջ, կարոտաթրթիռ ելևեջներից ծորացող պայքարի ոգով: Հայկի երգացանկում հայրենիքն ու հերոսներն են: Այսօր Հայկը սահմանապահ զինվոր է ու իր երգի թրթիռները փոխանցում է ընկերներին.«Հադրութում եմ ծառայում ու հպարտ եմ դրա համար: Ինձ համար կարևոր է իմ ծառայության յուրաքանչյուր վարկյանը: Գիշերները քունը հաղթահարելու […]

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան

Ապրիլի 11-ին պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն այցելելու է նաև ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ընդգրկված հայ […]

«Սա չի փրկում պաշտպանության նախարարությանը»

«ՀՀ տարածքում վիրավորված զինծառայողների բուժումն իրականացնում է Պաշտպանության նախարարությունը, իսկ երկրի տարածքից դուրս ըստ օրենսդրության և միջոցների սղության պատճառով գերատեսչությունը պարտավորություն չունի բուժսպասարկման համար վճարելու: Բայց ՊՆ-ն մասնակի օգնություն տրամադրում է զինծառայողներին արտասահմանում բուժսպասարկման համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը հավելեց, […]

Զինվորը մահացել է ֆուտբոլ խաղալու ժամանակ ստացած վնասվածքից

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.  «09.04.2015թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Անդրանիկի Առաքելյանը, ով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել 05.04.2015թ., ժամը 17:45-ին՝  բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ:   Զինծառայողը վնասվածքն ստացել էր դժբախտ պատահարի արդյունքում՝ 05.04.2015թ.՝ ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ […]

Քննարկվել են «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների ֆորումի» աշխատանքները

Ապրիլի 8-ին Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» պատվիրակությանը` տնօրեն Աննիկա Հիլդինգ-Նորբերգի գլխավորությամբ: Նույն օրը կայացել է պատվիրակության այցը Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման նպատակն էր քննարկել այս տարվա հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալիք «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների ֆորումի» ամենամյա խորհրդաժողովի […]

Զինվոր է մահացել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը:  Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ կայքը և հայտնում, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:   ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Առաքելյանի ընտանիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի