20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Սեյրան Օհանյանը հանդիպել է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հուլիսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են  տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: […]

“Բոնդոն” նպատակ ունի /վիդեո/

Հայրենասեր մարդը երբեք հետ չի կանգնում իր բռնած գործից: Ազատամարտիկ Արագած Մկրտչյանը(Բոնդո) դեռ Սասնա սարերին հասնելու նպատակ ունի: Նախագահի ամենաբարձր պարգևին արժանացած ազատամարտիկը այսօր շարունակում է մտածել սահմանների անվտանգության մասին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ազատամարտիկը նկատեց. “Թող ադրբեջանցիք իմանան, որ իրանք սկսեցին պատերազմը, բայց չավարտեցին, նրանք նահանջեցին: Մենք ազատագրեցինք մեր հողերը, բայց կիսատ… մենք դեռ […]

Հրադադարի պահպան ռեժիմը կրկին խախտվել է

Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով  հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ։  Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետներից ու տարբեր տիպի նռնականետներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:  ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ […]

Սեյրան Օհանյանի հորդորը Ադրբեջանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ հռետորաբանությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը: «Ես կհորդորեի, որ մեր հակառակորդն այս պահին զերծ մնար տարբեր տիպի անկապ խոսակցություններից: Ասում են` էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի, քարը քարի վրա չթողնողը երևի թե Արցախյան ազատամարտի ժամանակ ամեն […]

Ի՞նչ են տանելու ազատամարտիկները իրենց հետ՝ սահման

«Խաչակիրներ» ջոկատի ազատամարտիկ Շահե Աճեմյանը ֆեյսբուքի իր էջում գրառել է. «Այսօր ազատամարտիկներով ցուցակ էինք կազմում, թե ինչ ենք տանելու մեզ հետ սահման: Պարզվեց այնքան ճոխ տեսականի է ստացվում, էլ ասելու չէ: Ակամա հիշեցի. տարիներ առաջ, երբ մի արկղ «տուշոնկան» և «կիլկին» , «Արին Բերդն» ու «Կոսմոսը»  ճոխություն էր մեզ համար»,-գրել է Աճեմյանը:

Ավելի քան 2500 կրակոց մեկ գիշերում.հակառակորդի ակտիվությունը ճնշվել է

Հուլիսի 23-ին եւ լույս 24-ի գիշերը հակառակորդի կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծի ողջ երկայնքով  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 82 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների […]

Սահմանին իրավիճակը դեռ լարված է

Հուլիսի 22-ին եւ լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծի ողջ երկայնքով  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը եւ անհրաժեշտության դեպքում […]

Շրջայց սահմանամերձ զորամասերում

Հուլիսի 21-22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զորամասերում: Երկօրյա շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագոտու պահպանությունն իրականացնող զորամասերում, ստուգել է սպառազինության և զինտեխնիկայի վիճակն ու պահպանման պայմանները, ինչպես նաև նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման ընթացքը։ Նախարարը ծանոթացել է նաև զորամասերի սոցիալ-կենցաղային պայմաններին, […]

Դիտարկում է անցկացվել

Հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից […]

Ադրբեջանն իրավիճակի կտրուկ սրացման է գնում

Նույնիսկ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն ու ներկայությունը տարածաշրջանում Ադրբեջանին զերծ չպահեց առաջնագծում կտրուկ ակտիվանալուց: ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ՝ «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր՝ ժամը 14:00-ից սկսած, առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի