25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանցի փորձագետը զգուշացնում է

Օգտատեր Գայանե Պողոսյանը մեջբերում է ադրբեջանցի փորձագետի նախազգուշացումն ուղղված սեփական իշխանություններին` պատերազմ սկսելուց առաջ մտածել հայկական կողմի` միջուկային մարտագլխիկներ ունենալու հավանականության շուրջ. «Կան տեղեկություններ, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի»: Այս մասին, Moderator.az-ի հաղորդմամբ, Minval.az-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար, քաղաքագետ Հեյդար Ջամալը: Քաղաքագետը, անդրադառնալով Լեռնային […]

Տավուշում պատրաստ են պատերազմի /վիդեո/

Տավուշի մարզի սահմանային գյուղերում այս պահին հարաբերական անդորր է։ Henaran.am-ի Տավուշում գտնվող թղթակցի հաղորդմամբ գյուղում խուճապ չկա։ Գյուղացիները միշտ էլ պատրաստ են կռվի։ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը մեզ  հետ զրույցում նշել է․ «Մենք արդեն 25 տարի այս պայմաններում ապրում ենք,բայց չենք նեղսրտում ու չենք լքում մեր գյուղերը։Մենք ունենք հզոր՝ հայոց բանակ։ Ճիշտ է թշնամին […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծումհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահներիուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց: Նշվածժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբհակառակորդը կիրառել է […]

Ավելանալու է զինվորական կենսաթոշակը

Սեպտեմբերի 25 -ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ Կառավարության լրատվական ծառայությունը: Գործադիրի ընդունած մեկ այլ որոշման համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 2000 դրամով ավելանալու է զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար կիրառվող հիմնական կենսաթոշակի չափը՝ հասնելով 16,000 դրամի, իսկ 200 դրամով՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ դառնալով 1,500 դրամ։ Գործադիրը վերանայել է նաև պարտադիր ժամկետային զինվորական […]

Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ կետնրոնական հոսպիտալ

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման հետևանքով վիրավորված զինծառայողներին տեսակցելու նպատակով սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ՊԲ զինծառայողների հետ, քաջալերել է նրանց և մաղթել […]

Մենք կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին. Նախագահ

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր առավոտյան մեկնարկած և Կառավարության ընդունելությունների տանը շարունակվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցած երկու օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին և վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետությունն ամեն ինչ անելու է հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու […]

«Քելբաջարում, մի օրվա մեջ 13 զոհ տվեցինք․․․․»/վիդեո/

Ազատամարտիկ Վլադիկ Աղաբեկյանը իր մարտական ուղին սկսել է, որպես «Շտապ օգնություն» մեքենայի վարորդ։ «Առաջին իսկ կանչով եղել եմ Երասխավանում ու նույն օրը մոռացա աշխատանքի մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը։ Աղաբեկյանը մի ամբողջ տարի տուն չի վերադառնում և զենք վերցրած սկսում է օրապահանջ կռիվը՝ հանուն հայրենիքի և ընտանիքի։ Հետո արդեն գնաց  Արցախ ու իր ներդրումը ունեցավ […]

Արցախում հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների անունները հայտնի են

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հայ չորս զինծառայողների սպանության և մի քանի այլ զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 25.09.2015թ.` ժամը 17:30-ի սահմաններում, հակառակորդի կողմից  N զորամասի պահպանության շրջանի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթունների հետևանքով ստացած […]

Հակառակորդին լռեցնելու համար ՀՀ զինուժն այսուհետ օգտագործելու է հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ

Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` […]

Զոհված զինվորները հետմահու պարգևատրվել են

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու  մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահականը: Համաձայն հրամանագրերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի  զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Կարեն Շահինյանը, Հարութ Հակոբյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի