25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Սեյրան Օհանյանն ու Բակո Սահակյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:  Այս մասին հայտնում է նախագահականի լրատվական ծառայությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր;

«Բա հու՞վա ինձ ղրկալ … մեկա մինչև չմեռնենք չեն հավատա ».

Օգտատեր Արշակ Զաքարյանը մարտական գործողությունների կիզակետից գրում է. «Մարտական գործողությունների ժամանակ, առաջին գծում անմիջական խնդիր կատարող շարքայիններից մեկը անընդհատ ինձ խնդրում էր որ իրեն չնկարեմ, խուսափում էր և տեսախցիկից և ֆոտոապարատից: Հետագայում պարզեցի որ Արցախի հերոս գեներալի` շատ բարձր պաշտոնյայի որդի է: Սկզբից զարմացա` դե ականջներս լսել ու սովորել է, որ «միայն աղքատների երեխեքն են […]

Արցախի քաղաքական ինքնորոշումը կայացած ու անշրջելի փաստ է

Ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու մարտական դիրքերից կիլոմետրեր հեռու տեղաբաշխված ԼՂՀ զինվորական ստորաբաժանումները հրետակոծությունների թիրախ դարձնելը, որի հետևանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ և զինծառայողներ, խոսում է այն մասին, որ ի դեմս Ադրբեջանի, միջազգային հանրությունը, Հայաստանն ու Արցախը գործ ունեն ահաբեկչական գործելակերպ որդեգրած, անհաշվետու և սանձարձակ ամենաթողության սկզբունքներ դավանող պետության հետ: Այս մասին հայտնում է ՊՆ […]

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է երեք զոհի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 27-ի գիշերը և սեպտեմբերի 28-ի առավոտյան իրականացված գործողություների հետևանքով շփման գծում զոհվել է ադրբեջանական բանակի 3 զինծառայող` Վելիև Ռաուֆ Ֆահրեդինօղլուն, Ահմեդզադե Նեման Իսֆենդիյարօղլուն և Մուստաֆազադե Զոհրաբ Նամիգօղլուն, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Հակառակորդը շարունակում է կիրառել TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

Սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /41 արկ/, 82 /100 արկ/ և 120 մմ-ոց /8 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /2 արկ/ և ՀԱՆ-17 /3 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ […]

Հակառակորդը 12 զոհ է ունեցել

 Արշակ Շարքային Զաքարյանը Facebook-ի իր հանրագրում այսպիսի գրառում է կատարել. «Հակառակորդի լկտի ու անպատասխանատու դրսևորումների, Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ ոտնձգությունների, խաղաղ բնակիչների սպանության, հեռահար հռթիռով առաջնագծից 9 կմ հեռավորության վրա գտնվող ուսումնական պարապունք անցկացնող զինվորների սպանության և վերջին շրջանում հայերի նկատմամբ բազմաթիվ հանցագործություններ գործելու համար, Հայկական զինվորական ստորաբաժանումները այսօր պատժիչ կանխարգեղիջ միջոցառումներ են անցկացրել արևելյան […]

Ադրբեջանցի փորձագետը զգուշացնում է

Օգտատեր Գայանե Պողոսյանը մեջբերում է ադրբեջանցի փորձագետի նախազգուշացումն ուղղված սեփական իշխանություններին` պատերազմ սկսելուց առաջ մտածել հայկական կողմի` միջուկային մարտագլխիկներ ունենալու հավանականության շուրջ. «Կան տեղեկություններ, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի»: Այս մասին, Moderator.az-ի հաղորդմամբ, Minval.az-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար, քաղաքագետ Հեյդար Ջամալը: Քաղաքագետը, անդրադառնալով Լեռնային […]

Տավուշում պատրաստ են պատերազմի /վիդեո/

Տավուշի մարզի սահմանային գյուղերում այս պահին հարաբերական անդորր է։ Henaran.am-ի Տավուշում գտնվող թղթակցի հաղորդմամբ գյուղում խուճապ չկա։ Գյուղացիները միշտ էլ պատրաստ են կռվի։ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը մեզ  հետ զրույցում նշել է․ «Մենք արդեն 25 տարի այս պայմաններում ապրում ենք,բայց չենք նեղսրտում ու չենք լքում մեր գյուղերը։Մենք ունենք հզոր՝ հայոց բանակ։ Ճիշտ է թշնամին […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծումհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահներիուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց: Նշվածժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբհակառակորդը կիրառել է […]

Ավելանալու է զինվորական կենսաթոշակը

Սեպտեմբերի 25 -ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ Կառավարության լրատվական ծառայությունը: Գործադիրի ընդունած մեկ այլ որոշման համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 2000 դրամով ավելանալու է զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար կիրառվող հիմնական կենսաթոշակի չափը՝ հասնելով 16,000 դրամի, իսկ 200 դրամով՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ դառնալով 1,500 դրամ։ Գործադիրը վերանայել է նաև պարտադիր ժամկետային զինվորական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված