16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Հետմահու պարգևատրվել են

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմից: Համաձայն հրամանագրերի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը (ծնվ. 1996թ.) և Վահե Վանոյանը  (ծնվ. 1995թ.) հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

«Անկանխատեսելի տղա էր, մտքին ինչ դներ` պիտի աներ …». Վահեն 1 ամսից կզորացրվեր

Ժամեր առաջ մահկանացուն կնքած ժամկետային զինծառայող Վահե Վանոյանի դասընկերուհին` Շուշանիկը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Վահեն մեկ ամսից պետք է զորացրվեր. «4 հոգով մտերիմ էինք, միշտ միասին: Մեզ համար ծանր էր, որ բանակ գնաց, բայց ինչպես միշտ, հիմնավոր պատճառ ստեղծեց` իր մասին հպարտությամբ խոսելու»: Դպրոցում լավ է սովորել, նույն էլ բանակում. Վահեին պարգեւատրել և 10-օրյա արձակուրդ էին […]

Մեղավորները պատժվելու են

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում  նոյեմբերի 12-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանի և Միքայել Առաքելի Թորոսյանի հարազատներին և կիսում է կորտսյան ծանր վիշտը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում […]

Երկու զինվորն է զոհվել

Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի […]

Հողեր կզիջե՞նք. պաշտոնական Երևանի արձագանքը /վիդեո/

Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները կամ գոնե դրանց մի մասը Ադրբեջանին տրամադրելու հարց քննարկվե՞լ է արդյոք ԱԳՆ-ում: Մասնավորապես այս հարցի շուրջ այսօր լրագրողները զրուցեցին՝ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի հետ` նկատի առնելով ռուսական «Կոմերսանտի» անանուն աղբյուրին հղումներով վերջին հրապարակումը, որտեղ նշվում է, թե բանակցություններին մոտ կանգնած իրենց աղբյուրը տվյալներ ունի, որ հիմնախնդրի կարգավորման տարբերակներից մեկը այսպիսին է՝ հայերը […]

ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորները 2 տարի կլինեն Հայաստանում

Նոյեմբերի 12-ին, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը անցկացրեց  ԱՄՆ Խաղաղության կորպուսի 39 կամավորների երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի և կաշխատեն   ԽԿ–ի երկուծ րագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում և համայնքի ու երիտասարդության զարգացում։ Արարողությունը անցկացվեց Երևանի  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Միջոցառմանը ներկա էին  ավելի […]

ՊՆ-ն` հայ-ռուսական միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման շուրջ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի ու Ռուսաստանի մտադրությունը՝ ստեղծելու Միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում: Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ստորագրել համապատասխան համաձայնագիրը Հայաստանի հետ: Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ փաստաթղթի մշակումը մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի որոշման համաձայն: Համաձայնագրի նախագիծը […]

Իրանը «հրեշ» է գնել

Իրանը ռուսական զինտեխնիկա՝ զենիթա-հրթիռային համակարգ С—300 է ձեռք բերել։ Ամերիկյան The National Interest-ը մեկնաբանել այս տեղեկատվությունը՝ նշելով, որ Իրանը «հրեշ» է ձեռք բերել, եւ դա «իսրայելական մղձավանջ» է։ Հանդեսը նշում է, որ սա հզոր զենք է, եւ ԱՄՆ-ը պետք է ինքն էլ իր նորագույն տեխնիկան ուղարկի տարածաշրջան։ Նշվում է, որ  С—300-ը ունակ է կործանելու ռազմական ինքնաթիռներ։ Ավելի վաղ […]

Շոկային բացահայտում Բակո Սահակյանի որդու մասին. Հրապարակ

Հայտնի գործարար, մեծահարուստ, Դիլիջանի միջազգային դպրոցի և միջազգային այլևայլ պրոյեկտների հեղինակ Ռուբեն Վարդանյանի որդին այս օրերին ծառայում է Ղարաբաղում՝ Հադրութում, ընդ որում՝ այն նույն զորամասում, որտեղ ծառայում է Բակո Սահակյանի որդին։ Նրանք, ինչպես տեղեկացրեց նրանց հետ ծառայող զինվորներից մեկը, մոտիկ ընկերներ են։ Չնայած ոչ Ղարաբաղում և ոչ էլ Հայաստանում չեն խոսում այդ մասին։ Առավել մանրամասն` […]

Փորձում են

Նոյեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել են 2015թ. ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են զորակոչի անցկացմանն օժանդակող գերատեսչական կառույցների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարները, բուժհանձնաժողովների անդամները: Կարևորելով խառը սկզբունքով զինված ուժերի համալրման գործընթացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի