20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Պայմանագրային զինծառայողներին չե՞ն վճարում. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ 350 պայմանագրային զինծառայողներ սպասում են իրենց վերջնահաշվարկների վճարումներին։ Տեղեկացնենք, որ պայմանագրային զինծառայողներն իրենց վերջնահաշվարկը ստանում են պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, անկախ այն բանից՝ նրանք պատրաստվո՞ւմ են նոր պայմանագիր կնքել, թե՞ ոչ։ «Ժողովուրդ»–ը դեռևս դեկտեմբերի 2-ի համարում գրել էր, որ բյուջետային միջոցների սղության պատճառով ՀՀ պաշտպանության նախարարությունը […]

Սեյրան Օհանյանը ներկա է եղել Կարեն Գրիգորյանի հուղարկավորությանը /ֆոտո/

Այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցավ զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը, որին ներկա էին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, փոխնախարար Արա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։ Նախարար Սեյրան Օհանյանը Կարեն Գրիգորյանի ծնողներին հանձնեց ԼՂՀ նախահագի շնորհած մեդալը և նշեց Կարենի անմահ հերոսության մասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, Կարենը զոհվել է դեկտեմբերի 11-ին Արցախի արևելյան […]

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հերքում է

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այս անգամ որևէ մեկնաբանության չարժանացնելով ադրբեջանական քարոզիչների վառ երևակայության արգասիքը, ներկայացնում է ադրբեջանցի օգտատերի՝ նշված նյութին առնչվող կարծիքն առանց փոփոխության. — Ի՞նչքան է այս սուտը հոգնեցրել: Տեսանյութում երևում […]

Պատգամավորները սահմանում կքնեն

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ ԱԺ արհմիության նախաձեռնությամբ իրենք մի քանի պատգամավորներով մտադիր են դեկտեմբերի 18-ից 20-ը այցելել Արցախ` երեք օր շարունակ սահմանապահ զինվորների հետ անցկացնել: Դեռևս հայտնի չէ, թե մասնավորապես պատգամավորներից ովքեր են միանալու նախաձեռնությանը: Ըստ Վարդապետյանի՝ սրանով պատգամավորները նպատակ ունեն քաջալերել սահմանապահ զինվորներին: Հիշեցնենք, վերջին օրերին սահմանային դրությունը խիստ լարված է […]

Թողնեն՝ կհասնենք Բաքու

«1989 թվականից սկսած հայ ժողովուրդը պատերազմի մեջ է, պատերազմը երբեք չի դադարել, ավելին,  սառը  փուլի է անցել 94 թվականից, որը երբեմն թեժանում է ու բարդանում: 97-98 թվականներին շատ ավելի լարված էր, շատ ավելի թեժ էր հայ-թուրքական սահմանին, ես բալթյան թուրքերին նկատի ունեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հայտարարված պատերազմ սկսելու հավանականությանը,  ասաց Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն […]

ՊՆ-ն կլսի քաղաքացիների բողոքները

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով  ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2015թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում:: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի  16-ին, ժամը 10:00-ին: Դիմում-բողոքներն […]

Յուրաքանչյուր զինվորի կորուստը ամենածանր բանն է. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համակարծիք է` վերջին շրջանում իրավիճակը սահմանում գերլարված է: «Նախ և առաջ ուզում եմ ցավակցել զոհված մեր տղաների ընտանիքներին, հարազատներին, մեզ բոլորիս, քանի որ մեզ համար յուրաքանչյուր զինվորի կորուստը մեծ կորուստ է և ամենածանր բանն է»: Մանրամասները` տեսանյութում

Թուրքական զորքերի մի մասը հեռացել է Իրաքից

Թուրքական զորքերի մի մասը սկսել է հեռանալ Իրաքի Մոսուլի շրջանում գտնվող Բեշիքա բնակավայրից, նրանք տեղափոխվում են հյուսիսային շրջաններ, գրում է Sputnik գործակալությունը։ Ինչպես տեղեկացրել են զինվորական աղբյուրները, 10-12 ռազմական մեքենաներով, այդ թվում և տանկերով, թուրք զինվորները, համաձայն նոր կարգադրության, շարժվել են դեպի հյուսիսային շրջաններ: Հիշեցնենք, որ Թուրքիան դեկտեմբերի 4-ին  Իրաքի հյուսիսում գտնվող  Բաշիքա  բնակավայրի  մոտ, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ և զրահատեխնիկա: […]

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, ինչպես նաև 60 /33 արկ/, 82 /53 արկ/, 120 /10 արկ/ միլիմետրանոց ականանետերից,  ՀԱՆ-17 /26արկ/ և ՌՊԳ-7 /1 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Այս մասին հայտնում […]

Ամեն օր մորգից տեղեկություն է գալիս` զինվոր է զոհվել. առանց պանիկայի պատրաստվենք

Այս պահին խրամատային պատերազմ է տեղի ունենում սահմանին և ամեն ինչ շատ ավելի բարդ է: Բաքվի ախորժակը բացվել է: Եթե նախկինում կրակոցները հրաձգային էին, այնուհետև ականանետերի ու նռնականետերի, ապա այժմ անցել են տանկային հարձակման: Քիչ անց չի բացառվում, որ հակառակորդը կկիրառի թնդանոթներ, նաև ավիացիա: Լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է և սխալ են այն քաղաքագետների հավաստիացումները, թե պատերազմ հնարավոր չէ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի