25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Զոհված զինվորի հայրը Հայաստանում չէ. ծանր վիճակ

«Սիմոնը գարնանը պետք է զորացրվեր: Բոլորիս համար սա մեծ ցավ է: Մորը մոտենալ չի լինում: Հայրն էլ չգիտենք ինչ վիճակի մեջ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Փանիկ համայնքի ղեկավար Հրաչիկ Սալանազարյանը: Գյուղապետը տեղեկացրեց, որ զոհված զինվորը իրենից ավագ եղբայր ունի, որն այժմ հոր հետ ՌԴ-ում է: «Եղբայրը ծառայությունն ավարտել է, հոր հետ գնացել […]

Հետմահու

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համագործակցությքան հնարավորություններ

Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկուն: Հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրամիության կառույցների և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես խոստումնալից կարող է լինել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում խորհրդատվական աջակցության ստացումը և Եվրամիության Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի […]

Հարուցվել է քրեական գործ

Զինվորական քննչական գլխավոր վարչության  երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: 05.02.2016թ.՝ ժամը 03:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում […]

ՊՆ նախարարը հյուրընկալել է

Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի փորձագիտական գնահատման (peer review) խմբի անդամներին: Այցի նպատակն էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, ՀՀ գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել բարեվարքության ծրագրի […]

Հանդիպում ՀՀ ՊՆ-ում

  Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության «ԷԹՔԱ» կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Մինչև փետրվարի 7-ը նախատեսված աշխատանքային այցի ընթացքում իրանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև […]

Սահմանին լարված է. զինվոր է զոհվել

Փետրվարի 4-ի  լույս 5-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. […]

ՀՀ ՊՆ-ն հերքում է

Փետրվարի 4-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ-ի մեկ զինծառայող: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Ստացված օպերատիվ տեղեկություններով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված զոհը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է: Ադրբեջանական կողմը ևս մեկ […]

Ռուսաստանը ռազմական գործողությունները չի դադարեցնի

Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համար հիմքեր չկան: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանը կշարունակի ավրահարվածներ հասցնել այնքան ժամակ, քանի դեռ մենք իրապես չեն հաղթել «Իսլամական պետություն» եւ «Ջաբրաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորուրումներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նախօրեին, հիշեցնենք, սիրիական ընդդիմությունը Ժնեւում ընթացող բանակցությունների ժամանակ պահանջել է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի ավիահարվածներ հասցնել երկրի […]

Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր հետախուզական քիմիական մեքենաներ Է ստացել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներն այս շաբաթվա սկզբին ստացել են չորս միավոր ժամանակակից  հետախուզական քիմիական մեքենաներ (ՀՔՄ-6): Ինչպես հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայութ յունը, ներկայում այդ ռազմական տեխնիկայի գործարկման եւ դրա շահագործմանը անձնակազմին նախապատրաստելու միջոցառումներ են անցկացվում: «Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ տեխնիկան եզակի հնարավորություններով է օժտված քիմիական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված