19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Երբ է զինծառայողին հիվանդության արձակուրդ տրվում

Հիվանդության պատճառով զինծառայողին արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հիվանդության պատճառով զինծառայողին տրվում է արձակուրդ 30-ից 60 օր տևողությամբ, բացառությամբ ստորև նախատեսված դեպքի: Պարտադիր զինծառայողի հիվանդության արձակուրդը կարող է երկարաձգվել մինչև 60, պայմանագրային զինծառայողինը՝ մինչև 30 օր, բացառությամբ ստորև նախատեսված դեպքի: Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի […]

ՀՀ անվտանգության ապահովման համար գործադրելու ենք մի շարք միջոցներ. Դավիթ Տոնոյան

Փետրվարի 16-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության բոլոր անդամ երկրների զինվորական և քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հինգ տարին մեկ անգամ անցկացվող միջոցառումը նպատակաուղղված էր անվտանգային միջավայրի փոփոխությանը զուգընթաց դոկտրինալ […]

Դիտարկումն անցել է առանց միջադեպերի

 Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ […]

Արցախի ուղղությամբ Ադրբեջանն ականանետ է կիրառել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` շփման գծի հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (5 արկ): ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Ես պահանջեցի ցուցակը, թե ում երեխեքն են գնացել բանակ. Առավոտ

Սոցցանցերում աղմուկ բարձրացավ, թե ինչու մենք երբեւէ չենք լսում, որ ինչ-որ օլիգարխի, մի հարուստ, հայտնի մարդու տղան բանակում զոհվել է: Պատճառը ըստ օգտատերերի` այն է որ նրանք առաջնագծում երբեք չեն ծառայում, եթե չասենք, որ չեն ծառայում առհասարակ: Այս առնչությամբ թերթը զրուցել է 1999-2000թթ. պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Դժվարանում եմ ասել, ես դրան միշտ հետեւել […]

Աշխարհի 15 ամենագեղեցիկ կին-զինվորականները /ֆոտոշարք/

Այսօր կանանց դերը հասարակության մեջ տարբեր է։ Եւ եթե նախկինում տղամարդիկ էին պատերազմների մասնակցում, կռվում, ապա այսօր կանայք նրանցից հետ չեն մնում ու միեւնույն ժամանակ անչափ կանացի ու հմայիչ են մնում։ Ահա աշխարհի 15 երկրներից ամենագեղեցիկ կին-զինվորականները։ 1. Շվեյցարիա 2. Լեհաստան 3. Մեծ Բրիտանիա 4. Կանադա 5. ԱՄՆ 6. Իսրայել 7. Ավստրալիա   8. Ռուսաստան 9. Պակիստան 10. Ռումինիա 11. Նորվեգիա 12. Հունաստան 13. Չեխիա 14. Ուկրաինա 15. Սերբիա  

«Բորենու նման հոշոտել են զինվորին… »

Խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով դատը կրկին հետաձգվել է: Տիգրան Օհանջանյանը մահացել է 9 տարի առաջ: Պաշտոնական վարկածով՝ էլեկտրահարումից: «Ես սրանց պատասխանները չեմ ստացել։ Ինչի՞ պիտի գործը կասեցնեին, ինչի՞ համար, եթե նորմալ քննություն անեին, ես ինչի՞ պիտի սրանց պատասխանը հիմա չստանայի»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը: 19-ամյա Տիգրան Օհանջանյանի […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ  800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր […]

Բարձր ռիսկ. Ժամանակ

Transparency Int’l հակակոռուպցիոն կենտրոնը իրականացրել է ՀՀ պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերի գնահատում: Ըստ այդմ` Հայաստանը ընդգրկվել է D խմբում, որը համապատասխանում է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում բարձր ռիսկերի առկայությանը: Ուսումնասիրվել է 114 երկիր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի